ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
RENAULT INITIAL PARIS ԿՈՆՑԵՊՏ ՄԵՔԵՆԱ
09 Հոկտեմբեր 2013
ՍեպտեմբերիսկզբինՖրանկֆուրտիմիջազգային
Initial Paris-ը 4.85մ երկարությամբ ընդարձակ ավտոմեքենա է: Նոր կոնցեպտ մեքենան խոստանում է տպավորիչ ընդարձակություն նաև մեքենայի սրահում:
Կոնցեպտ մեքենայի կառուցվածքը նման է օդանավի դիզայնին, սակայն միևնույն ժամանակ ներառում է ֆրանսիական ոճի ու վայելչության մայրաքաղաք համարվող Փարիզի խորհրդանիշերի՝ Լուվրի պալատի Էյֆելյան աշտարակի բաղադրիչներ: Կոնցեպտ մեքենայի յուրօրինակ ալյումինե և պլեկսիգլասե համադրությամբ տանիքը թափքի հետ կազմում է մեկ ամբողջություն, որտեղ ցուցադրվում է մայրաքաղաքի քարտեզը: Գեղագիտական տեսանկյունից շատ յուրօրինակ այս տեխնիկական լուծումը համալրում է Initial Paris-ի նոր կոնցեպցիան:
Աննկարագրելի հարմարավետ նստատեղերը ճանապարհորդությունը ավելի հաճելի են դարձնում: Սրահի երրորդ շարքում տեղադրված է իրարից անկախ շարժվող շերտերից հավաքված յուրօրինակ բազմոցը, որի հետևի մասը կարող է լիովին կամ մասնակի ծալվել, իսկ բազմոցի հենց մեջտեղում բացվում է հենակը, որն իր հերթին առանձնացնում է ուղևորների նստատեղերը:
Renault-ի շարժիչների ինժեներները օգտագործել են dCi 130 շարժիչի վերջնականացված տարբերակը, որից կարողացել են ստանալ հիանալի պտտման մոմենտ (մաքսիմում 400): Շարժիչը հիմնված է ուժային ագրեգատների ոլորտում Renault-ի առանցքային տեխնոլոգիական լուծումների վրա: Հետագա ուսումնասիրությունների հիման վրա այս շարժիչում տնտեսման նոր հնարավորություններ են կիրառվելու:
Այսպիսով, բոլոր վեց կոնցեպտուալ մեքենաները, որոնք արտացոլում են ծաղկաթերթերի տեսքով արտահայտվող կյանքի ցիկլի ռազմավարության շրջանակներում ապրանքանիշի վերածնված դիզայնը, առաջին անգամ միասին հայտնվել են Renault-ի ստենդի վրա՝ DeZir, Captur, R-Space, Frenzy, Twin’Z с модификациейTwin’Run և Initial Paris.