ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐ MERCEDES-AMG C 63: ԱՎԵԼԻ ՏՊԱՎՈՐԻՉ ՈՒ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ
24 Սեպտեմբեր 2014
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, առաջին անգամ ներկայացվեց բոլորովին
նոր Mercedes-AMG C63 մոդելը՝սեդան և ունիվերսալ թափքերով, որոնք համապատասխանաբար
կրում են Saloon և Estate մատնանշումները:
Նոր անուն, նոր շարժիչ, նոր տեխնոլոգիաներ և … միևնույն նպատակը…
Հետևելով պատմության մեջ ամենասիրված AMG մոդելին` նոր Mercedes-AMG C63-ը ստեղծված
է՝ էլ ավելի զարգացնելու հաջողության բանաձևը շնորհիվ առավել մեծ հզորության, կատարելության
և ճկունության:
Նոր մոդելը համալրվում
է բոլորովին նոր և ձեռքով հավաքվող բացառիկ բիտուրբո V8 շարժիչով, որն ունի 4 լ աշխատանքային
ծավալ: Այս նոր շարժիչը, որն ստացել է M177 համարանիշը, ավելի հզոր է, սակայն միևնույն
ժամանակ ավելի փոքր, թեթև և շուրջ 32%-ով ավելի տնտեսող, քան նախորդ սերնդի շարժիչը:
Mercedes-AMG C63-ը առաջարկվում է դեռևս երկու տարբերակներով.
ստանդարտ՝ 476 ձ/ու հզորությամբ և 650Նմ պտտող մոմենտով կամ C 63 S տարբերակով՝ որը
զարգացնում է 700 Նմ պտտող մոմենտ և աչքի է ընկնում 510 ձ/ու հզորությամբ:
Մինչ օրս ստեղծված ամենաարագ AMG C-Class տարբերակը՝ C
63 S Saloon-ը, 0-100 կմ/ժ արագացումն ապահովում է 4 վայրկյանում: Estate-ը մի փոքր
ավելի դանդաղ է՝ 4.1 վայրկյան: Ստանդարտ տարբերակներն վերը նշվածներին իրենց հերթին
զիջում են ևս մեկ տասներորդական վայրկյանով:
AMG-ն բացառիկ ուշադրություն է դարձրել նաև մեքենայի քաշի
զգալի նվազմանը. ամբողջապես վառելիքով լիցքավորված և ղեկին նստած վարորդով մեքենան
կշռում է 1715-ից 1785 կգ՝ կախված թափքի տարբերակից:
Լայն սպառողներից պատվերները կսկսեն ընդունվել 2014 թ. հոկտեմբերից,
իսկ մեքենաները կհանձնվեն արդեն 2015թ.-ի գարնանը: