Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՄԻԼԹՈՆԸ ԹՈԹԱՓՈՒՄ Է “ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱՆԵԾՔԸ”
11 Մայիս 2014

Երեք շաբաթ տևողությամբ ընդմիջումց հետո Մեծ Կրկեսը վերդարձավ Եվրոպա՝ ուր իսպանական Բարսելոնայում կայացավ 2014թ. առաջնության հերթական Գրան-Պրին: Թիմերը տարբեր տրամադրությամբ էին ժամանում Կատալոնիա: Mercedes-ը  ակնհայտ ֆավորիտի կարգավիճակով, ինչի մասին վկայում էին նախորդ չորս մրցափուլերում տարած ջախջախիչ հաղթանակները: Ferrari-ն ու Red Bull-ը՝ "վրեժխնդիր” լինելու հույսով, Williams-ն ու Force India-ն լավ մարզավիճակը պահպանելու, իսկ McLaren-ն էլ գոնե Մելբուրնի մակարդակին վերադառնալու ակնկալիքով: Շատերին հուզող հիմնական հարցն էր՝ արդյոք Հեմիլթոնին կհաջողվի տոնել կարյերայում առաջին հաղթանակը իսպանական հողի վրա: Եվ իրադարձությունները ցույց տվեցին, որ բրիտանացին, ասես, նպատակ է դրել՝ հաղթել բոլոր մրցուղիներում: Այս անգամ էլ նա առաջինն էր:

Շաբաթօրյա որակավորման մրցումներիի հենց  մեկնարկին իր մեքենան ջարդեց Lotus-ի մրցարշավորդ՝ Պասթոր Մալդոնադոն՝ հերթական անգամ դուրս մնալով հետագա պայքարից: Եվս մեկ միջադեպ էլ տեղի էր ունեցել նախօրեին. Ժան-Էրիկ Վերնը տուգանվել էր 10 հորիզոնականի կորուստով վատ ամրացված և ազատ  մրցելույթների ժամանակ պոկված անիվի համար: Առաջին փուլից հետո որակվորմամն պայքարն ավանդաբար ավարտեցին Caterham-ն ու Marussia-ն, ինչպես նաև Սութիլն ու Մալդոնադոն: Երկրորդ հատվածում Վերնը որոշեց ընդհանրապես մրցուղի դուրս չգալ՝ պահպանելով անվադողերի ընտրության հնարավորությունը, իսկ McLaren-ի դանիացի նորեկ Քևին Մագնուսսենի մեքենայի վրա առաջացան տեխնիկական խնդիրներ: Երրորդ փուլի սահմանագիծը բացի վերը նշված երկու մարզիկներից չհատեցին նաև Հյուլկենբերգը, Պերեսը, Քվյատն ու Գուտյերեսը:

Երրորդ հատվածի հիմնական անհաջողակը Սեբասթիան Ֆեթելն էր, ով մրցուղի դուրս գալուց գրեթե անմիջապես հետո ստիպված էր կանգնեցնել մեքենան՝ փոխանցումատուփի անսարքության պատճառով: Թիմը ստիպված էր փոխարիինել այն, և Ֆեթելը հայտնվեց մրցուղու 15-րդ  տեղում:  Նախորդ մրցափուլերի նման առաջին երկու հորիզոնականների համար պայքարը ծավալվեց երկու Mercedes-ների միջև, իսկ հաղթող դւորս եկավ Լյուիս Հեմիլթոնը: Ռոսբերգը երկրորդն էր, երրորդ ու չորրորդ տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար Դանիել Ռիկկյարդոն և Վալթերի Բոթթասը: Ուշագրավ էր Գրոժանի փայլուն ելույթը, ով առաջ անցավ երկու Ferrari-ներից էլ:

Կիրակի առավոտյան անձրև տեղաց, սակայն մեկնարկից առաջ մրցուղին չորացավ: Միակ խնդիրը՝ դրա ջերմաստիճանն էր, որը սպասվածից ցածր էր և չէր նպաստում անվադողերի օպտիմալ աշխատանքային ռեժիմին հասնելուն, ինչը չափազանց կարևոր էր Pirelli-ի առաջարկած ամենակոշտ՝ Hard և Medium տեսակի անվադողերի համար:

Մեկնարկային շրջաններն առանձնացան մի քանի միջադեպերով, որոնցից հիշատակման է արժանի Մալդոնադոյի և Էրիքսոնի ընդհարումը և որի մեղավոր ճանաչված վենեսուելացին ստացավ 5 վայրկյան տևողությամբ Stop&Go տուգանք:

Հետագա պայքարը բաժանվեց երկու մասի: Առջևում միմյանց վրա ճնշում էին գործադրում երկու Mercedes-ները, իսկ մնացածը ձգտում էին հնարավորինս բարձր տեղ գրավել: Շրջանը շրջանի հետևից Ռոսբերգը կրճատում էր մրցավազքի առաջին կեսի ընթացքում Հեմիլթոնի ձեռք բերած առավելությունը: Ի վերջո եզրագծում Լյուիսն ընդամնեը 0.6 վայրկյանով առաջ անցավ գերմանացի թիմակցից՝ տոնելով իր առաջին հաղթանակը Իսպանիայում: Վերջապես պատվո պատվանդանին կարողցավ կանգնել Դանիել Ռիկկյարդոն (հիշեցնենք, որ Ավստրալիյում նա որակազրկվել էր): Վերջում ուշագրավ պայքար կարելի էր ակնկալել երկու Ferrari-ների միջև, սակայն Ռայկկոնենը գրեթե առանց պայքարի առաջ թողեց թիմակից՝ Ֆերնանդո Ալոնսոյին, ով ընտրել էր երեք պիթ-ստոպի մարտավարություն և վերջնամասում ուներ ավելի թարմ անվադողերի առավելությունը:

Այսպիսով սա Mercedes-ի 5-րդ հաղթանակն  էր հինգ մրցափուլերում: Վերջին չորսում Արծաթե նետերը գրանցել են դուբլ և ուշագրավ է, որ բոլոր չորս դեպքերում էլ հաղթանակը բաժին է հասել Լյուսի Հեմիլթոնին, ով դրա հաշվին կարողացավ դուրս գալ անհատական հաշվարկի աղյուսակի առաջին տեղ: Երկրորդը, ինչպես դժվար չէ կռահել, Նիկո Ռոսբերգն է: Թիմային հաշվարկում գերմանական թիմն առաջ է անցել Red Bull-ից արդեն 113 միավորով:

Հաջորդ մրցափուլը տեղի կունենաՄոնակոյում, սակայն, թվում է, որ Mercedes-ն իրոք անկասելի է ցանկացած տիպի ու կառուցվածքի մրցուղիներում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio