ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՏԵԽԱՍՅԱՆ ՎԵՍՏԵՐՆ
17 Նոյեմբեր 2013
Այն բանից հետո, երբ Սեբաստյան Ֆեթելը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Red Bull-ը տիրացավ Կոնստրուկտորների գավաթին, առաջնության մնացած փուլերը ստացան որոշակի այլ իմաստ: Բոլորի համար՝ բացառությամբ Սեբի, ով տոնեց հերթական հաղթանակն՝ ութերորդն անընդմեջ և տասներկուերորդը ընթացիկ մրցաշրջանում:
Օսթինի Գրան-Պրիից առաջ շատ թիմեր հայտարարեցին կազմերի փոփոխության մասին: Այսպես իր տեղը McLaren-ում կորցրեց մեքսիկացի Սերխիո Պերեսը: Ըստ Չեկոյի՝ նա պարզապես ոչ հարմար պահի հայտնվել էր ոչ հարմար վայրում: Բրիտանական թիմն անց է կացնում իր հիսունամյա պատմության մեջ վատագույն մրցաշրջաններից մեկը, և Պերեսին չհաջողվեց դիմակայել ահռելի հոգեբանական ճնշմանը: Այնուամենայնիվ նա պատրաստ էր հնարավորինս լավ ելույթ ունենալ Օսթինում հավաքված հազարավոր մեքսիկացիների առջև: Կազմի հետ խնդիրներ առաջացան նաև Lotus-ի մոտ: Կիմի Ռայկկոնենի աշխատավարձի հետկապված երկարաշունչ պատմությունն անսպասելի ավարտ ունեցավ այն բանից հետո, երբ "թռչող ֆինլանդցին” որոշեց բաց թողնել մրցաշրջանի վերջին երկու փուլերը՝ պատճառաբանելով այդ որոշումը մեջքի հին վնասվածով, որն անհապաղ վիրահատություն էր պահանջում: Արդյունքում երկար փնտրտուքից հետո թիմը կանգ առավ Ռայկկոնենի հայրենակից՝ փորձառու Հեյկի Կովալայնենի թեկնածության վրա, ով հրավիրվեց` զբաղեցնելու թափուր մնացած տեղը երկրորդ Lotus-ի կոքպիտում: Նման գլխացավանքի մեջ քիչ մնած հայտվեր նաև Ferrari-ն: Երկար ժամանակ պարզ չէր՝ արդյոք Ֆերնանդո Ալոնսոն կկարողանա դուրս գալ մրցուղի՝ մեջքի Աբու-Դաբիում ստացած վնասվածքից հետո: Հիշեցնեմ, որ այդ մրցավազքում իսպանացին բախվեց կողեզրի սահմանափակիչներից մեկին և ենթարկվեց ահռելի 25g գերծանրաբեռնվածության: Սակայն ի վերջո Ալոնսոն ուժ գտավ իր մեջ և որոշեց անձամբ մասնակցել ԱՄՆ Գրան-Պրիին: Այսպիսով մրցավազքից առաջ կադրային խնդիրներն ինչ-որ չափով նույնիսկ ստվերեցին զուտ սպորտային բաղկացուցիչը:
Իսկ իրականում այն բավականին հետաքրքիր էր: Որակավորման արդեն առաջին իսկ հատվածը լի էր անակնկալներով: Բոլորի համար անսպասելիորեն այն առաջին տեղում ավարտեց Williams-ի մրցարշավորդ Վալթերի Բոթասը, այդ էլ այն դեպքում, երբ թիմակից՝ Պաստոր Մալդոնադոն նույնիսկ չկարողացավ հաղթահարել երկրորդ փուլի սահմանը: Հանդուգն ֆինլնդացին չհանձնեվեց և երկրորդ փուլում՝ գրավելով չորրորդ տեղը և զիջելով միայն Ֆեթելին, Ուեբերին և Ալոնսոյին: Միևնույն ժամանակ որակավորման եզրափակիչ հատվածից դւորս մնացին Ռոսբերգը, Մասսան և Բաթոնը:
Ի վերջո ամեն ինչ ընկավ իր տեղը. Ֆեթելը վերջին շրջանին կարողցավ խլել փոուլը թիմակցից, երրորդ արդյունքը ցուցադրեց Գրոժանը: Նրանցից բացի առաջին տասնյակի մեջ տեղ գրավեցին Հյուլկենբերգը, Հեմիլթոնը, Ալոնսոն, Պերեսը, Կովալայնենը, Բոթասն ու Գուտյերեսը: Պարզապես հիանալի արդյունք Sauber-ի համար:
Մրցավազքից առաջ շատերը կանխատեսում էին, որ թիմերը կնախընտրեն մեկ պիթ-ստոպի մարտավարությունը, քանի որ Pirelli-ի առաջարկած Hard և Medium անվադողերը դժվար էին տաքանում, սակայն միևնույն ժամանակ լավ դիմայաում էին մաշվածությանը: Ֆեթելը հիանալի մեկնարկեց՝ պահպանելով առաջատարի դիրքը, մինչ դեռ Ուեբերն իրենից առաջ թողեց Գրոժանին և Հեմիլթոնին, իսկ Պերեսին էլ հաջողվեց շրջանցել Ալոնսոյին: Արդեն առաջին շրջանին միմյանց բախվեցին Մալդոնադոն ու Սութիլն, ինչի արդյունքում մրցուղում հայտնվեց անվտանգության մեքենա: Ռեստարտից հետո Ուեբերը մոտ ր շրջան վատնեց՝ շրաջանցլու համար Լյոիս Հեմիլթոնի Mercedes-ը, մինչ դեռ Ալոնսոն ապարդյուն փորձում էր նույնը անել Պերեսի հետ: Միայն այն պահին, երբ մեքսիկացին այցելեց բոքսեր, Ալոնսոն արագացրեց տեմպը և կարողացավ առաջ անցնել Չեկոյից: Անահաջող ստացվեց Կովալայնենի վերադարձը: Բախվելով բազում խնդիրների՝ ֆինլանդացին ի վերջո վնասեց նաև մեքենայի դիմային սփոյլերն ու վերջնականպես զրկվեց որևէ միավորներ վաստակելու հնարավորությունից:
Ընդհանուր առմամբ պայքարը այնքան էլ հարուստ չէր հիշարժան դրվագներով: Ուեբերը փորձում էր հասնել Գրոժանին, սակայն ֆրանսիացու վարած Lotus-ը հիանալի էր աշխատում անվադողերի հետ, և Մարկի բոլոր գրոհները այդպես էլ մնացին անարդյունք: Վերջին շրջանի զարդը կարելի է համարել Բաթոնի կողմից իրականացված վազանցը, ում հաջողվեց շրջանցել Ռիկյարդոյին ու նվաճել մեկ միավոր մինչ այդ անհույս թվացող մրցավազքում:
Հերթական անգամ միայն ինքն իր հետ պայքարող Ֆեթելը եզրագծից մեկ շրջան առաջ ցույց տվեց շրջանի լավագույն արդյունքը: Հինգերորդ արդյունքը ցուցադրած Ալոնսոն ապահովեց երկրորդ տեղը անհատական հաշվարկում: Սակայն ինչպես և որակավորման ժամանակ իսկապես հերոսական ելույթ ունեցավ Վալթերի Բոթասը, ով ուիկ-էնդն ավարտեց ութերորդ հորիզոնականում և վաստակեց իր առաջին միավորները Ֆորմուլա 1-ում: Այս արդյունքը թույլ տվեց երիտասարդ մրցարշավորդին անհատական հաշվարկում շրջանցել թիմակից՝ մինչ այս ընդամենը մեկ միավոր վաստակած Պաստոր Մալդոնադոյին:
Այսպիսով ընդամենը մեկ մրցափուլ է բաժանում մեզ մրցաշրջանի ավարտից: Խոսքս Բարզիլիայի Գրան-պրիի մասին է, որը սովորաբար աչքի է ընկնում անկանխատեսելի ու հետաքրքիր պայքարով: Սպասենք ընդամենը մեկ շաբաթ: