ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Infiniti Q50 Eau Rouge: մկանուտ, նպատակասլաց, շքեղ
15 Հունվար 2014
Դեթրոյթի ավտոսրահում ներկայացված Infiniti Q50 Eau Rouge մոդելը մի կոնցեպտ է, որն արտացոլում է պրեմիալ սպորտային սեդանների ոլորտում դիզայնի նոր տեսլականը:
Infiniti Q50 Eau Rouge-ը մարմնավորում է Q50 շքեղ սեդանի հարուստ օպցիաների և Ֆորմուլա 1 մրցարշավների գայթակղիչ ոգին:
Q50-ի հատուկ ստեղծված աերոդինամիկ կարբանային թափքը ավելի ցածր է ու լայն, ինչը մեքենային հաղորդում է ավելի տպավորիչ տեսք ճանապարհի վրա: Այս դիզայնն արտացոլում է ուժը, աերոդինամիկան, շքեղությունն ու իրական հզորությունը:
" Եթե մենք սկսենք այս մեքենայի սերիական արտադրությունն, ապա ես կցանկանայի, որ այն համալրվեր 500 ձ/ու հզորությամբ շարժիչով: Մեր բազմաթիվ գործընկերների շնորհիվ մենք հնարավորություն ունենք ընտրել մի քանի տեսակի շարժիչներից որևէ մեկը, որն իր հերթին որոշ ինժեներական կատարելագործումից հետո կհապատասխանի Infiniti-ի բնավորությանն ու արժանի կլինի Q50-ի վրա տեղադրվելուն: Այսպիսով Q50 Eau Rouge –ի համար նախագծվող V-ձև և տուրբոներմղիչով շարժիչն իրոք բացառիկ է”, - ասաց Յոհան դը Նիսխենը՝ Infiniti Motor Company Limited ընկերության նախագահը:
Հզորության աշխարհ
Infiniti Q50 Eau Rouge-ն ըստ էության չունի մրցակիցներ սպորտային մեքենաների շարքում՝ ժառանգելով բազում տարրեր ավելի քան հաջողակ RB9 մրցրշվային բոլիդից:
Փաստորեն ավտոմեքենայի ինտերյերն ստեղծվել է զրոյից հատուկ Q50 Eau Rouge-ի համար: Ստանդարտ տարբերակից պահպանվել են միայն տանիքի կանգնակների կորերն ու առջևի դռները:
Q50 Eau Rouge-ն աչքի է ընկնում ավելի դինամիկ ու ագրեսիվ տեսքով: Առջևի և հետևի կողաթևերը 20 մմ ավելի լայն են Q50-ի ստանդարտ տարբերակի հետ համեմատ, մինչ դեռ հետևի սփոյլերն առաջացնում է զգալի սեղմիչ ուժ: Եվ յս ամբողջ դինամիկ հզորությունը ներկայացված է համապատասխան "փաթեթավորմամբ”՝ հատուկ ստեղծված կարմիր գույնով:
Q50 Eau Rouge-ի աթլետիկ տարրերը շրջանակված են մուգ քրոմապատ գույնով, ինչն ընդգծում է նոր մոդելի խառնվածքը:
Ռադիատորի Q50 գրվածքով կրկնակի կամարապատ վանդակաճաղը նույնպես ունի քրոմային շրջանակ, ինչպես նաև պատուհանները, դռների ու բեռնախցիկի բռնակները: Կապոտի վրա առկա են կրկնակի օդակլանիչները՝ որպես Q50 Eau Rouge-ի հնարավորությունների ու հզորության ապացույց:
" Infiniti Red Bull Racing-ի հետ կիսելով կատարելության մեր ընդհանուր ձգտումը՝ եկանք ամբիցիոզ ու հզոր Infiniti Q50 մոդելի ստեղծման գաղափարին: Այս ավտոմեքենայի արտաքինն առաջացնում է շքեղ հզորության զգացողություն”,- ասում է Ալֆոնսո Ալբաիսան՝ Infiniti Motor Company Limited ընկերության դիզայնի տնորենը:
"Դիզայնն արտացոլում է Ֆորմուլա է-ի բազում տարրեր: Մասնավորապես առջևի հակաթևն ու հետևի աերոդինամիկ լուծումներն իրենց սկիզբն են առնում Red BullRacing –ի RB9 բոլիդի մեջ: Նույնը կարելի է ասել նաև հետնամասի լուսային լուծումների մասին:
Infiniti Q50 Eau Rouge-ը հանդիսանում է Q50-ի գրավիչ գծերի և առավել տեխնոլոգիական ավտոմեքենաների ագրեսիվ դիզայնի համադրություն: Ինչպես ցուլն է աչքի ընկնում ճկուն մկաններով, այնպես էլ Q50 Eau Rouge-ը նման է ցուլի՝ Infiniti-ի հագուստներով”,– ավելացրեց նա:
Ավտոմեքենայի արտաքինի էական տարրերից են նաև 21” թեթևաձույլ անվահեծերը, որոնք ներդաշնակորեն տեղ են զբաղեցնւմ անվակամարների մեջ:
Շքեղ ինտերյեր: Սպորտային ոգեշնչում
Որպես ավտոմեքենայի սպորտային բնութագրերի բնականոն զարգացում՝ սրահը նախագծված է առավելագույն հարմարավետության ու կառավարելիության սկզբունքով:
Այդ ամենին առաջին հերթին նպաստում է բարձր բռնվածքով սպորտային ղեկը՝ Ֆորմուլա 1-ի ոճով իրականացված փոխակերպիչներով:
Առջևի դռներում ու կենտրոնական բարձակի վրա առկա կարմիր կարբոնից ներդիրները լրացնում են սրահի ոճը, մինչ դեռ կոքպիտում փայլուն քրոմը ամենուր փոխարինված է ավելի մուգ տարբերակով:
Q50 Eau Rouge կոնցեպտը ակնհայտ ցուցադրում է, թե ինչին կարող է հասնել Infiniti-ն, եթե ուզի ստեղծել Q50 սպորտային սեդանի առավել կատարյալ տարբերակը:
"Կատարելությունը Infiniti ավտոմեքենաների հիմնական բնութագիրն է, որն էականորեն արտացոլվում է հենց Q 50 սեդանների մեջ: Ֆորմուլա 1-ին մեր մասնակցությունը ոգեշնչում է դիզայներներին ու ինժեներներին առօրյա աշխատանքում: Q 50 Eau Rouge-ն արտացոլում է ոչ միայն դիզայներական մտքի փայլատակումն, այլև ապագայի հատուկ սերիաների կատարյալ ունակությունները”, - եզրափակում է դը Նիսխենը: