ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Aston Martin DBX-ի հատուկ սերիան նվիրված կլինի վիսկիին:
07 Դեկտեմբեր 2020
Aston Martin ընկերության և շոտլանդական Bowmore գինեգործարանի համագործակցությունը կմարմնավորվի DBX Bowmore Edition քրոսովերների մեջ: Նախատեսվում է թողարկել ընդամենը 18 այդպիսի ավտոմեքենա, որոնց առանձնահատկությունը կլինեն հին պղնձյա չաներից պատրաստված ներդիրները և վանդակավոր շոտլանդական թվիդ գործվածքով պաստառապատված սրահը:
Aston Martin DBX Bowmore Edition քրոսովերները կունենան բաց երկնագույն թափք, որի երանգը ստացել է Bowmore Blue անվանում: Այն վերականգնվել է արխիվային փաստաթղթերի հիման վրա Q by Aston Martin ստորաբաժանման կողմից և կկիրառվի բացառապես Bowmore-ի հետ համագործակցության շրջանակներում: Որպես այլընտրանք հասանելի կլինի նաև գորշ Xenon Grey երանգը: Առջևի կողաթևերի և դռների պղնձյա ներդիրները, մգեցված տարբերանշաններն ու փայլատ անիվները հատուկ սերիայի առանձնահատկություններից են:
DBX Bowmore Edition-ի գնորդներին հասանելի կլինի սրահի ձևավորման երկու տարբերակ՝ միագույն Obsidian Monotone-ը և երկգույն Copper Tan Metallic/Obsidian-ը: Երկուսն էլ լրացված են Bowmore Tweed գործվածքից ներդիրներով, որոնք պատրաստվել են Շոտադնիայի հնագույն գործարաններից մեկում՝ Islay Woollen Mill արհեստանոցում: Դեռևս 1883 թվականին հիմնադրված գործարանի մասնագետները հատուկ DBX-ի համար ստեղծել են վանդակավոր նախշով գործվածք, որի պղնձագույն և կապույտ երանգների համադրությունը մարմնավորում է գործարանի համար հարազատ կղզու՝ Այլայի ռելիեֆի առանձնահատկությունները:
Պղնձագույն շեշտադրումները ընդհանրապես մեծ տեղ են զբաղեցնում այս մոդիֆիկացիայի ձևավորման մեջ և կիրառվում են նաև սրահում: Այսպես, հղկված մետաղից են պատրաստված բաժակակալների և կենտրանական բարձակի ներդիրները, ինչպես նաև շեմքերի վերդիները: Յուրաքանչյուր DBX Bowmore Edition-ի հետ գնորդը կստանա նաև Q by Aston Martin ֆիրմային աքսեսուարների փաթեթը, որը ներառում է պիկնիկի համար ծածկոց և կաշվից պատրաստված ճանապարհային պայուսակ:
Յուրաքանչյուր գնորդ կհրավիրվի Էդինբուրգ, որտեղ հանդիսավոր պայմաններում նրան կհանձնվի մեքենայի բանալին: Դրանից հետո նա կմեկնի դեպի Լոխ-Լոմոնդ լիճ և Թրոսեքս ազգային պարկ, կայցելի Islay Woollen Mill և անհատական էսկուրսիա կանցկացնի Bowmore վիսկիի գործարանում: Այնտեղ հյուրերը սեփական ձեռքերով կշշալցնեն 39-ամյա վիսկին և կայցելեն աշխարհի ամենահին հնեցման պահեստը, որը բաց է սովորաբար միայն Մեծ Բրիտանիայի թագավորական տոհմի անդամների համար:
DBX Bowmore Edition-ի պատվերները արդեն ընդունվում են, իսկ առաջին մեքենաները պատվիրատուներին կհասցվեն միայն հաջոորդ տարվա չորրորդ եռամսյակում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: