Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՌՉՈՂ ԲՐԱԶԻԼԱՑԻՆ ԵՎ ՍՈՒՐԱՑՈՂ ԳԵՐՄԱՆԱՑԻՆ
21 Հուլիս 2014

Թվում է՝ Ֆորմուլա1-ում դժվար է որևէ նոր ձեռք բերում մատնանշել: Համենայն դեպս՝ երբ խոսքը ժամանակակից տեխնոլոգիաներով լեցուն, բազում տարիների ճանապարհ անցած, բազում նվաճումներ, վերելքներ ու անկումներ գրանացած Ֆորմուլա 1-ի մասին է: Սակայն հուլիսի 20-ին կայացած Հոկենհայմի Գրան-պրիում գրանցվեց մի նոր յուրահատուկ նվաճում. առաջին անգամ պատմության մեջ Գերմանիայի մրցափուլում հաղթանակ տոնեց գերմանացի մրցարշավորդը գերմանական բոլիդով, որը համալրված էր գերմանական շարժիչով: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տոնած հաղթանակից հետո, գերմանական մարզական և տեխնիակական ոգու հերթական նվաճումը, որը գրանցվեց Նիկո Ռոսբերգի հաղթանակի շնորհիվ:


Մինչև Գեմանիայի Գրան-պրին առաջնության տեխնիկական պատվիրակ՝ Չարլի Ուայթնինգը տեղեկացրել էր թիմերին, որ այսուհետ լայնորեն կիրառվող FRIC (Front and Rear-Interconnect) կախոցները արգելված են լինելու: Մի քանի թիմեր հայտարարեցին, որ չեն վիճարկի այդ որոշումը: Դրանց թվում էին McLaren-ը, Mercedes-ը և Red Bull-ը: Դժվար էր կռահել, թե ինչպիսի ազդեցություն կթողնի նման մոտեցումը թիմերի արդյունքների վրա, սակայն շոգ եղանակը ստիպեց ավելի շատ ուշադրություն դարձնել ոչ թե կախոցներին, այլ անվադողերին: Pirelli-ի առաջարկած երկու ամենափափուկ տեսակի անվադողերը լուրջ փորձության էին ենթարկվում ամբողջ ուիք-էնդի ընթացքում:


Արդեն որակավորման առաջին իսկ հատվածում լուրջ վթարի ենթարկվեց Լյուիս Հեմիլթոնը: Վթարի պատճառը բոլիդի կոտրված արգելակային սկավառակն էր: Բարեբախտաբար 2008թ. աշխարհի չեմպիոնը լուրջ վնասվածքներ չստացավ: Պայքարը վերսկսելուց հետո լավագույն արդյունքը ցուցադրեց բրիտանացու թիմակից՝ ՆԻկո Ռոսբերգը, իսկ երկրորդ հատվածից դուրս մնացին Caterham-ի ու Marussia-ի մրցարշավորդներն ամբողջ կազմով, ինչպես նաև Սութիլն ու Մալդոնադոն: Հեմիլթոնը, ով մինչև վթարը հասցրել էր արագ շրջան գրանցել, անցավ հաջորդ հատված, սակայն բնականաբար այևս մրցուղի դուրս չեկավ:


Երկրորդ հատվածն անցավ առանց միջադպերի: Միայն Սերխիո Պերեսն ընտրեց անսպասելի մարտավարություն՝ անցնելով ընդամնեը մեկ արագ շրջան ամենավերջում, ինչի շնորհիվ մեքսիկացին կարողացավ հետագա պայքարից դուրս թողնել Ջենսոն Բաթոնին: Բացի վերջինից, ելույթներն ավարտեցին նաև Կիմի Ռայկկոնենը, Վերնը, Գուտյերեսը և Գրոժանը:

Ի վերջո փոուլը բաժին հասավ Ռոսբերգին՝ հինգերորդ անգամ մրցաշրջանում և իններորդը՝ ողջ կարյերայում: Հիանալի ելույթ ունեցան Williams-ի մրցարշավորդները, ընդ որում Վալթերի Բոթասը կրկին կարողացավ գերազանցել փորձառու թիմակից՝ Ֆելիպե Մասային: Էլ ավելի տպավորիչ էր առաջնության մեկ այլ նորեկի՝ Քևին Մագնուսենի ելույթը, ով ոչ այդքան արագ McLaren-ով ցուցադրեց չորրրոդ արդյունքը՝ առաջ անցնելով թե Ալոնսոյից, թե Ռիկյարդոյից ու Ֆեթելից:


Մինչ կիրակնօրյա մրցավզաքի մեկնարկը Mercedes-ի մասնագետները փակ ավտոպարկի ռեժիմում փոխարինեցին Հեմիթոնի մեքենայի արգելակման սկավառակները և վնասված փոխանցման տուփը ինչի արդյունքում բրիտանացին մեկնարկեց 20-րդ հորիզոնականից:


Այն, որ մենք կարող ենք ուշագրավ պայքարի ականատես լինել, ապացուցվեց արդեն իսկ առաջին մի քանի շրջադարձերից հետո: Մեկնարկային պայքարում միմյանց բախվեցին Քևին Մագնուսենի McLaren-ը և Ֆելիպե Մասսայի Williams-ը: Արդյունքում բրազիլացու մեքենան վեր սլացավ, ճախրեց օդում, պտույտ կատարեց և նոր միայն կանգ առավ մրցուղուց դուրս: Բարեբախտաբար այն չբախվեց այլ մեքենաների, իսկ բրազիլացին ինքնուրույն դուրս եկավ մեքենայից՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ անվտանգությունը ներկայիս Ֆորմուլա 1-ում ամենաբարձր մակարդակի վրա է:


Մասսայի ջարդված բոլիդի էվակուացումից և անվտանգության մեքենայի հեռանալուց հետո պայքարը ընթացավ այնպես, ինչպես և ակնկալվում էր: Նիկո Ռոսբերգը վստահորեն հետզհետե պոկվում էր մրցակիցներից, Բոթասը պահպանեց երկրորդ հորիզոնականը: Առավել հետաքրքիր էր՝ հետևել Լյուիս Հեմիլթոնի պայքարին, ով ավելի արագ մեքենայի և հմուտ մարտավարության շնորհիվ հետևողականորեն մեկը մյուսի հետևից շրջանցում էր մրցակիցներին: Քսանութերորդ շրջանին Լյուիսն արդեն առաջին տասնյակում էր՝ իր հետևում թողնելով Ռայկոնենին ու Մագնուսենին և անմիջապես հետապնդելով Դանիել Ռիկյարդոյին և Ջենսոն Բաթոնին: Շուտով պայքարից դուրս մնաց Ռոման Գրոժանը. Lotus-ն այդպես էլ չի կարողանում վերագտնել իր լավագույն մարզավիճակը:


Քառասունհինգերորդ շրջանին բռնկվեց ռուս մրցարշավորդ Դանիիլ Քվյատի վարած Toro Rosso-ի փոխանցումատուփը: Հրդեհը տպավորիչ էր, սակայն բարեբախտաբար մարզիկը արագորեն լքեց կոքպիտը և խուսափեց առողջությանը սպառնող վտանգից: Այդ ընթացքում հերթական պիթ-ստոպերից հետո Հեմիլթոնը կարողացավ ավելի թարմ անվադողերով շրջանցել Ալոնսոյին և դուրս եկավ երրորդ հորիզոնական:


Հիսուներորդ շրջանին Ադրիան Սութիլի Sauber-ը կանգ առավ մրցուղու միջնամասում, և ի զարմանս բոլորի մրցարշավի ղեկավարությունը որոշեց էվակուացնել այն՝ առանց անվտանգության մեքենայի ռեժիմ հայտարարելու: Թեև դա բավականին վտանգավոր էր, հաջողվեց խուսափել անախորժություններից:


Իսկ Հեմիլթոնի բոլոր փորձերը՝ շրջանցելու Վալթերի Բոթասին, ավարտվեցին ապարդյուն: Ֆինլանդացի մարզիկն արդեն երրորդ անգամ անընդմեջ բարձրացավ պատվո պատվանդանին՝ շրաջապատված Mercedes-ի երկու մրցարշավորդներով: Ինչպես և մեկ շաբաթ առաջ լուրջ պայքար ընթացավ Ֆեթելի ու Ալոնսոյի միջև, ինչին միջամտել էր նաև գերմանացու թիմակից՝ Դանիել Ռիկյարդոն: Ի վերջո աշխարհի քառակի չեմպիոնը կարողցավ եզրագիծը հատել չորրորդը, Ալոնսոն հինգերորդն էր, Ռիկյարդոն՝ վեցերորդը: Բացի այս վեց մարզիկներից միավորներ վաստակեցին նաև Force India և McLaren թիմերի 4 մարզիկները:


Հաջորդ շաբաթ կկայանա Հունգարորինգի Գրան-Պրին, որից հետո կսկսվի Մեծ Կրկեսի ամառային արձակուրդը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio