ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍՈԼՈ RED BULL-Ի ԵՎ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ
23 Սեպտեմբեր 2013
Սինգապուրի վեցերորդ Գրան-պրին սուր պայքարի ուրախություն պարգևեց բոլոր թիմերի ու մրցարշավորդների երկրպագուներին, բացառությամբ՝ Սեբասթիան Ֆեթելի: Բոլոր մրցակիցների նկատմամբ գերմանացու ունեցած ահռելի առավելությունն ստեղծեծ տպավորություն՝ թե աշխարհի եռակի չեմպիոնը պայքարում է մի այլ մոլորակում:Յուրաքանչյուր շրջանին նույնիսկ մոտակա մրցակիցներից 2-3 վայրկյան շահելով՝ Ֆեթելը տոնեց երրորդ անըդնմեջ և կարյերայի ընթացքում երեսունմեկերորդ հաղթանակը:
Red Bull-ի առավելությունը սինգապուրյան մրցուղում ակնհայտ էր արդեն ուրբաթ և շաբաթ օրերի ազատ մրցելույթներից հետո: Հաղթելով երեք սեսսիաներից երկուսում՝ Ֆեթելը հասկացրեց, որ չի պատրաստվում զիջել ոչ մեկին՝ չնայած Հեմիլթոնը՝ Mercedes-ով ու Գրոժանը՝ Lotus-ով փորձեցին մարտահրավեր նետել ավստրիական թիմին: Սակայն ինչպես և այլ քաղաքային մրցուղիներում այստեղ էլ կարևորագույն նշանակություն ունի որակավորումը, չնայած Սինգապուրում պահպանվում է վազանցների հնարավորությունը: Բացի այդ Մարինա-բեյում մինչ այս կայացած բոլոր մրցավազքներում մշտապես մրցուղում հայտնվել է անվտանգության մեքենան: Հենց այդ պատճառով որակավորման առաջին իսկ հատվածում բոլոր պիլոտները՝ բացառությամբ Ֆեթելի ու Գրոժանի իրենց արագ շրջաններն անցան Supersoft անվադողերով՝ ձգտելով գրանցել հնարավորինս լավ ժամանակ: Սակայն ինչպես միշտ դա չօգնեց Marussia և Caterham թիմերին, որոնց "ընկերակցեցին” Պաստոր Մալդոնադոն՝ Williams-ով և Փոլ դի Ռեստան՝ Force India-ով:
Որակավորման երկրորդ մասում պայքարից դուրս մնացին վենեսուելացու և շոտլանդացու թիմակիցները՝ Վալտերի Բոթասն ու Ադրիան Սութիլը: Ինչպես և Իտալիայում անհաջող ստացվեց նաև Կիմի Ռայկկոնենի որակավորումը, ով դեռ ուրբաթ օրը բողոքում էր մեջքի ցավերից: Lotus-ում չէին բացառում նույնիսկ ֆինլանդացու փոխարինումը պահեստային մրցարշավորդ Դավիդե Վալսեկկիով, սակայն Կիմին որոշեց ինքը դուրս գալ մեկնարկ և արդյունքում գրավեց միայն 13-րդ տեղը՝ շրջանցելով McLaren-ը ներկայացնող Սերխիո Պերեսին: Իսկ որակավորման երկրոդ փուլի հերոս դարձավ մեկ այլ մեքսիկացի՝ Sauber-ը ներկայցնող Էսթեբան Գուտյերեսը, ով կարողացավ հավասարի պես պայքարել առաջատարների հետ:
Եզրափակիչ մասում ամեն ինչ կանխատեսելի էր: Արդեն առաջին փորձից Ֆեթելը սահմանեց Սինգապուրի մրցուղու արագության բացարձակ ռեկորդը և սպասում էր մրցակիցների ելույթներին: Արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրեց Նիկո Ռոսբերգը, իսկ երրորդը Գրոժանն էր, ով գերմանացուց հետ մնաց մեկ տասներորդական վայրկյանով:
Կիրակի միակն, ով փորձեց պայքարել Ֆեթելի հետ հենց Ռոսբերգն էր, ով առաջին երկու շրջդարձերում առաջ անցավ գերմանացուն, սակայն արդեն երրորդում Սեբը վերադարձրեց դիրքն ու հետագայում միայն մեկը մյուսի հետևից լավագույն շրջաններ էր գրանցում: Նույնիսկ Ռիկիարդոյի վթարի հետևանքով անվտանգության մեքենայի ավնադական դուրս գալը մրցուղի չխանգարեց գերմանացուն ասես խաղալով՝ պոկվել այդ պահին երկրորդն ընթացող Ռոսբերգից: Սակայն սխալ կլինի ասել, որ փեյս-կարը ազդեցություն չունեցավ մրցափուլի արդյունքների վրա: Շատ թիմեր դրա պատճառով փոխեցին իրենց մարտավարությունը՝ անցնելով երկու փիթ-ստոպի, ինչի շնորհիվ վերջին շրջանները իսկապես շոուի վերածվեցին հիմնկնում այն պատճառով, որ ավելի արագ մեքենաները հայտնվեցին համեմատաբար դանդաղ բոլիդների հետևում: Այսպես McLaren-ի պիլոտներ Ջենսոբ բաթոնն ու Սերխիո Պերեսը երկար ժամանակ ընթանում էին համապատասխանաբար երրորդ և հինգերորդ հորիզոնականներում և հաջողությամբ հետ էին մղում մրցակիցների գրոհները: Առավել թեժ էր Բաթոնի պայքարը Ռայկկոնենի հետ, ով ձգտում էր վերջապես միավորներ վաստակել երկու անարդյունավետ մրցափուլերից հետո: Շուրջ 20 շրջան բրիտանացուն հաջողվում էր իր հետևում պահել Կիմիին: Սակայն 55-րդ շրջանին պարզ դարձավ, որ McLaren-ի անվադողերի ռեսուրսն արդեն լիովին սպառված է: Ուեբբերը, Ռոսբերգը, Հեմիլթոնը մեկը մյուսի հետևից շրջանցում էին մրցակիցներին՝ միավորների համար անզիջում պայքարում:
ՍինգապուրումերրորդտեղընվաճեցհերոսաբարպայքարածԿիմիՌայկկոնենին: Առաջին