ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Volkswagen Golf-ի աենահզոր՝ R տարբերակը:
04 Նոյեմբեր 2020
Գերմանական Volkswagen ընկերությունը ներկայացրել է նոր Golf R-ը: Հեչբեքը պահպանել է երկլիտրանոց տուրբոշարժիչը, լիաքարշ համակարգը, ստացել է մեխանիկական փոխանցումատուփով համալրվելու հնարավորություն, ինչպես նաև՝ բացառիկ դրիֆտ-ռեժիմ: Սովորական Golf-երից R-տարբերակը առանձնանում է կախոցի կարգավորումներով, ինչպես նաև թափքի ու սրահի հատուկ լուծումներով: Հինգդռնանի Volkswagen Golf R-ը վաճառքի կհանվի Եվրոպայում մինչև ընթացիկ տարվա ավարտը, իսկ ԱՄՆ-ում՝ միայն 2021 թվականին:
Արտաքինից Golf R-ը կարելի է տարբերել արգելակային կապույտ ենթակիրներով, հայելիների՝ արծաթագույն վերդիրներով, հետնամասի ընդգծված սփոյլերով, արտանետման համակարգի օրիգինալ խողովակներով և սնդուսափայլ դիֆուզորով: Golf R մոդիֆիկցիայի թափքի գունային երանգները դեռևս երեքն են՝ կապույտ, սպիտակ և սև:
Ըստ Volkswagen-ի, ութերորդ սերնդի Golf R-ը ամենահզորն է այդ շարքում: Քառագլան երկլիտրանոց տուրբոշարժիչի հզորությունը հասցվել է մինչև 320 ձ.ուժ, իսկ ոլորող մոմենտը կազմում է 420 Նմ: Եվրոպայում նոր Golf R-ը հասանելի կլինի միայն 7-աստիճան նախասելեկտիվ DSG ռոբոտացված փոխանցումատուփով, մինչդեռ ԱՄՆ-ում կառաջարկվի նաև 6-աստիճան մեխանիկան: Տեխնոլոգիական գլխավոր նորույթը 4Motion լիաքարշ համակարգի կիարռումն է, որը ապահովում է հետևի սռնիի ոլորող մոմենտի վեկտորացում և առաձնանում է դրիֆտ-ռեժիմով:
Նոր Golf R-ը ստացել է հետևի հատուկ դիֆերենցիալ, որը ունակ է քարշուժի մինչև 100 տոկոսը փոխանցել հետևի անիվներից մեկին: Այս մեխանիզմը օգտագործվում է նաև Mercedes-AMG A 45/CLA 45 ընտանիքում: Կառուցվածքի փոփոխությունը թույլ է տվել փոփոխել նաև հեչբեքի ընթացային բնութագրերը, մասնավորապես ավելացնելով նաև Drift ռեժիմը: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը նորույթը զարգացնում է 4,7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ արագությամբ:
Առանձնակի կատարելագործվել է Golf R-ի շասսին: Բացի կախոցի վերակարգավորումից, ներառյալ կայունացուցիչների ու զսպանակների կոշտությունը, 1,2-աստիճանով մեծացվել է առջևի անիվների բացասական բացվածքը, իսկ ճանապարհային լուսածերպը նվազեցվել է 20 միլիմետրով: Նախորդ սերնդի Golf R-ի համեմատ կատարելագործվել են նաև արգելակային մեխանիզմները: Երկմխոցանի ենթակիրները թեթևացվել են 60 տոկոսով, իսկ արգելակային սկավառակները դարձել են ավելի մեծ և թեթև: Ադապտիվ DCC մեղմիչները հադիսանում են ստանդարտ համալրման մաս:
Golf R-ը ստացել է միայն իրեն հատուկ ընթացային որակներ, որոնց թվում է, օրինակ Նյուրբուրգրինգի Հյուսիսային ոլորանին հարմարցեված Special ծրագիրը: Արտադրողը նշում է, որ ռոբոտացված փոխանցումատուփով նոր Golf R-ը կարող է այդ մրցուղին հաղթահարել իր նախորդից շուրջ 17 վայրկայնով ավելի արագ: Իսկ Golf R-ի սրահը սկզբունքորեն տարբերվում է Nappa կաշվով լրամշակված՝ առջևի պրոֆիլային նստատեղերով, իսկ մնացած հավելումները զուտ դեկորատիվ են և ներառում են կարբոնային ներդիրները, R տարբերանշանով ղեկը և մի շարք այլ շեշտադրումներ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: