ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Toyota-ն թարմացրել է Camry Hybrid մոդելը:
23 Նոյեմբեր 2020
Ճապոնական Toyota ընկերությունը մանրամասներ է ներկայացրել Camry Hybrid սեդանի եվրոպական մոդիֆիկացիայի վերաբերյալ: Սեդանը թարմացվել է թե ներսից, թե արտաքինից՝ ստանալով ավելի թարմ դիզայն, նոր մուլտիմեդիա համակարգ և սարքավորումների կատարելագործված ցանկ: 2021 մոդելային տարվա Toyota Camry Hybrid-ի վաճառքները Եվրոպայում կմեկնարկեն մինչև ընթացիկ նոյեմբերի ավարտը:
Արտաքինից Camry Hybrid-ը տարբերվում է առջևի թափարգելի և ռադիատորի ճաղավանդակի այլ ձևավորմամբ, որտեղ ավելացել են նաև քրոմապատ լուծումներով: Ռադիատորի ճաղավանդակի համար հասանելի է երկու գունային տարբերակում՝ սև կամ մուգ մոխրագույն: Բացի այդ մոդելը ստացել է նոր դիզայնով 17- կամ 18-դյույմանոց նոր անվասկավառակներ, ինչպես նաև Deep Metal Grey մոխրագույն երանգի թափք և հետևի նոր լապտերներ:
Սրահում ուշադրություն են գրավում մուլտիմեդիա համակարգի 9-դյույմանոց սենսորային էկրանը, որը մի փոքր ավելի բարձր դիրք է գրավում, քան նախկինում: Համակարգը սարքավորված է նաև ֆիզիկական կոճակներով և տափօղակներով, ավելի արագ է աշխատում և կարող է սինքրոնացվել սմարթֆոնների հետ Apple CarPlay և Android Auto ծրագրերի շնորհիվ:
Եվրոպական գնորդներին Toyota-ն կառաջարկի սրահի պաստառապատման երկու տարբերակ՝ բեժ կամ սև գույնի պրեմիում-կարգի ծակոտկեն կաշվով: Նորացված Camry Hybrid-ի սարքավորումների ցանկը ներառում է Toyota Safety Sense անվտանգության համակարգի նորագույն տարբերակը: Այն ներառում է բախումների կանխման կատարելագործված համակարգը, որը կարողանում է ճանաչել շրջադարձերում հայտնված այլ փոխադրամիջոցները, ինչպես նաև ճանապարհային նշաններին արձագանքող նորացված ադապտիվ քրուիզ-կոնտրոլը և շարժման շարքի պահպանման կատարելագործված համակարգը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: