ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՈՆԱԿՈ 2014՝ ՍԿԱՆԴԱԼՆԵՐ ԵՎ ՌԵԿՈՐԴՆԵՐ
25 Մայիս 2014
Մայիսի 25-ին կայացավ Ֆորմուլա 1 առաջնության ավանդական զարդը
համարվող Մոնակոյի Գրան-Պրին, որը մի գուցե աչքի չի ընկնում դիտարժանությամբ, քանի
որ այստեղ գրեթե անհնար է վազանցներ կատարել, սակայն առանձնանում է ավտոմրցարշավներին
բնորոշ իսկական ոգով: Սա ամենակարճ և ամենադանդաղ մրցուղին է առաջնության օրացույցում,
և շատերին հետաքրքրում էր՝ արդյոք
Mercedes-ին կհաջողվի պահպանել առավելությունը մնացաց մրցակիցների նկատմամբ:
Հարցի պատասխանը միանշանակ էր. "Արծաթյա նետերն” անկասելի են ցանկացած պայմաններում:
Ճիշտ է՝ այս անգամ Նիկո Ռոսբերգի հաղթանակը մթագնված էր որակավորման փուլում տեղի ունեցած
միջադեպի պատճառով: Mercedes-ում հասունանում է լուրջ բախում, որը սակայն չի խանգարում
թիմին ջախջախել բոլոր մրցակիցներին:
Որակավորման փուլը վճռորոշ է Մոնակոյում, քանի որ այստեղ
հաղթանակը որպես կանոն բաժին է հասնում փոուլից մեկնարկած մրցարշավորդին: Pirelli-ն
այստեղ էր բերել անվադողերի երկու ամենափափուկ տեսակները՝ Soft և Supersoft: Ազատ մրցելույթներն
անցան անձրևային պայմաններում, և մարզկներին այդպես էլ չհաջողվեց վերջնականապես պարզել
ամենաօպտմալ ռեժիիմները, ինչն էլ ավելի կարևոր դարձրեց հստակ աշխատանքը որակավորման
փուլում: Արդեն իսկ առաջին հատվածը լի էր զանազան միջադեպերով: Այսպես, Toro
Rosso-ի ռուս նորեկ Դանիիլ Քվյատը բախվեց պաշտպանիչ պատին՝ վնասելով մեքենաի առջևի
հակաթևը: Ի ուրախություն նրա երկրպագուների մեքենան լուրջ վնասվածքներ չստացավ, և առաջնության
նորեկներից մեկը կարողացավ վերադառնալ մրցուղի: Ամենա վերջին վայրկյաններին մեկ այլ
նորեկ՝ Մարկուս Էրիքսոնը, փորձելով շրջանցել Ֆելիպե Մասսային, սխալվեց՝ դառնալով լուրջ
վթարի պատճառ: Արդյունքում Willi
ams-ի բրազիլացի պիլոտը չնայած և անցավ որակավորման 2-րդ
փուլ մինչ այդ ցուցադրած արդյունքի շնորհիվ, այնուամենայնիվ այդպես էլ դուրս չեկավ
մրցուղի՝ զբաղեցնելով 16-րդ մեկնարկայիին դիրքը:
Որակավորման երկրորդ հատվածը անցավ առանց միջադեպերի: Սեգմենտի
լավագույն արդյունքը ցույց տվեց Լյուիս Հեմիլթոնը, իսկ հետագա պայքարից դուրս մնացին
Հյուլկենբերգը, Բաթոնը, Բոտտասը, Գրոժանը, Մալդոնադոն և Մասսան:
Ողջ մրցափուլի հիմնական երկու իրադարձություններից մեկը տեղի
ունեցավ որակավորման երրորդ սեգմենտում: Նիկո Ռոսբերգը շուտ դուրս եկավ մրցուղի և կարողացավ
ցուցադրել 1.15.989 արդյունք, որը դարձավ այդ պահին լավագույնը: Բնականաբար կար ընդամենը
մեկ մարզիկ, որ ունակ էր ձեռնոց նետել գերմանացուն. նրա թիմակից՝ Լյուիս Հեմիլթոնը:
Եվ հենց այն պահին, երբ բրիտանացին ցուցադրում էր իր լավագույն ժամանակը, մրցուղում
նրանից առաջ գտնվող Ռոսբերգը սխալվեց Միրաբո կոչվող շրջադարձում, ինչի հետևանքով հայտնվեցն
դեղին դրոշներ, որոնք խանգարեցին մյուս մարզիկներին գերազանցել նախկինում ցուցադրած
արդյունքները: Այս միջադեպը դարձավ մրցավարների
քննարկման առարկա, քանի որ կասկածանք կար, թե Ռոսբերգը դիտմամբ է հրահրել այն՝ պահպանելու
համար առաջատարի իր դիրքը: Բոլորը հիշեցին տարիներ առաջ նույն Մոնակոյում Միխայել Շումախերի
ոչ գեղեցիիկ պահվածքը, ով նմանաատիպ հնարքով խանգարեց Ֆերնանդո Ալոնսոյին: Երկար քննարկություններից
հետո մրցավարներն այնուամենայնիվ որոշեցին, որ Նիկոյի գործողություններում միտում առկա
չէր: Սակայն բնական է, որ Լյուիս Հեմիլթոնն
այդպես էլ չհավատած թիմակցին՝ յուրօրինակ պատերազմ հայտարարելով Նիկո Ռոսբերգին: Իսկ
բացի Mercedes-ի երկու պիլոտներից, առաջին տասնյակում ամբողջ կազմով տեղ զբաղեցրին
Red Bull-ը, Ferrari-ն, Toro Rosso-ն և մեկական ներկայացուցիչ McLaren-ից և Force
India-ից: Հետաքրքիր է, որ McLaren-ի նորեկ Քևին Մագնուսենը կարողացավ առաջ անցել փորձառու
թիմակից Ջենսոն Բաթոնից: Ակնհայտ է, որ մրցունակ
մեքենայի առկայության դեպքում երիտասարդ դանիացին ունակ է պայքարել ամենաբարձր տեղերի
համար: Ի տարբերություն Ռոսբերգի պատիժներից չկարողացան խուսափել Ժյուլ Բյանկին՝
Marussia-ով և Մարկուս Էրիքսոնը՝ Caterham-ով: Ֆրանսացին ստիպված էր մեկնարկել ամենավերջին
տեղից փոխանցումատուփի փոխարինման համար, իսկ Էրիքսոնն էլ մեկնարկեց պիթ-լեյնից՝ Մասսայի
հետ ընթարվելու համար:
Հաջորդ օրն արդեն տաքացման շրջանին պայքարից դուրս մնաց Պասթոր
Մալդոնադոն, ում մեքենայի վրա ծագեցին անլուծելի խնդիրներ:
Մեկնարկի ամենադժվար պահին Ռոսբերգը կարողացավ պահպանել առաջատարությունը,
իսկ Ֆեթելը շրջանցեց թիմակցին՝ Ռիկյարդոյին և դուրս եկավ երրորդ հորիզոնական: Սակայն
մի քանի շրջան անց նա ստիպված եղավ լքել Գրան-Պրին տուրբինի խափանման պատճառով: Դրան
արդեն առաջին շրջանին նախորդել էր Սերխիո Պերեսի Force India-ի և Ջենսոն Բաթոնի
McLaren-ի բախումը, ինչի հետևանքով մեքսիկացին դուրս մնաց պայքարից, իսկ մրցուղում
հայտնվեց անվտանգության մեքենան:
Մինչ ընդանում էր պայքարը մրցավարների նկատեցին, որ Չիլթոնը,
Բյանկին և Գուտյերեսը սխալ դիրք էն զբաղեցրել մրցավազքի մեկնարկի ժամանակ և երեք նշված
մրցարշավորդներին պատժեցին 5 վրկ Stop&Go տուգանքով:
25-րդ շրջանին վթարիի ենթարկվեց Ադրիան Սութիլը, և անվտագության
մեքենան ևս մեկ անգամ հայտնվեց Մոնակոյի փողոցներում: Առիթից օգտվելով՝ պիլոտների մեծամասնությունը
այցելեց բոքսեր՝ նոր անվադողեր ստանալու: Այդ ընթացքում Վերնը կարող էր լուրջ վթարի
պատճառ դառնալ. նա վտանգավոր մեկնարկեց անվադողերի փոփոխությունից հետո և քիչ էր մնում
բախվեր Մագնուսենի հետ: Սրա համար ֆրանսիացին ստացավ ևս մեկ տուգանք՝ անցում պիթ-լեյնով:
Ի լրացումն այս բոլոր անախորժությունների Toro Rosso-ի երկրորդ մրցարշավորդի մեքենայի
շարժիչն այրվեց 52-րդ շրջանին, և նա դուրս մնաց պայքարից:
Իսկ այդ ընթացքում առջևում Հեմիլթոնը փորձում էր հասնել Ռոսբերգին:
Երկու թիմակիցների միջև տարածությունը կազմում էր ընդամենը մեկ վայրկյան:
Mercedes-ներին հետապնդում էր Դանիել Ռիկյարդոն՝ Red Bull-ի նորեկը: Եզրագծից 12 շրջան
առաջ Հեմիլթոնը բողոքեց, որ իր աչքի մեջ ինչ-որ բան է մտել, և նա այլևս չի տեսնում:
Լյուիսին կանչեցին պիթ-լեյն, սակայն բրիտանացին անտեսեց հրահանգը և շարունակեց պայքարը
արդեն, սակայն, ձգտելով պահպանել երկրորդ տեղը, որին լրջորեն հավակնում էր Ռիկյարդոն:
Տասնայկի երկրորդ հատվածում ուշագրավ էր Մագնուսենի և Ռայկկոնենի պայքարը, որն ավարտվեց
վթարով, որի հետևանքով ֆինլանդացի մարզիկը դուրս մնաց միավորների համար պայքարից, իսկ
McLaren-ի երկրորդ մրցարշավորդը դժվարությամբ կարողացավ պահպանել 10-րդ հորիզոնականը,
չնայած հավակնում էր 7-րդին:
Եվ մինչ Mercedes-ը տոնում էր այս տարվա իր արդեն 5-րդ կրկնակի
հաղթանակը՝ փորձելով մեղմել երկու պիլոտների միջև ծագած թշնամանքի դրսևորումները, շատ
ավելի մեծ խանդավառություն էր տիրում Marussia թիմի բոքսերում: Մեկնարկելով վերջին
հորիզոնականից՝ Ժյուլ Բյանկին կարողացավ եզրագծին հասնել 8-րդը: Ճիշտ է՝ սխալ կատարած
Stop&Go-ի պատճառով նա տուգանվեց ևս 5 վայրկայնով, սակայն նույնսիկ այս դեպքում
էլ կորցրեց ընդամենը մեկ հորիզոնական՝ առաջին 2 միավորները պարգևելով Marussia թիմին:
Իսկական մեծ հաղթանակ այս փոքր թիմի համար: Բավականին հաջող կարելի է որակավորել նաև
Մարկուս Էրիքսոնի ելույթը, ով կանգ առավ մրցանակային տասնյակի շեմին՝ գրավելով 11-րդ
տեղը. Եվս մեկ լավագույն արդյունք թե մարզիկի անձնական կարյերայի, թե թիմի պատմության
մեջ:
Այսպիսով Ռոսբերգը վերադարձրեց անհատական հաշվարկի առաջատարի դիրքը, և մեզ մնում է սպասել՝ թե ինչ հակահարված կտա գերմանացուն Լյուիս Հեմիլթոնը երկու շաբաթ անց Մոնրեալում: