Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է էլեկտրական Ford E-Transit մոդելը:
16 Նոյեմբեր 2020

Ford ընկերությունը ներկայացրել է Transit բեռնատար ընտանիքի «մարտկոցային» մոդիֆիկացիան: Էլեկտրական E-Transit-ը կդառնա շարքի ամենահզոր ու տեխնոլոգիապես հագեցած բեռնատարը՝ տարբերվելով բենզինային և դիզելային մոդիֆիկացիաներից անայլընտրանքային հետևի քարշակմամբ, կախոցի կառուցվածքով և հասանելի էլեկտրոնային համակարգերի ցանկով: Մոդելի վաճառքները կսկսվեն 2022 թվականից, իսկ դրա արժեքը չի գերազանցի 45 000 ԱՄՆ դոլարը:  



Չնայած արտաքինից E-Transit-ը գրեթե չի տարբերվում ներկայիս սերնդի բեռնատարներից, տեխնիկական մասով այն լիովին այլ լուծումներ է առաջարկում: Այսպես, մոդելը  սարքավորվում է 269 ձ.ուժ հզորությամբ (430 Նմ) էլեկտրական շարժիչով, որը միակցված է հետևի սռնիին: 67 կՎտժ տարողունակությամբ քարշային մարտկոցը տեղադրված է հատակի տակ և չի ազդում ընդհանուր բեռնատարողության վրա, որը տատանվում է 1616-ից մինչև 1967 կիլոգրամ տիրույթում: 



Էլեկտրական E-Transit-ը կարելի է պատվիրել 25 տարբերակով, ներառյալ միայն շասսին, բորտային մոդիֆիկացիան, ամբողջովին մետաղական ֆուրգոնը, իսկ բացի այդ գնորդը կարող է ընտրել անվային բազայի երկարությունը, տանիքի բարձրությունը և հետևի ցվիքի չափսը:  



Ford E-Transit-ի ընթացքի միջինացված պաշարը կազմում է 350 կմ եվրոպական WLTP ցիկլում: Չնայած այն հանգամանքին, որ ամերիկյան EPA ցիկլում այդ արդյունքը էլ ավելի փոքր է՝ ընդամենը 203 կիլոմետր, Ford-ի մասնագետները վստահեցնում են, որ նման մոդելի աշխատանքային օրվա միջին վազքը  չի գերազանցում 122 կիլոմետրը: 



Էլեկտրական Transit-ը կարելի է օգտագործել նաև որպես սարքավորումների սնուցման աղբյուր, քանի որ թափքում առկա է 2,3 կՎտ հզորությամբ և 220 Վ լարմամբ էլեկտրական վարդակ: Ford-ի մարտկոցի երաշխիքը կազմում է 160 000 կիլոմետր կամ 8 տարի, իսկ պարտադիր տեխնիկական սպասարկումը պետք է իրականացնել տարին մեկ անգամ՝ անկախ վազքից:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio