ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
TWINGO: ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ 20 ՏԱՐԻ
04 Դեկտեմբեր 2013
Twingo –ն այս տարի նշում է իր 20-ամյակը: Այն անվանվել է «Մեքենա, որը գոյություն չի ունեցել» [1] : Հայտնվելով շուկայում՝ այն անմիջապես գրավեց բոլորի ուշադրությունը՝ շնորհիվ իր համարձակ դիզայնի, նորարար կոնցեպտի և կայտառ բնավորության: Վաճառվել է TWINGO-ի ավելի քան 2 միլիոն օրինակ:
ՀԱՄԱՐՁԱԿ ՆԱԽԱԳԻԾ
1989թ-ին Renault-ն իր առջև խնդիր դրեց մշակել կոմպակտ, պրակտիկ, տնտեսող և հարմարավետ ավտոմեքենա, որը միևնույն ժամանակ չէր մրցակցի Clio-ի հետ: Twingo-ի աշխատանքային խմբի նպատակն էր փոքր ավտոմեքենայի ստեղծումը՝ հեղափոխական, դյուրին դիզայնով և հարմար գնով: Միակ ճիշտ որոշումը լիովին նոր մոտեցումն էր, որի հիմքում
ընկած էր վարորդների կյանքի դյուրացնելը:
Այդ նպատակին հնարավոր էր հասնել հանելով ավելորդությունները և դրանք փոխարինելով
յուրահատուկ նորարարություննով, ինչպիսինն են օրինակ հետևի ծալվող նստատեղերը:
ՊԱՐԶ ԱՊՐԱՆՔԱԳԻԾ
Ի տարբերություն մրցակիցների կողմից առաջարկվող այլ մոդելային ապրանքագծերի, Twingo-ն յուրահատուկ է, քանի որ հասանելի էր միայն իր մեկ տարբերակով՝ 1.2 լիտր ծավալով և 55 ձիաուժ ունեցող շարժիչով, և ներառում էր էլեկտրական հայելիքներ ու կանաչ փոխանցման տուփ: Շուկա դուրս գալու պահին Twingo-ն առաջարկվում էր կուզովի 4 գույն՝ ուլտրամարին կապույտ, վառ կարմիր, կանաչ կորիանդր և հնդկական դեղին: Ինչպես նաև հնարավորություն կար ընտրել 2 տարբերակներից՝ ծալվող բրեզենտե տանիք և եղանակի կառավարման տանիք տարբերակներից:
ԱՐՏԱՔԻՆԻՑ ԿՈՄՊԱԿՏ,
ՆԵՐՍԻՑ՝ ԸՆԴԱՐՁԱՆ ԵՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ
Twingo-ում օգտագործվում էր մեկ ամբողջական կմախք, որը թույլ եր տալիս ավելի արդյունավետ տեղաբաշխել շարժիչի բաժանմունքի և սրահի միջև տարածությունը: Շուկա դուրս գալու պահին Twingo-ն լավագույնն էր կոմպակտ քաղաքային ավտոմեքենաների սեգմենտում՝ ըստ սրահի բարձրության, ծնկների համար տարածության՝ հիմնականում շնորհիվ նորարար հետևի նստատեղերի: Բոլոր չորս նստատեղերը հնարավոր էր ծալել մեկ մակարդակով, ինչը երկտեղ մահճակալ է հիշեցնում: Դա այս դասի համար յուրահատուկ առաջարկ եր, որը վառ ընդգծում էր Twingo-ի լավ մտածված դիզայնն և ունիվերսալությունը:
«ՍՏԵՂԾԵ՛Ք ՁԵՐ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ TWINGO-Ի ՀԵՏ»
Այս գովազդային կարգախոսը ուղեկցում էր Twingo-ին շուկա
դուրս գալու պահին: «թվիստ», «սվինգ» և «տանգո» բառերից կազմված «Twingo» անվանումը
լիովին արտացոլում էր այս մեքենայի յուրահատուկ, դինամիկ և դյուրին դիզայնը: Twingo-ի
հետ Renault ընկերությունը ավտոմեքենաների լիովին նոր կոնցեպտ է առաջ քաշել: Այն
դիտավորիմադրում էր կայացած ավտոմեքենաներին մոտեցումներին և կենտրոնացված էր նոր
տեսակի սպառողի վրա՝ մարդկանց, ովքեր ձեռք էին բերում Twingo իրենց համար, այլ ոչ
թե տպավորություն գործելու համար:
ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Twingo-ն Renault Espace-ի փոքրացված տարբերակը չէ: Նա ուներ վառ ինքնություն՝ արտաքին տեսքի կորացրած և հարթ ուրվագծերով: Ականակիրի կառուցվածքը ապահովում էր գերազանց տեսողություն և համատեղում էր պարզություն, ֆունկցիոնալություն և որոշ որոշ կայտառություն, որը հաղորդում էր ծաղրածուի քթի տեսքով վթարային ազդանշանի անջատիչը:
ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
- 1933թ. Մարտ՝ Twingo-ի կոմերցիոն թողարկում՝ Փարիզի ավտոսրահում փորձնական ցուցադրությունից մի քանի ամիս անց.
- 1994թ.՝ 240 000 վազք ավստրալիական տափաստաններում՝ցուցադրելով այդ մեքենայի հուսալիությունը, որի «տաղանդը» չի սահմանափակվում միայն քաղաքային շարժունությամբ.
- 1994թ.՝ Twingo Easy-ի փոխանցման տուփով ներմուծում
- 1996թ.՝ Twingo ‘Benetton’ և Twingo’Matic սահմանափակ սերիայի մեկնարկ՝ ավտոմատ եռափուլ փոխանցման տուփով և մինչև 60 ձիաուժ ավելացված հզորությամբ շարժիչով.
- 1998թ.՝ Twingo-ի առաջին մասշտաբային ոճափոխությունը՝ շասսիների, նստատեղերի, ականակիրի և առջևի բամփերի արդիականացումով. ‘Eite’ սահմանափակ սերիայի մեկնարկ.
- 1999թ.՝ ‘Initiale Paris’-ի մեկնարկ
- 2000թ.՝ 16 փականով, 75 ձիաուժ ագրեգատի ներկայացում՝ Quickshift ռոբոտացված փոխանցման տուփով.
- 2005թ.՝ ‘Kiss Cool’ սահմանափակ սերիայի մեկնարկ.
- 2007թ. հունիսի 28՝ վերջին Twingo 1-ի մեկնարկ Եվրոպայում, որի վաճարքը կազմել է 2 075 300 օրինակ 14 արտադրական տարվա ընթացքում;
- 2012թ.՝ Կոլումբիայում Twingo-ի արտադրությունը շարունակվում եր մինչև 2012թ.: 1995-ից մինչև 2012թթ. Twingo-ն Կոլումբիայի շուկայում մեծ հաջողությունների հասավ՝ ավելի քան 100 000 ավտոմեքենայի վաճառքով: Twingo Tatoo-ն դարձավ Twingo 1-ի վերջին սահմանափակ սերիան:
[1]
Քրիստոֆ Միդլերի կարծիքով,
ով հանդիսանում է CNRS հետոզոտությունների ֆրանսիական ինստիտւոտի տնօրե նը և 1994 թվականին տպագրված «Մեքենա,
որը գոյություն չի ունեցել» գրքի հեղինակ