ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
RENAULT-Ն ԵՎ ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ. 30 ՏԱՐԻ ՄԻԱՍԻՆ
25 Հունիս 2013
2013թ. մայիսի 15-ից 26-ը ավելի քան 200 Renault ավտոմեքենա աշխատեց Կաննի 66-րդ փառատոնին՝ նվիրված հնդկական կինոյի 100-ամյակին: Այս տարի պաշտոնական մեքենաների հավաքածուի կազմում ընդգրկված ZOE-ին և Twizy-ին առաջին անգամ միացավ նաև Renault Captur-ը:
RENAULT ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ՝ ՄԻՇՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Այս տարի պաշտոնական մեքենաների հավաքածուի մնացած ութ ավտոմեքենաների հետ մեկտեղ ցուցադրվեց նաև նոր քրոսովեր Renault Captur-ը: Ինչպես 2012 թվականին, այս տարի ևս Renault-ն ցուցադրեց իր էլեկտրամոբիլները Կաննի առափնյա Կռուազետում: Renault-ն հանդիսանում է աշխարհի համար մեկ ավտոարտադրողը, որը առաջարկում է զրոյական արտանետումներով ավտոմեքենաների ամբողջական մոդելային շարք:
Կաննի կինոփառատոնին ներկայացնելու համար տրամադրվեց յուրահատուկ հավաքածու՝ 15 Twizy և 2 ZOE ավտոմեքենանա: Կինոաստղերի տեղափոխման համար նախատեսված էր Latitude-ի 37 մոդելից և Espace-ի 55 մոդելից կազմված պաշտոնական մեքենաների հավաքածու, որի հետ մեկտեղ գործում էր նաև Latitude-ի 16 և Espace-ի 85 մոդելներից լրացուցիչ մեքենաների հավաքածու՝ նախատեսված կինոփառատոնի մյուս գործընկերների համար:
Renault-ն նշեց նաև կինոփառատոնի նախօրեին կայացած մրցույթների ավարտը: Renault-ի Facebook- ի էջի «Երկրների պայքար»-ում հաղթանակ տա րած զույգը Ալժիրից հնարավորություն կունենա ներկա գտնվել այստեղ որպես VIP հյուր՝ Renault Captur ավտոմեքենայում: Իսկ ի պատիվ «(Ոչ) սպասված արքայազնը» (Un Prince (Presque) Charmant) ֆիլմի մեկնարկին մրցույթի հաղթողները ZOE էլեկտրոմոբիլով հայտնվեցին առափնյա Կռուազետում:
30 ՏԱՐԻ ՄԻԱՍԻՆ
1983թ-ին Renault-ն առաջին անգամ սեփական արտադրության 15 ավտոմեքենա տրամադրեց Կաննի փառատոնի համար, որոնք կարմիր գորգի մոտ էին բերում կինոաստղերին: Դա իսկական հեղափոխություն էր. չէ՞ որ նախկինում որոշ կինոաստղեր ոտքով էին գալիս կինոփառատոն:
1992 թ-ին Կաննը դարձավ Renault-ի Safrane մոդելի առաջին ներկայացման վայրը: Պաշտոնական մեքենաների հավաքածուի կազմ են մտել 45 այդպիսի ավտոմեքենաներ՝ փոխարինելով Renault 25-ին: 1993թ-ին Renault ընկերության և Կաննի կինոփառատոնի համագործակցության 10-ամյակի առթիվ ներկայացվել էր Palme d’Or-ի (Ոսկե արմավենի) հատուկ մոդիֆիկացված տարբերակը: 2011թ-ին որպես պաշտոնական ավտոմեքենա Vel Satis-ին փոխարինման են եկել Renault Latitude և Espace մոդելները:
Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները բարձր պահանջներ են ներկայացնում պաշտոնական մեքենաների հավաքածուի հարմարավետության վերաբերյալ, որի պատրաստման համար անհրաժեշտ է ավելի քան երկու շաբաթվա քրտնաջան աշխատանք: Դրոշակի հատուկ բռնիչների հետ մեկտեղ այս ավտոմեքենաները ստանում են նաև «Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկեր» խորհրդանշանը: Ամեն տարի՝ կինոփառատոնի ավարտից հետո, մեծ կինոաստղերի տեղափոխման համար օգտագործվող Renault ավտոմեքենաները վաճառվում են երկրպագուներին և կինոսիրահարներին:
RENAULT` 110 ՏԱՐԻ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Կինոարտադրության մեջ Renault-ն ունի ավելի քան 110 տարվա պատմություն: 1895թ-ին՝ Թոմաս Էդիսոնի կողմից կինեմատոգրաֆայի ստեղծումից հետո, Լյումիեր եղբայրները սկսել են կինո ցուցադրել մեծ էկրանների վրա: Այս ժամանակ Լուի Ռենոն արդեն աշխատում եր իր ուղիղ փոխանցման տուփով Voiturette Type A ավտոմեքենայի ստեղծման վրա, որով երեք տարի անց հաջողությամբ երթևեկեց փարիզյան Լեպիկ փողոցով: Լուի Ռենոն ավտոարդյունաբերողներից առաջինն էր, ով իր արտադրության առաջխաղացման համար գործակցեց կինոարտադրության հետ: Ավտոմրցավազքն ու ֆրանսիական արդյունաբերության պատմությունը շուտով դարձել են Լյումիեր եղբայրների կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմերի ավանդական թեման:
Բուլոն-Բիանկուրում նրանց կինոստուդիան գտնվում էր ավտոմոբիլային արդյունաբերության մեջ առաջատար դարձած Լուի Ռենոյի արհեստանոցից ոչ շատ հեռու: Ժամանակի ընթացքում նրանց միջև ձևավորվեցին բարեկամական և գործընկերային հարաբերություններ, և Renault-ն դարձավ կինոդերասանների և ռեժիսորների արտոնյալ գործընկերը: Այսօր Renault-ի 40 ավտոոմեքենաներով հատուկ հավաքածուն ամեն տարի մասնակցություն է ունենում մոտ 200 հեռուստատեսային ծրագրերում և ֆիլմերում: Միևնույն ժամանակ Renault-ն կինոստուդիայի համար հանդիսանում է ոչ միայն ավտոարտադրող, այլ նաև ամենախոշոր կինոփառատոնների գործընկերը:
1939թ-ին հիմնադրած Կաննի կինոփառատոնը դարձել է միջազգային իրադարձություն և աշխարհի ամենախոշոր կինոշուկան, որտեղ հավաքվում են 92 երկրներից ավելի քան 10 000 մասնակից և ներկայացնում են 5000 ֆիլմեր, որոնցից 1500-ը ցուցադրվում են փառատոնի ծրագրի շրջանակներում: Լրատվամիջոցներով այս իրադարձությունը լուսաբանվում է ավելի շատ, քան Օլիմպիական խաղերը: