Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է սերիական BMW iX էլեկտրական քրոսովերը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
12 Նոյեմբեր 2020

երմանական BMW ընկերությունը ներկայացրել է iNext նախատիպի հիման վրա ստեղված iX մոդելը: Սա էլեկտրական քրոսովեր է, որը պատկանում է Sports Activity Vehicle (SAV) սեգմենտին և ցուցադրում է կոնցերնի վերջին ձեռքբերումները դիզայնի, ինչպես նաև էլեկտրական և ինքնավար տեխնոլոգիաների ոլորտում: Մոդելի լայնածավալ արտադրությունը կսկսվի 2021 թվականի երկրորդ կիսամյակում: 


Լայնության և երկարության առումով սերիական քրոսովերը համեմատելի է  BMW X5-ի, իսկ բարձրությամբ՝ X6-ի հետ, մինչդեռ սռնիների մինչև տարածությունը կազմում է ուղիղ երեք մետր: Նոր iX-ը ստացել է դուրս քաշվող բռնակներ, անշրջանակ դռներ և թափքի ամբողջ հետնամասը զբաղեցնող՝ բեռնախցիկի դուռ: Դիզայնի այլ առանձնահատկությունների թվում հիշատակման են արժանի ցանկացած BMW  ավտոմեքենայի վրա երբևէ տեղադրված ամենաբարակ լուսարձակները, ինչպես նաև ավանդական ռադիատորային ճաղավանդակը փոխարինած հատուկ վահանակը, որի մեջ ներկառուցած են տեսախցիկները, ռադարները և այլ ցուցիչներ:



BMW iX-ը սարքավորված է ընդհանուր 500 ձ.ուժ հզորությամբ (370 կՎտ) երկու էլեկտրական շարժիչով, որոնց շնորհիվ զրոյից մինչև 100 կմ/ժ թափառքը պահանջում է հինգ վայրկյանից էլ պակաս ժամանակ: Ըստ արտադրողի 100 կՎտժ-ից ավելի տարողունակությամբ մարտկոցների շնորհիվ, iX-ը մեկ ամբողջական լիցքավորումով ունակ կլինի հաղթահարել ավելի քան 600 կմ WLTP ցիկլում: Ընդ որում, կենցաղային ցանցից ամբողջական լիցքավորումը կպահանջի մոտ 11 ժամ, իսկ ավելի արագ տարբերակը թույլ է տալիս էներգիայի պաշարի մինչև 80 տոկոսը ստանալ 40 րոպեում՝ օգտվելով մինչև 200 կՎտ հզորությամբ հոսանքի աղբյուրից, ինչը իր հերթին ընդամենը 10 րոպեում ապահովում է ավելի քան 120 կմ ընթացքի պաշար: 



BMW iX-ը բավարական ընկերության առաջին մոդելն է, որը սարքավորվելու է ինքնավար վարման և ավտոմատ կայանման ֆունկցիաներով: Բացի այդ այն աշխատում է 5G ցանցում, իսկ ավտոմեքենայի հաշվողական հզորությունների մակարդակը գրեթե կրկնակի ավելի մեծ է, քան մակնիշի այլ մոդելների մոտ: iX-ն ունի և այլ առանձնահատկություններ, օրինակ, հետևի դռան վրա ամրացված տարբերանշանի տակ թաքնված՝ հետին տեսադաշտի տեսախցիկը:  



Սրահում գերակշռող դիրք է զբաղեցնում կոր էկրանը, որը միավորում է սարքավորումների 12,3-դյույմանոց վիրտուալ վահանակն ու մուլտիմեդիա համակարգի 14,9-դյույմանոց դիսփլեյը: Կենտրոնական բարձակը բաժանված է երկու մակարդակի. վերին հատվածում տեղադրված է փոխանցումների նոր փոխարկիչը, իսկ ստորին մասում հասանելի են բաժակակալները, սմարթֆոնի անլար լիցքավորման մոդուլը, 12V լարմամբ էլեկտրական վարդակը և USB-C տիպի երկու միակցում:



Բազային սարքավորումների ցանկը ներառում է 12 բարձրախոս, 205 Վատտ հզորությամբ ուժեղացուցիչ, իսկ որպես օպցիա կառաջարկվի Harman/Kardon աուդիոհամակարգը՝ 18 բարձրախոսով: Որպես այլընտրանք հասանելի կլինի նաև Bowers & Wilkins Surround Sound աուդիոհամակարգը՝ 30 բարձրախոսով և 1615 Վտ հզորությամբ: Բազային տարբերակի համար առաջարկվում են 20-դյույմանոց անվասկավառակներ, իսկ 21- և 22-դյույմանոց Air Performance անիվների համար, որոնք սովորականից թեթև են 15 տոկոսով, անհրաժեշտ կլինի լրացուցիչ վճարել: 



Հայտնի է, որ BMW iX զգալիորեն ավելի թանկ կլինի քան Х5-ը: Էլեկտրական քրոսովերի ամենաբարձր մոդիֆիկացիան ԱՄՆ-ում կվաճառվի ավելի քան 100 000 դոլարով, այն դեպքում, երբ ամենաթանկ BMW X5 М50i-ը հասանելի է 82 հազար դոլարով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio