ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Brabus-ը ներկայացրել է Rocket 900 նախագիծը:
23 Հոկտեմբեր 2020
Գերմանական Brabus աթելեին ներկայացրել է 900 ձ.ուժ հզորությամբ Rocket 900 One Of Ten նախագծի մոդելը: Ինչպես պարզ է դառնում անվանումից, ընդամենը կթողարկվի տասը այդպիսի ավտոմեքենա, իսկ դրանց հիմքում ընկած կլինի Mercedes-AMG GT 63 S 4Matic+ մոդելը: Առաջին օրինակի արժեքը կկազմի 435 800 եվրո:
Հինգդռնանի Mercedes-AMG GT 63 S 4Matic+-ը լրամշակումներից հետո ստացել է ածխածնային պլաստիկից պատրաստված նոր աերոդինամիկ փաթեթ, 25 միլիմետրով ավելի ցածր կախոց, ինչպես նաև տարբեր չափսի Monoblock Z կոփածո անվահեծեր՝ 21 դյույմ առջևից, և 22 դյույմ հետևից:
GT 63 S մոդելի համար առաջարկվող 340 ձ.ուժ հզորությամբ ստանդարտ երկտուրբո V8 4.0 շարժիչը հզորացվել է մինչև 900 ձ.ուժ և ապահովում է 1250 Նմ ոլորող մոմենտ, սակայն այս ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել մոտ 500 միլիլիտրով մեծացնել դրա աշխատանքային ծավալը: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը Rocket 900-ը զարգացնում է 2,8 վայրկյանում: Մինչև 200 կմ/ժ արագանալու համար մոդելից կպահնաջվի 9,7 վայրկյան, իսկ մինչև 300 կմ/ժ՝ 23,9 վայրկյան: Քանի որ նման արագություններով երթևեկելը անխուսափելիորեն հանգեցնում է անվադողերի մաշեցմանը, մեքենայի առավելագույն արագությունը սահմանափակված է 330 կմ/ժ ցուցանիշով:
Ինչպես նշվեց, կթողարկվի Rocket 900-ի ընդամենը տասը օրինակ: Դրանցից յուրաքանչյուրը կտրաբերվի պատվիրատուի ցանկությունները արտացոլող անհատական ինտերիերով: Առաջին օրինակի սրահը աչքի է ընկնում դարձակարերով լրամշակված կաշվի և կոնտրաստային կարերով ալկանտարայի համադրությամբ, ինչպես նաև ածխապլաստաիկե տարրերի առկայությամբ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: