Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

MINI-ն ներկայացրել է քաղաքային փոխադրամիջոցի իր տեսլականը:
01 Դեկտեմբեր 2020

NEXTGen կոնֆերանսի շրջանակներում MINI ընկերությունը մանրամասներ է ներկայացրել ինքնավար էլեկտրական միածավալ նոր կոնցեպտի մասին, որը ստացել է Urbanaut անվանումը: Այն առանձնանում է միայն մեկ դռան առկայությամբ և բարձրացվող դիմապակիով, իսկ մինիվենի սրահը ըստ ցանկության կարելի է հարմարացնել տարբեր նպատակների՝ ուղղակի ուղևորափոխադրում, հանգիստ կամ  գործնական շփում:



Urbanaut-ը յուրօրինակ տուրք է մատուցում MINI-ի դիզայնի էվոլյուցիային: Օրինակ, լուսարձակները թաքնված են ալյումինե վանդակաճաղերի հետևում և երևում են միայն այն դեպքում, երբ միացված են լինում: Իրենք լուսարձակները բազմագույն են և կարող են արտացոլել տարբեր պատկերներ, ինչը, օրինակ, ակնհայտ է ինքանավար ռեժիմում ընթանալու ժամանակ: Հետևի մատրիցային լուսաձրակները աշխատում են նույն սկզբունքով և առանձնանում են նույնատիպ կառուցվածքային լուծումներով:



Urbanaut-ի առանձնահատկություններից մեկն էլ ներսից լուսավորվող թափանցիկ անիվներն են: Դրանք փոխում են իրենց արտաքինը՝ կախված շարժման ռեժիմից: Ռադիատորի կեղծ ճաղավադակը ունի ութանկյան տեսք և կատարում է ինքանավար համակարգի ցուցիչների և լիդարների համար նախատեսված վահանակի դեր: 



Ինժներները նախատեսել են ընթացքի ընդամենը երեք ռեժիմ՝ Wanderlust (միակը, երբ վարորդը կարող է մասնակցել ավտոմեքենայի կառավարմանը), Vibe (ընկերներով ազատ շփման համար) և Chill (հանգիստը վայելելու համար): Wanderlust ռեժիմը ակտիվանում է MINI լոգոտիպին դիպչելուց, ինչից հետո սրահը կերպարանափոխվում է և թաքստոցներից դուրս են քաշվում ոտնակները, ղեկը և առջևի վահանակը: Ինքնավար ռեժիմի անցնելու դեպքում ղեկն ու ոտնակները կրկին ներս են քաշվում իրենց համար նախատեսված խորշերը: Vibe ռեժիմի ակտիվացման ժամանակ բացվում են կողային դուռն ու դիմապակին, իսկ կենտրոնական բարձակը վերածվում է մուլտիմեդիա համակարգի կառավարման կենտրոնի:  Եվ, վերջապես, Chill ռեժմը թույլ է տալիս փոխել հետևի բազմոցի դիրքն ու կենտրոնական կլոր դիսփլեյը վերածել սեղանի լամպի:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio