ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Audi SQ5 Sportback մոդելը
26 Նոյեմբեր 2020
Audi Q5 քրոսովերի ընտանիքը համալրվել է «լիցքավորված» SQ5 Sportback TDI մոդիֆիկացիայով՝ որն առանձնանում է կաթիլաձև թափքով և երեքլիտրանոց V6 դիզելային շարժիչով: Եվրոպայում նորույթի գինը կսկսվի 70 233 եվրոյից, ինչը գրեթե 20 000 եվրոյով ավելի թանկ է, քան սերիական SQ5-ի արժեքը:
Դիզելային շարժիչը համալրված է 48 վոլտ լարմամբ ստարտեր-գեներատորով, որը ապահովում է ստարտ-ստոպ համակարգի աշխատանքը և լրացուցիչ հզորություն է հաղորդում թափառքի առաջին վայրկյաններին: Այս ագրեգատը համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի և quattro ֆիրմային լիաքարշ համակարգի հետ:
Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնելու համար SQ5 Sportback TDI-ին անհրաժեշտ է 5,1 վայրկյան, ինչը հավասար է Audi Q5 Sportback-ի ցուցանիշին: Հատկանշական է, որ հավասար է նաև նշված երկու մոդելների առավելագույն արագությունը, որը կազմում է 250 կմ/ժ:
Բազային համալրմամբ այս քրոս-կուպեն կառաջարկվի կլիմատ-կոնտրոլով, 20- կամ 21-դյույմանոց անվասկավառակներով, կոմբինացված պաստառապատմամբ նստատեղերով և սարքավորումների անալոգային վահանակով: Որպես օպցիա SQ5 Sportback TDI-ի համար հասանելի կլինեն հետևի ակտիվ դիֆերենցիալը՝ քարշուժի վեկտորացման ֆունկցիայով, ինչպես նաև S-կարգավորումներով պնևմատիկ կախոցն ու ընթացքի allroad ռեժիմը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: