Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

NISSAN PATROL-Ը ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՌԵԿՈՐԴ
15 Սեպտեմբեր 2013

Nissan Middle East տարածաշրջանային գրասենյակի հայտարարած մրցույթի արդյունքում սերիական Nissan Patrol-ը սահամնել է աշխարհի նոր ռեկորդ՝ քարշակելով 170 տոննա զանգված ունեցող Իլ-76 օդանավը:

2012թ. մեկնարկած Nissan Patrol Challenge մրցույթի ընթացքում մասնակիցների նպատկն էր՝ առաջարկել այնպիսի փորձություն, որն ունակ կլիներ հաղթահարել նոր սերիական ամենագնացը՝ Nissan Patrol-ը: Մրցույթի հաղթողը ստացավ եզակի հնարավորություն՝ մեկնել Ճապոնիա, իսկ հաղթող ճանաչված գաղափարը ենթակա էր իրականացաման:
Նիսսանի աշխատակիցները որոշեցին ոչ միայն պարզապես քարշակել օդանավ, այլև՝ սահմանել աշխարհի ռեկորդ:
Արդյունքում 2013թ, օգոստոսի 22-ին Շարժա քաղաքի Միջազգային օդանավակայանում բազում հյուրերի ներկայությամբ Nissan Patrol-ը առանց ավելորդ ճիգերի շուրջ 50 մետր քարշակեց 170 տոննա կշռող օդանավաը: Այս իրադարձությունը թույլ տվեց գրանցվել առասպելական ամենագնացը Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես "ամենածանր օդանավը քարշակած սերիական ավտոմեքենա":
Ձեր ուշադրությանն ենք ներկայացոնւմ այս պատմական պահը ֆիքսած տեսահոլովակը:






Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio