Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

RENAULT EOLAB` ՆՈՐ ՑՆՑՈՂ ԿՈՆՑԵՊՏ
17 Սեպտեմբեր 2014

Փարիզի ավտոսրահում Renault ընկերությունը կներկայացնի EOLAB նախատիպը, որն աչքի է ընկնում վառելիքի սպառման եզակի բնութագրերով՝ 1 լ/ 100 կմ և CO2 արտանետումների 22գ/կմ ցուցանիշով այն էլ խառը ցիկլում՝ ըստ NEDC նորմերի: Դա հնարավոր դարձավ աէրոդինամիկայի բարելավման, մեքենայի քաշի նվազման և Z.E.Hybrid բենզինա-էլեկտրական տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ: EOLAB-ը միավորել է բազում տեխնոլոգիական նվաճումներ, որոնք հետզհետե կհայտնվեն նաև Renault մակնիշի այլ մեքենաների վրա: 


EOLAB-ը սկզբունքորեն նոր ավտոմեքենա է՝ թե արտաքինից, թե ներսից: Արտաքինից EOLAB նախատիպն առանձնանում է էլ ավելի պարզ ու հստակ գծերով և մասեի մանրակրկիտ մշակմամբ, ինչն արտացոլում է թեթևության և աէրոդինամիկայի գաղափարները: Տանիքի սուր կտրվածքի և հետնամասի ծացր ուրվագծի շնորհիվ EOLAB-ի դիզայնին բնորոշ են դառնում սահուն գծերը, որոնք ներդաշնակորեն մեկտեղում են տեխնոլոգիաներն ու արդյունավետությունը: Մեքենայի հիմքում ընկած է պողպատից, ալյումինից, մագնեզիումից և ջերմապլաստմասայից պատրաստված բազմակոմպոզիտ կառուցվածքը, որը մինչ այս երբեք չէր կիրառվել սերիական մեքենաներում:


EOLAB նախատիպի գրանցած վառելիքի ծախսի ցնցող ցածր մակարդակը՝ 1լ/100 կմ, հանդիսանում է երեք տարբեր գործոնների արդյունք: 


ՏՊԱՎՈՐԻՉ ԱԷՐՈԴԻՆԱՄԻԿ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

  • Դիմադրողականության գործակիցը նվազել է 30%-ով
  • Կարգավորվող լուսածերպ
  • Առջևի բամպերը համալրված է ակտիվ սփոյլերով, որն իջնում է 10 սմ, երբ մեքենայի արագությունը գերազանցում է 70 կմ/ժ, ինչը թույլ է տալիս սահմանափակել մեքենայի տակ օդային հոսքը
  • Հետևի բամպերի վրա տեղադրված հատուկ փականները բացվում են շուրջ 6 սմ, երբ մեքենայի արագությունը գերազանցում է 70 կմ/ժ՝ կրկին օդի հոսքը սահմանափակելու նպատակով:
  • Բարելավված աէրոդինամիկ որակներով անվադողեր: Անվադողի լայնությունը կազմում է 145 մմ (ի տարբերություն Clio IV-ի 185 մմ-ի), բարելավվել է անվադողի ուրվագիծը, 15%-ով նվազել է շարժման ժամանակ գրանցվող դիմադրությունը:

 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՔԱՇԸ՝ 955 ԿԳ  

 

  • Կոնցեպտի քաշը B դասի այլ ավտոմեքենաների համեմատությամբ նվազել է շուրջ 400 կգ՝ կազմելով 955 կգ:
  • Կոմպոզիտային նյութերից, պողպատից և ալյումինից պատրաստված թափքն ու թեթև մագնեզիումային տանիքը, որի քաշը կազմում է ընդամնեը 4 կգ:
  • Ավտոմեքենայի քաշի նվազեցումը թույլ է տվել նաև նվազեցնել հիմնական մասերի (շարժիչ, մարտկոց, անիվներ, արգելակներ) չափսերն ու արժեքը, ինչն իր հերթին հնարավորություն է ստեղծել՝ արտադրությունում առավել որակյալ նյութեր կիրառելու համար:

  

ՆՈՐ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ Z.E. Hybrid ՇԱՐԺԻՉ

 

  • 75 ձ/ու հզորությամբ, 3 գլանով և 95 Նմ պտտող մոմենտով բենզինային շարժիչ
  • Renault-ի ինժեներների կողմից նախագծված ինտելեկտուալ համակարգով կառավարվող եռաստիճան փոխանցումատուփի հիման վրա ստեղծված հիբրիդային մոդուլ, որը փոխակերպվում է առանց կցորդման
  • 6.7 կՎ.ժ ունակությամբ մարտկոց, որը բավարար է մեքենան էլեկտրական ռեժիմով շահագործելու համար
  •  "Զրոյական արտանետումներմինչև 120 կմ/ժ արագությամբ երթևեկելիս մինչև 60 կմ տարածություններևի վրա:

 

EOLAB-ը մարմնավորում է Renault-ի հավակնոտ խնդիրը՝ դարձնել գերտնտեսող մեքենաները առավել հասանելի զանգվածային գնորդների համար: Այս խնդրի լուծումը պահանջում է նաև կիրառվող տեխնոլոգիաների արժեքի կրճատում, ինչը նաև կհանգեցնի մեքենայի ընդհանուր գնի նվազմանը: Նախագծի վրա աշխատելու առաջին իսկ օրվանից ինժեներները նախատեսել են, որ այս տեսակի մեքենաների սերիական արտադրությունը հնարավոր է սկսել արդեն 10 տարվա ընթացքում



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio