Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Jaguar-ը թողարկել է F-Type մոդելի հատուկ տարբերակ:
09 Դեկտեմբեր 2020

Բրիտանական Jaguar ընկերությունը, նշելով պաշտամունքային E-Type սպորտային ավտոմեքենայի 60-ամյա հոբելյանը, թողարկել է F-Type մոդելի հատուկ տարբերակ՝ Heritage 60 Edition անվանմամբ: Նորույթի թափքը ներկվել է E-Type-ին բնորոշ օրիգինալ մուգ կանաչ Sherwood Green գույնով, որը նախորդ դարի 60-ականներից հետո  առաջին անգամն է կիրառվում է նոր Jaguar ավտոմեքենայի վրա:



Ընդհանուր առմամբ ընկերությունը կարտադրի F-Type Heritage 60 Edition մոդելի վաթսուն օրինակ՝ կուպե և ռոդսթեր թափքերով: Բացի թափքի արխիվային գույնից, մեքենաները կստանան էքսկլյուզիվ 20-դյույմանոց կոփածո անիվներ, քրոմապատ դեկորատիվ տարրեր և արգելակային սև ենթակիրներ: 



Heritage 60 Edition-ի սրահը նույնպես եզակի է և պաստառապատված է երկգույնանի բնական կաշվով՝ Caraway և Ebony Windsor: Կենտրոնական բարձակը առանձանանում է ալյումինե լրամշակմամբ, որը ներշնչված է պատմական E-Type-ի հետին տեսադաշտի հայելիների դիզայնով: Ինտերիերում կգտնեք հատուկ սերիայի մասին հիշեցնող բազում տարբերանշաններ, այդ թվում E-Type 60 Collection նշանը, որը կօգտագործվի նաև վերականգնված օրիգինալ E-Type-երի վրա: Մոդելի եզակի կերպարը ամբողջացնում են շեմքերի վերդիրներն ու հատուկ գորգերը:



Սրահում ուշադրության են արժանի սարքավորումների թվային վահանակի 12,3-դյույմանոց էկրանը և Touch Pro մուլտիմեդիա համակարգը, որը հասանելի է դարձնում Apple CarPlay և Android Auto ծրագրերն ու կարող է թարմացվել «օդով»: Հոբելյանական F-Type-ը սարքավորված է 5,0-լիտրանոց V8 շարժիչով, որը զարգացնում է 575 ձ.ուժ հզորություն և 700 Նմ ոլորող մոմենտ: Լիաքարշ երկդռնանի մոդելը տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 3,7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 299 կմ/ժ ցուցանիշով: 



Heritage 60 Edition մոդիֆիկացիայի յուրաքանչյուր ավտոմեքենա կհավաքվի ձեռքով  բրիտանական Քասլ Բրոմվիչ քաղաքի՝ Jaguar-ի գործարանում: Նախնական պատվերներն արդեն ընդունվում են, իսկ ավտոմեքենայի արժեքը սկսվում է 122 500 ֆունթ սթերլինգից: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio