Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

TWIZY CARGO - ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ
18 Հուլիս 2013 TWIZY CARGO  - ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Twizy ընտանիքի շարքին է միացել Twizy Cargo -ն՝ բեռնափոխադրման համար նախատեսված նոր ավտոմեքենա:Ավտոմեքենայի հետևի մասում հայտնվել է մեծ բեռնախցիկ և դուռ: Twizy Cargo-ն խելացի, զվարճալի,ունիվերսալ, լիովին էլեկտրական և թեթև կոմմերցիոն ավտոմեքենա է :

Twizy Cargo-ի համառոտնկարագրությունը՝

· 180լ ծավալ ունեցող և 75կգ բեռի համար նախատեսված բեռնախցիկ՝ հետևի նստատեղի փոխարեն

· Կողպեքով դռան շնորհիվ հնարավոր է բեռնումը հետևից

Twizy-ն Եվրոպայում ամենահայտնի էլեկտրոմոբիլն է: Դրա որակական հատկանիշները ակնհայտ են կոմերցիոն օգտատերերի համար, քանի որ այս մեքենայի գնորդների 60%-ը իրավաբանական անձիք են: Լինելով շատ մանյովրային, շատ հեշտ կառավարվող ու գրեթե զրոյական շահագործման արժեք ունեցող ավտոմեքենա՝ Twizy-ն իդեալական գործընկեր է բոլոր գործնական ուղևորությունների ժամանակ:

Նոր Twizy-ն շարունակում է առաջ շարժվել…

Twizy Cargo-ն Renault Sport Technologies-ի հետ մեկտեղ Renault Tech-ի կողմից մշակված բարձր աստիճանի ֆունկցիոնալություն ունեցող ավտոմեքենա է: Իր ամենամեծ առավելությունը 180լ (75կգ) ծավալ ունեցող անջրանցիկ բեռնախցիկն է՝ 90° բացվող հետևի դռնով։ Դրա համար ‘ կտրվել” է հետևի մասը և հանվել է հետևի ուղևորական նստատեղը: Առջևի նստատեղը նախկինի պես կարելի է տեղաշարժել, իսկ բեռնախցիկի դռան մեջ կա կղպանք, որը բացվում է մեքենայի բանալիով:

Լինելով քաղաքային, իսկ այժմ էլ թեթև կոմերցիոն ձևափոխում ստացած ավտոմեքենա՝ Twizy Cargo-ն առաջին հերթին նախատեսված է էքսպրես առաքում և շտապ ծառայություն իրականացնող ընկերությունների համար, ներառյալ վերելակների սպասարկումը, փոստը և այլն: Այն շատ վառ ու նկատելի ավտոմեքենա է, որը կարող եք զարդարել պիտակներով և անհատականաց նել ըստ Ձեր հայեցողության:

Այս կոմպակտ ավտոմեքենան աչքի է ընկնում ավանդական ավտոմեքենաներին բնորոշ անվտանգության մակարդակով՝ ներառյալ պաշտպանիչ պատյանը, 4-կետային անվտանգության գոտին և անվտանգության բարձիկը:


 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio