ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
RENAULT CAPTUR- Ը ՀԻՆԳ ԱՍՏՂ Է ՍՏԱՑԵԼ EURO NCAP-ԻՑ
13 Հունիս 2013
Euro NCAP-ի անկախ ծրագրի շրջանակներում իրականացրած պասիվ անվտանգության թեստի արդյունքում Renault Captur-ը ստացավ հինգ աստղ: Այս գնահատականը, որին Renault Captur-ը արժանացավ 2013թ. հունվար ամսից գործող նոր և արդեն ավելի խիստ պայմանների համաձայն, հերթական անգամ վկայում է անվտանգության հարցում Renault-ի առավելությունների մասին:
Ստանալով ընդհանուր արդյունքի 80.5% վարկանիշը՝ Renault Captur-ը դարձավ Renault մոդելային շարքի տասնհինգերրորդ ավտոմեքենան, որը Euro Ncap-ի պասիվ անվտանգության թեստի արդյունքում արժանացել է հինգ աստղ գնահատականին: Բացի այս գնահատականից հարկ է նշել, որ շնորհիվ արագ և հստակ արձագանքող շասսիների Renault Captur-ը ունի առավել դինամիկ բնութագիր և ճանապարհի վրա առավել հստակ կառավարելիություն:
Համակարգված
Renault Captur-ը պարտավոր էր ունենալ նույն պասիվ անվտանգության աստիճանը, ինչ նոր Renaulտ Clio-ն, որի հետ նա ունի ընդհանուր հարթակ: Հաշվի առնելով ճանապարհներին տեղի ունեցող վթարների մասին
Չափահաս ուղևորներիևվար
«Ճակատային բախման» դեպքում Renault Captur-ը պաշտպանություն է նախատեսում բարձր արդյունավետություն ունեցող երկու անվտանգության բարձիկների, ինչպես նաև 400 ուժային միավոր ունեցող սահամանափակող անվտանգության ամրագոտիների հաշվին: Բացի այդ, ծնկների և սրունքների ավելի լավ պաշտպանության համար իրերի պահման խցիկ փոխարինած Easy Life արկղի մակարդակի վրա նախատեսված են «ընկրկման» հատվածներ:
Հետևամասի բոլոր նստարանները հագեցած են երեք կետում ամրացվող անվտանգության գոտիներով, իսկ կողքերից հարվածի զսպման և նվազեցման հավելյալ համակարգով: Հետաքրքիր լուծում է նախատեսնած նաև կողային բախման դեպքում: Renault Captur-ը արժանացել է հնարավոր 8-ից պատվավոր
Շնորհիվ այս արդյունքների, ինչպես նաև սյան հետ և հետևից բախման թեստերի արդյունքների, Renault Captur-ը "չափահաս ուղևորների (ներառյալ վարորդի) պաշտպանություն” կատեգորիայում ստացել է հնարավոր 36-ից 32 միավոր, որը կոմպակտ սեգմենտի ավտոմեքենաների համար ամենալավ արդյունքներից մեկն է:
Երեխաների պաշտպանություն
Շնորհիվ կոնստրուկտիվ լուծումների և Isofix եռաստիճան համակարգի, որով համալրված են ինչպես ուղևորի առջևի նստատեղը, այնպես էլ հետևի կողային նստատեղերը, Renault Captur-ի երեխաների պաշտպատության համակարգը B սեգմենտում լավագույններից է, ինչն ապացուցում է չնայած գնահատականի խստացված պահանջներին հնարավոր 49 ից 39 միավորի գնահատական ստանալը:
Հետիոտների անվտանգությունը բարձր մակարդակի վրա է
Renault Captur-ի ստանդարտ կոմպլեկտացիան ներառում է արագության կարգավորիչ/սահմանափակիչ, վիզուալ և ձայնային վերահսկման ցուցանիշներ, որոնք նախազգուշացնում են նստատեղերի չամրակապված անվտանգության գոտիների մասին, ինչպես նաև ESC կայունության էլեկտրոնային համակարգ: Արդյունքում ավտոմեքենան արժանացել է 7 միավորի՝ համապատասխանելով նոր խստացրած պահանջներին:
Խելամիտ և պատասխանատու մոտեցում
Renault-ն առաջնորդվում է ճանապարհներին տեղի ունեցող վթարների մասին ուսումնասիրություններով և անվտանգության մասին hոգ տանելով, ինչն ընկերությանը թույլ է տալիս առաջարկել երթևեկության իրական պայմաններին հարմարեցված պրոդուկտ և արդեն բազային կոմպլեկտացիա ունեցող ավտոմեքենաները համալրել լավագույն որակի սարքավորումներով: Նախընտրությունը տրվում է դժբախտ պատահարների ցանկացած վտանգի կանխարգելման, վարորդի սխալի ուղղման և բախման դեպքում ուղևորների պաշտպանման առավել արդյունավետ տեխնոլոգիաներին: Renault-ի ռազմավարությունն ունի գլոբալ բնույթ և չի սահմանափակվում սարքավորման մի տարրով կամ մի տիպի տեխնոլոգիայով: Վերջին տարիներին Renault-ն արժանացել է ավտոմեքենայի անվտանգության ոլորտում օրինակելի ընկերության կարգավիճակին, ինչի մասին հատկապես վկայում են լրատվամիջոցներից ստացած բարձր վարկանիշային ցուցանիշները:
Ակտիվ անվտանգության ոլորտում ավտոմեքենայի շասսիների որակը և կառավարման վերահսկման էլեկտրոնային համակարգը թույլ են տալիս հստակ կախատեսել արտակարգ իրավիճակները: Ստանդարտ կոմպլեկտացիայի մեջ մտնող ABS և ESC ֆունկցիաները ունեն գերարդյունավետություն, քանի որ կրիտիկական պահին սկսում են անմիջապես աշխատել և հնարավորություն են տալիս խուսափել կտրուկ հրումներից: Ակտիվ անվտանգության համակարգերի մեջ է մտնում նաև վթարային արգելակման դեպքում օգնության էլեկտրոնային համակարգը (AFU):
Ավտոմեքենայի էրգոնոմիկայի մեջ կատարված բարելավումները թույլ են տալիս լիովին կենտրոնանալ մեքենան վարելու վրա: Ավելի մեծ հարմարավետության համար բարելավվել է սարքավորումների արձագանքման հնարավորությունները, որոնց ցուցանիշները ստացել են ավելի ընկալելի գրաֆիկական տեսք: Renault Captur-ը համալրված է ավտոմեքենայի վարման մեջ օգնության ժամանակակից սարքավորումներով. նավիգացիոն համակարգ և ձայնային կառավարում, ինչպես նաև R-Link մուլտիմեդիա համակարգի հետ համատեղ մի շարք ֆունկցիաներ: Captur-ի բոլոր մոդելներում գործում է Bluetooth®, որի շնորհիվ հեռախոսազրույցները հնարավոր է վարել առանց ձեռքերը զբաղեցնելու:
RENAULT-Ի ՄՈԴԵԼՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ EURO NCAP-Ի ՀԻՆԳ ԱՍՏՂԵՐԻՆ
Laguna II | 5աստղ (2001 թ.) |
VelSatis | 5աստղ (2002 թ.) |
Megane II | 5աստղ (2002 թ.) |
Espace IV | 5աստղ (2003 թ.) |
Scenic II | առաջինավտոմեքենան 5աստղայս սեգմենտում (2003 թ.) |
Modus | առաջինավտոմեքենան 5աստղայս սեգմենտում(2004 թ.) |
Megane Coupe
|
5աստղ (2004 թ.) |
Clio III | 5աստղ (2005 թ.) |
Նոր Laguna | 5աստղ (2008 թ.) |
Koleos | 5աստղ (2008 թ.) |
Նոր Megane | 5աստղ (2008 թ.),
|
Նոր Scenic | 5աստղ (ընդհանուրվարկանիշ2009
|
Նոր Clio | 5աստղ (ընդհանուրվարկանիշ2012 թ.) |
ZOE | 5աստղ (ընդհանուրվարկանիշ2013 թ.) |
Captur | 5աստղ (ընդհանուրվարկանիշ2013 թ.) |