Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

CHEVROLET-Ն ԻՋԵՎԱՆՈՒՄ
04 Հունիս 2014

Chevrolet ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ՝ "Վեկար” ընկերությունը` առաջին անգամ Հայաստանում ներկայացրեց One World Football նախագիծը, որը կրում է սոցիալական բնույթ: Ողջ աշխարհով մեկ իրականացվող այս լայնամասշտաբ ծրագրի շրջանակներում Chevrolet-ն բաժանում է շուրջ 2.500.000 գնդակներ, որոնցից 50-ը բաժին էր հասել Հայաստանում ծրագրի գործընկեր՝SOS մանկական գյուղերին, որոնք գտնվում են Կոտայքում և Տավուշի մարզում և որտեղ բնակվում են շուրջ 140 սոցիալապես անապահով երեխաներ:

Միջոցառումը կազմակերպվեց մայիսի 30-ին Իջևանում և նվիրված էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Հաշվի առնելով ծրագրի սոցիալական կարևորությունը և այն սերը, որ աշխարհով մեկ վայելում է ֆուտբոլը՝ որպես երևույթ, "Վեկար” ընկերությունը հրավիրել էր նաև ՀՀ 2013-2014թթ ֆուտբոլի առաջնության չեմպիոն՝ "Բանանց” ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ՝ Վալտեր Պողոսյանին, Արամ Շահնազարյանին և Սեմյոն Մուրադյանին, ովքեր ոչ միայն գնդակներ նվիրեցին, երեխաներին,  այլև երկկողմանի հանդիպում անցկցրեցին SOS մանկական գյուղի թիմի հետ:

Ինչպես նշեց "Վեկար” ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար՝ Արտյոմ Պետրոսյանը. "Շևրոլեն մշտապես աչքի է ընկնում իր պատասխանատու մոտեցմամբ սոցիալական հարցերին, և պատահական չէ, որ այս անգամ էլ ընտրվեց այնպիսի մի երևույթ, ինչպիսին է ֆուտբոլը, որը միավորում է մարդկանց՝ պարգևելով բազում ուրախ և անմոռանալի պահեր: Մենք համոզված ենք, որ այս երեխաների մեջ կան իրոք տաղանդավոր տղաներ, ովքեր մոտ ապագայում կարող են զգալի հաջողությունների հասնել սպորտի բնագավառում և ուրախ ենք, որ կարող ենք մեր թեկուզ փոքր ավանդն ունենալ այս հարցում:”

Հավաքվածները, որոնց թվում էին նաև Տավուշի մարզպետարանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, արտասահմանյան մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ, հնարավորություն ստացան ծանոթանալու նաև վերջերս շուկայում հայտնված Chevrolet Malibu ավտոմեքենային:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio