Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Dacia-ն ներկայացրել է Spring էլեկտրական քրոսովերը:
16 Հոկտեմբեր 2020

Renault Խմբի մաս կազմող ռումինական Dacia ընկերությունը ներկայացրել է Spring էլեկտրամոբիլի սերիական տարբերակը, որը զանգվածային վաճառքի կհանվի հաջորդ տարի: Ըստ նախնական տվյալների մեքենայի արժեքը կսկսվի 10 000 եվրոյից, ինչը առավել մատչելի գինն է Եվրոպայում վաճառվող էլեկտրամոբիլի համար: 



Dacia Spring-ը Չինաստանում վաճառվող Renault City K-ZE էլեկտրական քրոսովերի մի փոքր ձևափոխված տարբերակն է: Հատկանշական է, որ սերիական Spring-ը գրեթե ոչնչով չի տարբերվում այս տարվա մարտին ներկայացված կոնցեպտից: Հիմնական տարբերությունների շարքում կարելի է հիշատակել ավելի պարզ կառուցվածքով լուսարձակները և դեպի առաջ տեղափոխված՝ լիցքավորման վարդակը: 



Նորույթի արտաքին չափսերը հետևյալն են՝ երկարությունը 3734 մմ, լայնությունը 1622 մմ, բարձրությունը 1516 մմ: Անվային բազան հավասար է 2423 միլիմետրի, իսկ ճանապարհային լուսածերպը 150 միլիմետր է: Բեռնախցիկում կարելի է տեղավորել մինչև 300 լիտր ծավալով բեռ: 



Spring-ը սարքավորվում է 45 ձ.ուժ հզորությամբ և 125 Նմ ոլորող մոմենտով էլեկտրական շարժիչով, որը սնվում է 6,8 կՎտժ տարողությամբ լիթիում-իոնային մարտկոցից: Արագ լիցքավորման մոդուլից դրա 80 տոկոսը կարելի է լիցքավորել  մեկ ժամից ավելի պակաս ժամանակում, իսկ 220 վոլտ լարմամբ կենցաղային ցանցից՝ մոտ 14 ժամում: Նոր կոմպակտ քրոսովերի ընթացքի պաշարը WLTP ցիկլում կազմում է 225 կիլոմետր: Շարժման «Eco» ռեժիմում, շարժիչի հզորության նվազեցման հաշվին, ընթացքի պաշարը կարող է հասցվել մինչև 295 կիլոմետրի: Այս դեպքում, սակայն, առավելագույն արագությունը կնվազի 25 կմ/ժ-ով՝ հասնելով 100 կմ/ժ:



Բազային տարբերակում Spring-ը հասանելի կլինի ղեկի էլեկտրաուժեղացուցիչով, կենտրոնական փականով, էլեկտրակառավարվող ապակիներով, անվտանգության վեց բարձիկով, ինչպես նաև ոչ շատ մեջ դիսփլեյով:  Լրացուցիչ վճարի դիմաց կարելի է պատվիրել մուլտիմեդիա համակարգ՝ 7-դյույմանոց հպումային էկրանով, Apple CarPlay և Android Auto ծրագրեր, օդորակիչ և հետին տեսադաշտի տեսախցիկ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio