ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է նոր Hyundai Sonata N Line հզոր տարբերակը:
09 Նոյեմբեր 2020
Հարավկորեական Hyundai ընկերությունը ներկայացերլ է հյուսիսամերիկյան շուկայի համար նախատեսված Sonata N Line-ը: Նորույթը ավելի հզոր է, քան դրա նախորդ տարբերակը, և համալրված է 294 ձ.ուժ հզորությամբ 2,5-լիտրանոց տուրբոշարժիչով: Մեքենան արդեն իսկ հասանելի է ԱՄՆ ավտոսրահներում, որտեղ առաջարկվում է՝ սկսած 33 200 դոլարից:
«Լիցքավորված» Sonata N Line-ը արտաքինից առանձնանում է 19-դյույմանոց անվասկավառակներով, առջևի՝ ավելի մեծ օդակլանիչներով, թափքի՝ սպորտային տարրերով և զանգվածեղ դիֆուզորով, որի մեջ ներկառուցված են արտանետման համակարգի երկու խողովակները: Նստատեղերը առանձնանում են ընդգծված կողային օժանդակմամբ, իսկ կենտրոնական բարձակի վրա տեղադրված է շարժման ռեժիմների, այդ թվում Sport+ ռեժիմի, փոխարկիչը: Նախատեսված է նաև Launch Control համակարգ:
2,5 լիտր ծավալով SmartStream տուրբոշարժիչը զարգացնում է 294 ձ.ուժ հզորություն և 422 Նմ ոլորող մոմենտ: Hyundai-ը դեռևս չի բացահայտում մոդելի դինամիկ բնութագրերը, սակայն կարելի է ենթադրել, որ տեղից մինչև 97 կմ/ժ (60 մղոն/ժ) արագությունը այն կկարողանա զարգացնել 5,8 վայրկյանում, ինչպես դա անում է նույն շարժիչով սարքավորված նոր Kia K5 սեդանը:
Նշված ագրեգատը համակցվում է երկու «թաց» կցորդիչներով N DCT ռոբոտացված փոխանցումատուփի հետ, որը արդեն իսկ ծանոթ է Veloster N և i30 N մոդիֆիկացիաներից: Մոդելը հասանելի է բացառապես առջևի քարշակմամբ: Տեխնիկական տեսանկյունից փոփոխությունները այնքան էլ շատ չեն: Sonata N Line-ը ստացել է օրիգինալ մեղմիչներ, հետևի՝ ավելի կոշտ զսպանակներ և լայնակի կայունացման՝ ավելի մեծ տրամաչափի կայունացուցիչներ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: