Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

RENAULT SPORT-Ը ԵՎ INFINITI RED BULL RACING-Ը՝ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ
31 Հոկտեմբեր 2013

Հնդկաստանում «Ֆորմուլա 1»առաջնության արդյունքներով Infiniti Red Bull Racing և Renault Sport F1թիմերը չորրորդ անգամ արժանացան Կոնստրուկտորների գավաթին: 2013 թվականի արդյունքներով այս հաջողակ համագործակցություննարդեն բերել է 10 հաղթանակ, 8 առաջագծային դիրք, 10 վազքուղու շրջանի ամենաարագ հաղթահարման տիտղոս և 470 միավոր:

Առաջին անգամ 20 տարվա ընթացքում շարժիչների և շասսիների արտադրողների այս տանդեմը արժանանում է այսպիսի շարունակական հաջողությունների: Արքայական մրցավազքի ամբողջ պատմության ընթացքում նման հաղթանակ եղել է միայն մեկ անգամ (McLaren – Honda-ի հաղթանակը` 1988-ից 1991թթ. ընկած ժամանակահատվածում):

RENAULTV8 ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կոնստրուկտորների գավաթը թույլ է տալիս Renault-ին հաջողությամբ ամփոփել V8 շարժիչի դարաշրջանը: Իր անդրանիկ առաջագծային դիրքը այս ֆրանսիական ընկերությունը գրավել է Renault F1 Team-ի հետ, երբ 2006թ-ին «Ֆորմուլա 1»-ը սկսեց կիրառել V8 շարժիչները: Այս դասի շարժիչների համար վերջին մրցաշրջանը ևս ավարտվել է հաղթանակով: Ձեռք բերելով ութից հինգ տիտղոսները և 57 հաղթանակ՝ Renault-ն այսօր հանդիսանում է«Ֆորմուլա 1» -ի համար շարժիչ արտադրող ամենահաջողակ ընկերությունը: 2013 թվականին Renault-ի շահած Կոնստրուկտորների գավաթների ընդհանուր քանակը աճել է՝ հասնելով 12-ի:

Renault ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Կառլոս Գոնը նշում է. «Ես ի սրտե շնորհավորում եմ Infiniti Red Bull Racing և Renault Sport F1 թիմերին՝ թե՛ այս տարվա, թե՛ նախորդ երեք մրցաշրջանների ընթացքում ունեցած հաղթանակների համար: Մենք հպարտանում ենք այս համագործակցությամբ: Այն ևս մեկ տիտղոսի արժանացրեց Renault-ին, որը հանդիսանում է «Ֆորմուլա 1 »-ի ամբողջ պատմության ընթացքում այս մրցավազքի համար շարժիչներ արտադրող ամենահաջողակ ընկերություններից մեկը: Այս խանդավառությունը և ձգտումը դեպի հաջողություն ոգևորում է Renault-ի ամբողջ թիմին՝ ստիպելով մեզ միշտ առաջ շարժվել: 2014 թվականը լուրջ փորձություն կլինի մեզ համար, սակայն մենք հույս ունենք, որ մեզ շարունակական հաղթանակներ կբերի նաև նոր Renault Energy F1 շարժիչը»

«Ֆորմուլա 1»-ում Renault-ի կոչումները՝

  • 1992: Williams-Renault (3.5l V10)
  • 1993: Williams-Renault (3.5l V10)
  • 1994: Williams-Renault (3.5l V10)
  • 1995: Benetton-Renault (3.0l V10)
  • 1996: Williams-Renault (3.0l V10)
  • 1997: Williams-Renault (3.0l V10)
  • 2005: Renault F1 Team (3.0l V10)
  • 2006: Renault F1 Team (2.4l V8)
  • 2010: Red Bull Racing-Renault (2.4l V8)
  • 2011: Infiniti Red Bull Racing-Renault (2.4l V8)
  • 2012: Infiniti Red Bull Racing-Renault (2.4l V8)



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio