ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Kia-ն ներկայացրել է ռազմական մեքենաների արտադրման նոր ծրագիր:
30 Հոկտեմբեր 2020
Kia Motors կորպորացիան մանրամասներ է հրապարակել հաջորդ սերնդի ռազմական տեխնիկայի համար հենահարթակների նախագծման ծրագրի մասին: Կորեացիները նախատեսում են սկսել միջին չափսի ստանդատ ավտոմեքենաների արտադրությունն արդեն այս տարի՝ ավարտելով փորձարկումները 2021 թվականին: Ամբողջական ծավալով արտադրությունը հնարավոր կլինի իրականացնել միայն 2024 թվականից:
Ծրագրի շրջանակներում կփոխարինվեն ներկայումս արտադրվող 2,5- և 5-տոննայանոց մեքենաները, ինչպես նաև կստեղծվեն զրահապատ 5-տոննայանոց ավտոմեքենաներ: Ստանդարտ տարբերակները կսարքավորվեն մի շարք նորագույն կոմերցիոն տեխնոլոգիաներով, այդ թվում 7,0-լիտրանոց դիզելային շարժիչներով, որոնք առանձնանում են բարձր ոլորող մոմենտով և համակցվում են ավտոմատ փոխանցումատուփի հետ: Բացի այդ նոր սերնդի մեքենաների համար հասանելի կլինեն ABS և ASR համակարգները, կայանման օժանդակող համակարգը, շրջանածիր տեսադաշտի տեսախցիկները, արբանյակային նավիգացիան և նույնիսկ տաքացվող նստատեղերը:
Ռազմական փոխադարամիջոցների նախագծումը թույլ կտա ընկերությանը տեղափոխել տեխնոլոգիանեն ու նոու-հաուները քաղաաքացիական ամենագնացների սեգմենտ: Բացի այդ Kia-ն ուսումնասիրում է ջրածնային վառելիքային մարտկոցների կիրառումը տարբեր ռազմական նպատակներով: Ջրածնային տեխնոլոգիան առավել հեռանկարային է համարվում, քանի որ ունակ է ապահովել երկարաժամկետ ստաբիլ սնուցում անմիջապես մարտական պայմաններում:
Հիշեցնենք, որ ներկայումս Kia-ի ռազմական տեսականին բաղկացած է 9 մոդելներից՝ 100 տարբեր մոդիֆիկացիաներով, իսկ արտադրանքի ընդհանուր ծավալը գերազանցում է 140 000 օրինակը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: