ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Lexus-ը ներկայացրել է LC կուպեի «ավիացիոն» տարբերակը:
03 Նոյեմբեր 2020
Ճապոնական Lexus ընկերությունը ներկայացրել է LC կուպեի հատուկ մոդիֆիկացիա: «Թռչուններով և ինքնաթիռներով» ոգեշնչված LC Aviation մոդելը կդառնա գրեթե էքսկլյուզիվ՝ թողարկվելով ընդամենը 70 օրինակով:
LC Aviation-ի նախագծման աշխատանքներին Lexus-ը ներգրավել է ճապոնացի բարձրակարգ օդաչու Յոսիհիդե Մուրոյային: Արդյունքում հնարվոր է դարձել զգալիորեն բարելավել մոդելի աերոդինամիկ բնութագրերը, մեծացնել կայունությունը ուղիղներին և կատարելագործել արձագանքը ղեկի աշխատանքին: Տանիքը պատրաստված է ածխածնային պլաստիկից, հետնամասում հայտնվել է կարբոնային հակաթև, որը ստեղծում է լրացուցիչ սեղմիչ ուժ:
«Ավիացիոն» LC-ի արտաքին առանձնահատկություններից են ռադիատորի սև ճաղավանդակը և օպտիկական սարքերի շրջանակները: Սրահի լրամշակումը իրականացված է սև և դարչնագույն երանգներով ու ներշնչված է թռչնի թռիչքի բարձրությունից ստաված՝ Երկրագնդի պատկերներով: Կենտրոնական բարձակը, նստատեղերն ու դռների ներդիրները լրամշակված են փափուկ ալկանտարայով, իսկ շեմքերին առկա է նաև հատուկ տարբերակի անվանումը:
LC500 Aviation մոդիֆիկացիան Ճապոնիայում կարժենա 15 000 000 յեն կամ մոտ 143 000 ԱՄՆ դոլար: Այն սարքավորվում է 5,0-լիտրանոց V8 շարժիչով, որը զարգացնում է 477 ձ.ուժ հզորություն և 540 Նմ ոլորող մոմենտ: Հիշեցնենք, որ հիբրիդային LC500h-ը, որը բացի էլեկտրական ագրեգատից սարքավորվում է 3,5-լիտրանոց V6 շարժիչով, ապահովում է ընդհանուր 359 ձ.ուժ հզորություն և 500 Նմ ոլորող մոմենտ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: