ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
RENAULT SPORT TROPHY: ՆՈՐ ՏՊԱՎՈՐԻՉ ՄԵՔԵՆԱ ՄՐՑԱՐՇԱՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ
18 Հունիս 2014
Մոտ ժամանակներում Renault Sport Technologies ընկերությունը
լայն զանգվածներին կներկայացնի իր նորագույն ստեղծագործությունը՝ Renault Sport
Trophy ավտոմեքենան: Տպավորիչ դիզայնով և բացառիկ տեխնիկական բնութագրերով այս
ավտոմեքենայի համաշխարհային պրեմիերան կկայանա օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ն
անցկացվող Մոսկվայի միջազգային ավտոսրահում:
Ներկայումս մեքենան մի շարք փորձարկումներ է անցնում՝ պատրաստվելով 2015թ.
Renault-ի Համաշխարհային սերիայի մրցումներին:
Renault-ի Համաշխարհային սերիան, որը վերջին տասնամյակում յուրօրինակ մեկնարկային հարթակ է դարձել ապագա չեմպիոնների համար, հաջորդ տարվանից կհամալրվի նոր գավաթով: Renault Sport Trophy սպորտային մեքենան ստեղծվել է հատուկ մրցարշավների համար: 2015թ.-ից սկսած այս ունիկալ Renault ավտոմեքենան կկիրառվի Renault-ի Համաշխարհային սերիայի նոր մոնոգավաթում:
Այս ավտոմեքենան, որի նախագծման ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է ընթացային որակների կատարելությանը, բոլոր հնարավորություններն ունի՝ նվաճելու Renault Sport Technologies-ի կողմից կազմակերպվող մրցարշավներին մասնակցող թիմերի և մարզիկների սերն ու հարգանքը:
Տեխնիկական բնութագրերն արտացոլում են
մեքենայի ծագումը: Dallara-ի կոմից պատրաստված կարբոնային մոնոկոկի մեջ տեղադրվում
է Nismo ընկերության տրամադրած ավելի քան 500
ձ/ու հզորությամբ շարժիչ: Յոթաստիճան սեկվենտալ փոխանցումատուփը տրամադրվում է
Sadev-ի կողմից, իսկ Michelin-ը արդեն իսկ նախագծում է հատուկ անվադողեր այս
մրցարշավային Renault-ի համար, որը ընդհանուր զանգվածը կկազմի 1100 կգ:
Օգոստոսի 27-ին նոր Renault Sport Trophy-ի ցուցադրական նմուշը
հնարավոր կլինի տեսնել Մոսկվայի միջազգային ավտոսրահի Renault-ի տաղավարում: