Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԼԻՈՎԻՆ ՆՈՐ NISSAN TIIDA-Ն ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
18 Սեպտեմբեր 2013

Հայստանում Նիսսան ապրանքանիշի  պաշտոնական ներկայացուցիչ՝ "Մուրան” ընկերության սրահում ներկայացվեց 2013թ. լիովին նոր Nissan Tiida մոդելը:

Nissan Tiida-ն աշխարհում Նիսսանի ամենաշատը վաճառվող մոդելն է, որը հասցրել է նվաճել վարորդների համակրանքը 130-ից ավելին երկրներում, այդ թվում ն աև Հայստանում: Այս մեքենան աչքի է ընկնում յուրաահատուկ դիզայնով, իր դասի համար մենաընդարձակ սրահով, անվտանգությամբ ու հուսալիությամբ: 2006 թ.-ից Tiida մոդելն առաջարկվում էր երկու՝ սեդան և հեչբեք տարբերակներով: Սկսած 2013թ.-ից ճապոնացի արտադրողը որոշեց տարանջատել թափքերը և շուկա հանեց Sentra մոդելը, որը փոխարինեց սեդան թափքով Tiida-ին, իսկ արդեն իսկ սիրված անվանումը պահպանեց հեչբեքը:

Նոր Tiida-ն ստացել է առավել դինամիկ ու ժամանակակից արտաքին, բարելավվել է մեքենայի աերոդինամիկ գործակիցը: Շուրջ 10 սանտիմետրով երկարացել է մեքենայի անվային բազան, ինչի շնորհիվ առանց այդ էլ ընդարձակ սրահը դարձել է պարազապես հսկայական: Սրահի համալրումների մեջ կիրառվել են նոր, ավելի որակյալ նյութեր, ինչը նկատելի նույնիսկ բազային տարբերակներում: Որոշակի փոփոխության է ենթարկվել նաև դիմապակին, այն ավելի մեծ է և ապահովում է գրեթե անթերի տեսանելիություն, ինչին նպաստում է նաև հայելիների նոր դիրքը:

Մեքենան դեռևս առաջարկվում է նախորդ սերնդից ծանոթ 1.6 լ աշխատանքային ծավալով և 116 ձ/ու հզորությամբ բենզինային շարժիչով, սակայն արդեն շուտով հասանելի կլինի նաև 1.8 լ ծավալով և 130 ձ/ու հզորությամբ նոր ֆիրմային շարժիչը, որի հետ միասին հնարավոր կլինի ձեռք բերել 18 դյույմ տրամագծով սպորտային անվահեծեր և համալրել մեքենան քսենոնային ու լուսադիոդային լուսարձակներով:

Ինչպես և Նիսսանի այլ մոդելներին նոր Tiida-ի համար տրվում է երեք տարվա կամ 100.000 կմ վազքի երաշխիք:

Հայաստանում լիովին նոր Nissan Tiida-ն հնարավոր կլինի գնել սկսած 8.750.000 դրամից:

Լիովին նոր Nissan Tiida-ն հնարավոր է նաև փորձարկել Կոմիտաս 47 հասցեում գտնվող ՆԻՍՍԱՆ ավտոսրահում: Մեքենայի թեստ-դրայվն անվճար է, իսկ գրանցվելու համար կարելի է զանգահարել 010 23 11 18 կամ 091 23 11 18 հեռախոսահամարներով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio