Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՄԻԼԹՈՆԻ ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՂԹԱՆԱԿԸ
31 Մարտ 2014

Մարտի 3-ն տեղի ունեցավ 2014 թ. Ֆորմուլա 1 առաջնության երկրորդ մրցափուլը՝ Մալայզիայի Գրան-Պրին, որը ոչ միայն ամենադժվարներց մեկն է օրացույցում, այլև ամենաանկանխատեսելիներից մեկը: Բացի զուտ մրցուղու կառուցվածքից բխող բարդություններից, այստեղ մշտապես իր խոսքն է ասում եղանակը. գարնան սկզբին այստեղ մոլեգնում են արևադարձային ցիկլոնները, որոնք այս անգամ էլ իրենց դերակատարումն ունեցան Գրան-Պրիի ընթցքում: Սակայն կար մի թիմ և երկու մարզիկ, ովքեր, ասես, անտեսում են ցանկացած խոչընդոտ: Ինչպես և Ավստրալիայում անգերազանցելի էին Mercedes-ի մրցարշավորդները:

 

Հորդառատ անձրևի պատճառով որակավորման սկիզբն անընդհատ հետաձգվում էր անորոշ ժամանակով: Ի վերջո մրցարշավորդները մրցուղի դուրս եկան գրեթե մեկ ժամ ուշացումով, ընդ որում որոշներն արդեն իսկ միջանկյալ անվադողերով, չնայած ասֆալտը շարունակում էր ամբողջությամբ թաց մնալ: Իրավիճակը փոխվում էր շրջանից շրջան, և այն պահին, երբ մարզիկների մեծ մասը որոշեց նույնպես անցնել միջանկյալ անվադողերի, անձրևը վերսկսվեց նոր ուժով: Մի քանի մրցարշավորդներ, այդ թվում աշխարհի քառակի չեմպիոն Սեբասթիան Ֆեթելը,  դուրս թռան մրցուղուց, սակայն կարողացան վերադառնալ պայքարի մեջ: Հաջողությունը նույնքան բարեհաճ չգտնվեց Մարկուս Էրիքսոնի հանդեպ, ով ջարդեց մեքենան, ինչի արդյունքում որակավորման առաջին սեգմենտը դադարեցվեց և արդյունքները ֆիքսվեցին այդ պահի դրությամբ: Պայքարից դուրս մնացին Caterham և Marussia թիմերն ամբողջ կազմով, ինչպես նաև Ադրիան Սութիլը՝ Sauber-ից և Պասթոր Մալդոնադոն՝ Lotus-ից:

Պայքարի երկրորդ հատվածն էլ անմասն չմնած վտանգավոր միջադեպերից: Այսպես ընդհարվեցին Ֆերնանդո Ալոնսոյի Ferrari-ն և Դանիիլ Քվյատի Toro Rosso-ն: Երկու մեքենաներն էլ ստպված էն վերադառանալ բոքսեր՝ վերանորոգման համար, իսկ պայքարը որոշ ժամանակով կրկին ընդհատվեց կարմիր դրոշներով: Այն վերսկվելուց  հետո "խաղից դուրս” հայտնվեցին Քվյատը, Գուտյերեսը, Մասսան, Պերեսը, Բոթթասը և Գրոժանը:

Իսկ երրորդ սեգմենտում հայտնված մրցարշավորդներն ի վերջո տեղերը բաշխվեցին հետևյալ հերթականությամբ՝ Հեմիլթոն, Ֆեթել, Ռոսբերգ, Ալոնսո, Ռիկյարդո, Ռայկկոնեն, Հյուլկենբերգ, Մագնուսսեն, Վերն և Բաթոն:

Կիրակի առավոտյան եղանակային պայմանները թույլ տվեցին մրցարշավորդներին ազատորեն ընտրել մեկնարկի անվադողերը, և բոլորն անխտիր կանգ առան ավելի արագ՝ Medium տեսակի վրա: Մեկնարկից առաջ հանգավ Սերխիո Պերեսի Force India-ն, ինչը թույլ չտվեց մեքսիկացուն դուրս գալ մրցուղի: Ընդհանուր առմամբ մեկնարկն անցավ առանց ավելորդ պատահարների: Հեմիլթոնը պահպանեց առաջատարի դիրքը, մինչ Ռոսբերգն ու Ռիկյարդոն կարողացան շրջանցել Ֆեթելին: Թեթև հպում տեղի ունեցավ Ռայկկոնենի և McLaren-ի նորեկ՝ Մագնուսսենի միջև, ինչի աչդյունքում ֆինլանդացին ստիպված էր փոխել անվադողերն արդեն հաջորդ շրջանին:

Ողջ մրցավզաքի ընթացքում անընդհատ տեղեկություններ էին ստացվում հնարավոր տեղումների մասին, սակայն ամեն ինչ սահմանափակվեց մի քանի կաթիլով: Հազվադեպ երևույթ Սեպանգի մրցուղում, ինչը սակայն ևս մեկ անգամ ընդգծեց այն ահռելի առավելությունը, որն ունեն Mercedes-ի մրցարշավորդները մնացած բոլոր մրցակիցների նկատմամբ: Ավստրալիայի Գրան-Պրիի պայքարից դուրս մնալուց հետո Լյուս Հեմիլթոնը լի էր ցանկությամբ յուրահատուկ "վրեժ” լուծել և հետևողականորեն մեծացնում էր իր առավելությունը հիմնական ախոյանի՝ թիմակից Նիկո Ռոսբերիգի նկատմամբ: Այս մրցաշրջանի թերևս գլխավոր անհաջողակ  կարելի է համարել երտասարդ ավստրալացի Դանիել Ռիկյարդոյին: Բավական չէր, որ վառելիքի ցուցիչի սխալ աշխատանքի պատճառով նրան որակազրկեցին և նա չկարողացավ վայելել սեփական հարկի տակ պատվո պատվանդանին բարձրացած առաջին և դեռևս միակ ավտստրալացին լինելու բերկրանքը, Մալայզիայում էլ Red Bull-ի նորեկին կրկնկակոխ հետապնդում էին զանզան տեխնիկական խնդիրներ: Այսպես քառասուներեքերորդ շրջանին նա ստիպված էր վերդառնալ պիթ-լեյն՝ փոխելու առջևի կոտրված հակաթևը, իսկ դրանից անմիջապես հետո էլ նրան տուգանեցին ստյուարդները՝ թերի ամրացված և անվտանգությանը սպառնալիք ներկայացնող անիվի համար: Վերադառանալով մրցուղի ու ևս մի քանի շրջան անցնելուց հետո՝ ի վերջո Ռիկյարդոն կանգ առավ և դուրս մնաց հետագա պայքարից:

Իսկ այն ավատրվեց Լյուիս Հեմիլթոնի ավելի քան ջախջախիչ հաղթանակով՝ 17 վայրկյան առավելություն սեփական թիմակցի և 24՝ երրորդ տեղը գրաված Ֆեթելի նկատմամբ: Եվս մեկ հետաքրքիր փաստ. Միավորներ վաստակած մրցարշավորդներից երկուսը՝Քևին Մագնուսսենն ու Դանիիլ Քվյատը հաղթողին զիջեցին մեկ շրջանից ավելին:

Բացի վերը նշված մարզիկներից առաջին տասնյակում տեղ զբաղեցրին Ֆերնանդո Ալոնսոն, Նիկո Հյուլկենբերգը, Ջենսոն Բաթոնը և Williams-ի երկու ներկայացուցչները՝ Ֆելիպե Մասսան և Վալթերի Բոթթասը:

Այսպիսով Mercedes-ն էլ ավելի ամրացրեց իր առաջատարի դիրքերը Կոնստրուկտորների Գավաթի հաշվարկում, իսկ Ռոսբերգն ու Հեմիլթոնը վստահորեն գլխավորեցին անհատական առաջնության աղյուսակը: Մինչև Բահրեյնում կայանալիք հաջորդ մրցափուլը մնացել է մեկ շաբաթ, և թիմերը հանգստանալու ժամանակ չունեն:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio