Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ford-ը պաշտոնապես ներկայացրել է EcoSport Active քրոսովերը:
06 Նոյեմբեր 2020

Ford ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է EcoSport քրոսովերի նոր` «արտաճանապարհային» Active մոդիֆիկացիան: Նորույթը առանձնանում է արտաքինի թարմացված դիզայնով, ինտերիերի մի քանի յուրօրինակ տարրերով, ինչպես նաև ավելի մեծ լուսածերպով:



Նոր թողարկումը ստացել է նաև թափքի լրացուցիչ պաշտպանիչ տարրեր, այդ թվում պլաստիկ վերդիրներ, ռադիատորի նոր վանդակաճաղ, ինչպես նաև առջևի կողաթևերի Active վերտառությամբ բեյջեր: Բացի այդ,  EcoSport Active-ը առաջարկում է մգեցված օպտիկա, հետևի գունամշակված ապակիներ, սև գույնի տանիք և արտաքին հայելիներ, ինչպես նաև 17-դյույմանոց անվասկավառակներ՝  Y-աձև շյուղերով:



Քրոսովերի ինտերիերը լրամշակված է արհեստական կաշվով, իսկ առջևի նստատեղերի թիկնակներին գործված է «А» տառը: EcoSport Active-ի սարքավորումների ցանկը ներառում է մուլտիմեդիա համակարգ՝ 8-դյույմանոց սենսորային էկրանով, քրուիզ-կոնտրոլ, տաքացվող և էլեկտրակառավարվող հայելիներ և առջևի լուսադիոդային օպտիկա: 



Առջևի քարշակմամբ առաջարկվող EcoSport Active-ը սարքավորվում է մեկ լիտր ծավալով բենզինային տուրբոշարժիչով, որը զարգացնում է 125 ձ.ուժ հզորություն և 200 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է բացառապես 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ, իսկ վառելիքի ծախսը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է 6լ/100 կմ: 



Ford EcoSport Active-ը նախատեսված է հիմնականում եվրոպական շուկայի համար: Մոդելի արժեքը Իսպանիայում կկազմի առնվազն 24 100 եվրո, իսկ Գերմանիայում կսկսվի 23 800 եվրոյից: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio