Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

RENAULT ZOE-Ն ԱՐԺԱՆԱՑԱՎ RED DOT AWARD-Ի «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻԶԱՅՆ 2013» ՄՐՑԱՆԱԿԻՆ
11 Հուլիս 2013

Հուլիսի 1-ին Renault ZOE-ն մարդատար էլեկտրամոբիլների կատեգորիայում Red Dot Award մրցույթի ժյուրիի կողմից արժանացավ «Ապրանքային դիզայն 2013» պատվավոր մրցանակին: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ գերմանական Էսսեն քաղաքի Աալտո հայտնի օպերային թատրոնում: ZOE-ն Renault-ի երրորդ ավտոմեքենան է, որն արժանացել է դիզայնի աշխարհում այս հեղինակավոր միջազգային մրցանակին՝ 2003թ-ին Megane II-ից և 2012թ-ին Twizy-ից հետո:

Այս տարի ժյուրիի դատին էին ներկայացված 4662 թեկնածուներ՝ 19 տարբեր անվանակարգերում: Փորձագետները բարձր են գնահատել Renault ZOE էլեկտրամոբիլի նորարարությունը:

Red Dot-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն պրոֆեսոր Պետեր Ցեկը նշեց, որ այսօր բիզնեսի հաջողությունը սերտ կապված է հաջողված դիզայի հետ. «Red Dot-ի «Ապրանքային դիզայն 2013» մրցանակի հաղթողները զարգացած բարձրարվեստ դիզայնի առաջատարն են: Մեր օրերում առավել դժվար է դառնում ընտրություն կատարել լավ դիզայն ունեցող ապրանքների միջև: Հաճախ յուրօրինակ հատկանիշները նկատելի են միայն մանրուքներում: Այնուամենայնիվ, այն ապրանքատեսակները, որոնք անցել են Red Dot-ի ժյուրիի խիստ քննությունը, աննկատ չեն մնա և կկարողանան ցուցաբերել իրենց առավելությունները մրցակիցների համեմատ»:

1955 թվականին առաջին անգամ տեղի ունեցած Red Dot Design Awards մրցույթը դիզայնի ոլորտում գրավեց իր անառարկելի հեղինակային տեղը: Այն անցկացվում է դիզայնի կենտրոն Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում և հանդիսանում է այս բնույթի ամենահեղինակավոր միջազգային մրցույթներից մեկը: Red Dot-ի մրցանակները համարվում են դիզայներական ոլորտում որակի ամենացանկալի ապացույցը:

Հուլիսի 2-ից 28–ը Red Dot թանգարանը կանցկացնի հաղթած ապրանքատեսակների ավանդական ցուցադրությունը: «Դիզայնը բեմում. ապրանքային դիզայն 2013 Red Dot մրցանակիրներ» հատվածում դիզայնով հետաքրքրված բոլոր մարդիկ կկարողանան ծանոթանալ ոլորտի վերջին միտումներին: Չէ՞ որ Red Dot թանգարանի յուրօրինակ միջավայրում այցելուներին հնարավորություն է տրվում դիպչել ցուցանմուշներին և զգալ դրանք: Ցանկացած ոք կարող է դիպչել Renault ZOE էլեկտրամոբիլին, որը դարձել է այս անվանակարգում մրցանակը նվաճած դիզայներական մտքի արտացոլումը:

Renault ZOE էլեկտրամոբիլը Ֆրանսիայում վաճառվում է 2012թ-ից և այժմ հասանելի է նաևԱրևմտյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio