Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՕՐՀՆԵՐԳԸ ՍԻԼՎԵՐՍԹՈՈՒՆՈՒՄ
07 Հուլիս 2014

Սիլվերսթոունի Գրան-Պրին առանձնակի տեղ է զբաղեցնում Ֆորմուլա 1-ի օրացույցում: Այն ոչ միայն խորհրդանշում է մրցաշրջանի միջնամասը,երբ արդեն վերջնականապես ձևավորվում են առաջատարներն ու հետնապահները: Վստահորեն կարելի է ասել, որ հենց այստեղ է սկսվել Ֆորմուլա 1-ի պատմուտյունը 1950թ.-ից: Այս ընթացքում Մեծ Բրիտանիայի մրցափուլը անց է կացվել մի քանի այլ մրցուղիներում ևս, սակայն Սիլվերսթոունը դիմակայել է զանազան դժվարությունների և անցած շաբաթ ընդունեց հոբելյանական 50-րդ Գրան-Պրին:


Սովորաբար որակավորումն այնքան էլ էական նշանակություն չի ունենում այստեղ, քանի որ այս արագ մրցուղին թույլ է տալիս բազում վազանցներ կատարել: Եվ այն, որ այս անգամ էլ մեզ բավական հետաքրքիր մրցավզք է սպասվում, պարզ դարձավ արդեն հուլիսի 5-ին՝ որակավորման փուլի առաջին հատվածից հետո: Բարդ եղանակային պայմաններում առաջին փուլի արգելքը չկարողացան հաղթահարել Williams-ի և Ferrari-ի մրցարշավորդները ամբողջ կազմով, որոնք ընկերակցեցին Caterham-ի երկու պիլոտներին: Եղանակը շրունակում էր անկայուն մնալ, անձրևը մեկ դադարում էր, մեկ՝ վերսկսվում: Նման պայմաններում առաջնահերթ կարևորություն էին ձեռք բերում փորձն ու մարտավարական հմտությունները: Անհաջողակների թվում հայտնվեցին Գրոժանն ու Մալդոնադոն՝ Lotus-ից, Չիլտոնն ու Բյանկին՝ Marussia-ից, ինչպես նաև Գուտյերեսն ու Սութիլը՝ Sauber-ից:


Ի վերջո փոուլը բաժին հասավ Նիկո Ռոսբերգին, որի թիմակիցն ու հիմինական հակառակորդ՝ Լյուիս Հեմիլթոնը բավարարվեց միայն վեցերորդ հորիզոնականով: Երկրորդը Սեբասթիան Ֆեթելն էր: Անսպասելի հաջող ելույթ ունեցան McLaren-ի մրցարշավորդները. Ջենսոն Բաթոնը երրորդն էր, իսկ Քևին Մագնուսսենը՝ 5-րդը:


Ի տարբերություն շաբաթ օրվան՝ կիրակին արևոտ էր, սակայն ոչ շատ շոգ: Մեկնարկը հիանալի ստացվեց McLaren-ի երկու բոլիդների համար, ովքեր անմիջապես դուրս եկան 2-րդ և 3-րդ տեղերը, Ֆեթելը նահանջեց 5-րդ տեղ, իսկ չորրորդին հայտնվեց Հեմիլթոնը: Մեկնարկը ամբողջովին ձախողեց Մասսան, ով ստիպված էր բաց թողնել բոլորին, և ինչը, ինչպես պարզ դարձավ ընդամենը մի քանի տասնյակ վայրկյան անց, ճակատագրական եղավ բրազիլացու համար: Առաջին շրջանի ժամանակ շրջադարձերից մեկում Կիմի Ռայկկոնենը լայն դուրս եկավ ուղեծրից և, երբ ուզում էր վերդառնալ մրցուղի՝ մեքենան տեղպտույտ կատարեց, բախվեց պաշտպանիչ մետաղական պատին և մեծ արագությամբ վերադարձավ հետ՝ մրցուղի, որտեղ արդեն բախվեց Ֆելիպե Մասսայի Williams-ին: Վթարը բավականին լուրջ էր; Ռայկկոնենի Ferrari-ին ամբողջությամբ ջարդված էր, իսկ Կիմին կաղալով միայն կարողացավ դուրս գալ կոքպիտից: Ինչպես ցույց տվեցին չափումները՝ մրցարշավորդը ենթարկվել էր 47g ծանրաբեռնվածության: Բարեբախտաբար, ինչպես ցույց տվեցին հետագայում արված բժշկական զննումները, ֆինն մարզիկը ստացել էր միայն թեթևակի սալջարթներ: Այս վթարի հետևանքով մրցավազքը դադարեցվեց գրեթե 1 ժամաով, քանի որ կազմակերպիչները պետք է վերականգնեին վնասված պաշտպանիչ պատը:


Գրան-պրիի վերսկսումից հետո նախօրեին ոչ այնքան լավ արդյունքներ արձանագրած մարզիկները, ովքեր վարում էին ավելի արագ մեքենաներ, սկսեցին հետզհետե վերդարձնել կորցրածը: Այսպես, Հեմիլթոնը կարողացավ շրջանցել երկու McLaren-ներին էլ՝ դւորս գալով երկրորդ տեղ և հետապնդելով Ռոսբերգին: Բոտտասն ու Ալոնսոն իրենց հերթին կարողացան բարձարանալ առաջին տասնյակ: Ընթացքում պարզվեց, որ մեկնարկի ժամանակ Ֆերնանդո Ալոնսոն սխալ տեղ էր զբաղեցրել մրցուղում, ինչի համար պատժվեց 5 վայրկյան Stop&Go տուգանքով: Մինչ իսպանացին կայցելեր բոքսեր, Բոթասը չորրորդ տեղի համար պայքարում շրջանցեց Մագնուսսենին, իսկ քինչ անց նաև Բաթոնին և դուրս եկավ երրորդ տեղ: Ռոսբերգն իր պիթստոպից  հետո հայտնվեց Հեմիլթոնի հետևում և սկսեց բողոքել նաև փոխանցումատուփի ոչ հստակ աշխատանքից: Ի վերջո 29-րդ շրջանին գերմանացին ստիպված էր դադարեցնել պայքարը, ինչը համարժեք էր հաղթանակը Հեմիլթոնին նվիրելուն: Լյուիսը հիանալի օգտվեց այդ նվերից: Հետզհետե ավելացնելով ատավելությունը՝ նա առանց որևէ խնդրի տոնեց իր երկրորդ հաղթանակը հայրենի հողում: Իսկ մրցավազքի զարդը կարելի է համարել մի քանի տասնյակ շրջանների ընթացքում Սեբասթյան Ֆեթելի և Ֆերնանդո Ալոնսոյի պայքարը 5-րդ հորիզոնականի համար: Միայն 48-րդ շրջանին աշխարհի քառակի չեմպիոնը կարողացավ շրջանցել իսպանացու Ferrari-ն: Իսկ ահա Ֆեթելի թիմակից՝ երիտասարդ ավստրալացի Ռիկյարդոն անցկացրեց հերթական փայլուն Գրան-Պրին և հիանալի մարտավարության շնորհիվ կարողցավ այնուամենայնիվ պահպանել երրորդ հորզիոնականը, որի համար կատաղի պայքար էր մղում Ջենսոն Բաթոնը: Ուշագրավ է, որ բիրտանացին ոչ մի անգամ չի կարողացել բարձրանալ պատվո պատվանդանին Բրիտանիայում՝ նունիսկ BraunGP-ում անցկացրած չեմպիոնական տարում: Այս անգամ էլ McLaren-ի առաջատարին ընդամենը 0.9 վայրկյան բաժանեց երրորդ հորիզոնականից:  Երկրորդը եզրագիծը հատեց Վալթերի Բոթասը՝ Williams-ով: Սա երկրորդ անընդմեջ պոդիումն էր ֆինլանդացու համար՝ Կանադայում նվաճած երրորդ տեղից հետո: Պատահական չէ, որ մրցավազքից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նա կատակում էր, որ հաջորդ քայլը պետք է լինի հաղթանակը Գերմանիայում:  Բացի վերը նշված մարզիկներից առաջին տասնյակում տեղ զբաղեցրին նաև Մագնուսսենը, Հյուլկենբերգը, Քվյատը և Վերնը:


Այսպիսով Հեմիլթոնը զգալիորեն կրճատեց Ռոսբերգից ունեցած միավորնեի տարբերությունը՝ հասցնելով այն ընդամենը 4-ի: Իսկ Դանիել Ռիկյարդոն էլ վստահորեն հաստատվեց անհատական հաշվարկի երրորդ տեղում: Կոնստրուկտորների Գավաթում թիմերը պայքարում են միմիայն 2-րդից ցածր տեղերի համար՝ այնքան մեծ է Mercedes-ի առավելությունը, որն արդեն հավաքել է 326 միավոր, ինչը կրկնակի շատ է երկրորդ տեղում ընթացող Red Bull-ից:


Երկու շաբաթ անց մենք ականատես կլինենք Հոկենհայմի, Գերմանիա, Գրան-Պրիին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio