Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Audi-ն ներկայացրել է Q3 քրոսովերի հիբրիդային տարբերակը:
08 Դեկտեմբեր 2020

Գերմանական Audi ընկերությունը թողարկել է Q3 քրոսովերի լիցքավորվող հիբրիդային մոդիֆիկացիան, որը ստացել է 45 TFSI e մակնիշումը: Էլեկտրական շարժիչով սարքավորված Q3-ը զգալիորեն ավելի տնտեսող է սովորական տարբերակից և միայն դրանով կարող է հաղթահարել մինչև 50 կիլոմետր: Մոդելը առաջարկվում է բացառապես առջևի քարշակմամբ, իսկ բեռնախցիկը 150 լիտրով ավելի փոքր է:



Տեխնիկական տեսանկյունից Audi Q3-ի այս տարբերակը նույնական է նորացված Volkswagen Tiguan eHybrid և ութերորդ սերնդի Golf GTE մոդելներին: Կապոտի տակ տեղադրված է ընդհանուր 245 ձ.ուժ հզորությամբ և 400 Նմ ոլորող մոմենտով ուժային ագրեգատ, որը բաղկացած է 1.4 լիտր ծավալով քառագլան տուրբոշարժիչից ու 6-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփի մեջ ներկառուցված էլեկտրական շարժիչից: 13 կՎտժ տարողությամբ քարշային մարտկոցը տեղադրված է հետևի սռնիից առաջ:



Ինչպես արդեն նշեցինք, բացառապես էլեկտրական ռեժիմում հիբրիդային Audi Q3-ը կարող է հաղթահարել մինչև 50 կիլոմետր ըստ WLTP ցիկլի չափորոշիչների:  Այդ դեպքում մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 140 կմ/ժ, մինչդեռ սպորտային ռեժիմի ընտրության դեպքում այդ ցուցանիշը կարող է հասնել մինչև 209 կմ/ժ: Մարտկոցի ամբողջական լիցքավորումը սովորական կենցաղային ցանցից կպահանջի 3 ժամ 45 րոպե:  



Եվրոպական շուկայում հնարավոր կլինի պատվիրել թե սովորական, թե Q3 Sportback մոդիֆիկացիաները: Երկու դեպքում էլ արտաքին տարբերությունը կարտացոլվի միայն առջևի ձախ կողաթևի մեջ ներկառուցված լիցքավորման վարդակի դռնակում:  Որպես ստանդարտ հիբրիդային Q3 TFSI e մոդելները կստանան սարքավորումների՝ 10,25-դյույմանոց թվային վահանակ և 10,1-դյույմանոց հպումային էկրանով մուլտիմեդիա համակարգ: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio