ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐ TOYOTA C-HR ԿՈՆՑԵՊՏ
23 Սեպտեմբեր 2014
Toyota ընկերությունը Փարիզի ավտոսրահում կցուցադրի C-HR կոնցեպտը,
որն արտացոլում է հիբրիդային կոմպակտ քրոսովերների դիզայնի հանդեպ եղած նոր տեսալանը:
Ցուցադրվող մեքենան կոչված է լույս սփռել Toyota-ի ապագա լուծումների վրա:
C-HR կոնցեպտի դիզայնի հիմքում
ընկած է ադամանդային հղկման գաղափարախոսությունը: Սրահի սահուն ուրվագծին զուգահեռ
մեքենայի թափքի ստորին հատվածները հղկված թանկարժեք քարի տպավորություն են ստեղծում:
Առաջնամասի լուծումները հանդիսանում
են Toyota-ի ներկայիս դիզայներական ոճի տրամաբանական շարունակությունը՝ միևնույն ժամանակ
ներմուծելով այն ուղենիշների գաղափարները, որոնց ձգտում է հասնել ճապոանական այս առաջատար
ավտոարտադրողը:
Ընդհանուր առմամբ մեքենայի
թափքի հղկված գծերը, մկանուտ անվակամարները հետնամասի անկյունաձև կտրվածքները ներդաշնակ
կերպով համատեղվում են տանիքի և սրահի հատվածի սահուն ուրավգծի հետ: Մեքենայի հետնամասում
առանձնակի ուշադրության է արժանի լուսրաձակների "ճախրող” քլաստերը, որն իր հերթին էլ
ավելի է ընդգծում մեքենայի "հաղթանդամ” տեսքը:
Ավելի մանարամասն նոր
C-HR կոնցեպտի մասին մենք կպատմենք հոկտեմբերի 2-ին, երբ այն կներկայացվի պաշտոնապես: