Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐ RENAULT TWINGO-Ն ԵՎ RENAULT-Ի ԱՅԼ ՆՈՐՈՒՅԹՆԵՐԸ ԺՆԵՎԻ ԱՎՏՈՍՐԱՀՈՒՄ
04 Մարտ 2014

Նոր Renault Twingo-ն լիովին նոր դիզայնով և տեխնիկական համալրմամբ;  
Clio R.S. 200 EDC Monaco GP `ճանաչված սպորտային հեչբեքի սահմանափակ քանակությամբ թողարկում;
Նոր լիցքավորման սարք Flexi Charger, որի միջոցով հնարավոր է ZOE շարքի մեքենաները միացնել դասական կենցաղային վարդակին;
Նոր Energy dCi 160 Twin Turbo տնտեսող շարժիչ՝ D և E սեգմենտի մեքենաների համար:

ՆՈՐ RENAULT TWINGO` ՎԱՌ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒՄ 
Այսօր Ժնևյան ավտոսրահում Renault-ն ներկայացրեց նոր Twingo-ն: Առաջին սերնդի թողարկումից 20 տարի անց Renault-ն սկսում է կոմպակտ քաղաքային ավտոմեքենայի երրորդ սերնդի արտադրությունը լիովին նոր դիզայնով՝ չորս նոր գույներով և ժամանակակից տեխնոլոգիական լւոծումներով: 
Ավտոմեքենայի կառուցվածքը ենթադրում է շարժիչի հետնամասային տեղադրում, ինչի շնորհիվ մեքենան դարձել է առավել մանևրական, իսկ շրջադարձի շառավիղը կազմում է ընդամնեը 8.65մ, ինչը մեկ մետրով ավելի քիչ է, քան անմիջական մրցակիցների մոտ: Բացի այդ նոր Twingo-ն դարձել է ավելի տարողունակ՝ հիմնականում սրահի լրացուցիչ 22 սանտիմետրի շնորհիվ, այն դեպքում, երբ արտաքին չափսերը փոքրացել են 10 սանտիմետրով:  
Renault-ի սուբկոմպակտը չափազանց հարմարավետ է, ինչին նպաստում են 5 դռների առկայությունը, ավտոմեքենայի  ներքին տարածության խելացի կազմակերպումը, լիովին հարթ հատակը և բեռնավորման անսպասելիորեն մեծ երկարությամբ՝ 2.20  մ: Սա միակ կոմպակտ քաղաքային մեքենան է, որի մեջ կարելի է տեղափոխել շվեդական գրապահարաններ: Նոր Twingo-ն աչքի է ընկնում հիանալի տեսադաշտով և վարորդի նստատեղի բարձր դիրքով, ինչն  առավել գնահատելի է քաղաքային միջավայրում:
Բեռնախցիկի հատակի  տակ տեղադրված է 3 գլանով բենզինային շարժիչը (մթնոլորտային կամ տուրբոներմղմամբ)՝ տնտեսող և բավականին հզոր: Նոր Twingo-ն միակ քաղաքային ավտոմեքենան է, որն առաջարկվում է մուլտիմեդիա համակարգին միանալու երկու տարբերակներով՝ R&G0 ռադիոյի միջոցով՝ սմարտֆոնի օգնությամբ և R-Link@ համակարգով:

CLIO R.S.200EDC MONACO GP
Այս սահմանափակ սերիան նախատեսված է այն ամենապահանջկոտ հաճախորդների համար, ովքեր սիրում են սպորտային մեքենաները: Clio R.S. Monaco GP-ն հեշտ ճանաչելի է տանիքի և արտաքին լրամշակումների սև գույնից, թափքի մետալիկ երանգավորումից (կախված վաճառքի տարածաշրջանից), որն առաջարկվում է երկու տարբերակներով՝ Givre Nacre և Gris Platine, ինչպես նաև սրահի հարուստ համալրմամբ և ձևավորմամբ:

FLEXI CHARGER
Էլեկտրական ավտոմեքենաների շարքի համար Renault-ն ներկայացնում է Flexi Charger լիցքավորման սարքը: Այն թույլ է տալիս միացնել ZOE շարքի մեքենաները դասական կենցաղային վարդակին: Renault-ն առաջարկում է նաև Z.E. Access լուծումը, որը ենթադրում է մարտկոցի վարձակալման նոր սակագին՝ ամսական 49 եվրո չափսով, որը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր մեքենան շահագործում են անկանոն եղանակով:

ENERGY DCI 160 TWIN TURBO
Նոր Energy dCi 160 Twin Turbo շարժիչը աչքի է ընկնում ավելի փոքր ծավալով և կրկնակի ներմղման տեխնոլոգիայով: Ունենալով 1598 խսմ ծավալ՝ այն առանձնանում է երկու լիտրանոց շարժիչի բոլոր առավելություններով, սակայն 25%-ով ավելի տնտեսող է: Իր հզորության շնորհիվ այս շարժիչը կարող է տեղադրվել նաև ավելի մեծ մեքենաների վրա: Մասնավորապես դրանով կհամալրվեն D և E սեգմենտների նոր մոդելները:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio