ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
RENAULT-Ի ԱՄԱՌԱՅԻՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ
11 Հունիս 2013
ԹԵՍՏ ԴՐԱՅՎ ԵՎ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԼՂԱՐԻԱ
2013թ. հունիսի 10-25–ը ավտոսիրողները բացառիկ հնարավորություն ունեն փորձարկելու ֆրանսիական Renault մակնիշի մեքենաները և շահել արժեքավոր նվերներ:
Renault-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ «Մեգնա» ընկերությունը հանդես է գալիս ամառային գրավիչ առաջարկով և հայտարարում է բաց դռների օրԿոմիտաս 47 հասցեում գտնվող ավտոսրահում: Այդ օրերին ցանկացողները կարող են փորձարկել սրահում գտնվող Renault մակնիշի ցանկացած ավտոմեքենա, մասնակցել հատուկ խաղարկությանը և շահել բազում նվերներից որևէ մեկը: Գլխավոր խաղարկվող նվերը երկու անձի համար նախատեսված ուղևորությունն է դեպի Բուլղարիա:
Թեստ-դրայվին ներկայացվում են սրահում առկա Renault-ի բոլոր մոդելները՝ լիովին նոր Logan-ն ու Sandero-ն, նորացված Fluence-ը, ինչպես նաև Megane քաղաքայի նհեչբեքն ու Duster ամենագնացը:
Logan և Sandero մոդելներն արդեն վաղուց ծանոթ են հայաստանյան սպառողին: Այս մոդելների վաճառքի բարձր ցուցանիշները փաստում են, որ գին-որակ հարաբերակցության և հուսալիության շնորհիվ Logan-ը և Sandero-ն հայաստանյան շուկայում արժանացել են բարձր գնահատականի: Նոր Logan-ը և նոր Sandero-ն ներկայանում են 2013 թ-ին իրականացված նորարական դիզայնով և հագեցած են Renault-ի ամենաարդիական տեխնիկական լուծումներով: Հայաստանում ներկայացվում են այս մոդելների 1,2 և 1,6 լիտր ծավալի շարժիչով կոմլեկտավորումները:
Renault Duster ամենագնացը հայաստանյան շուկայում ներկայացվել է 2012թ-ի սեպտեմբերին և անմիջապես արժանացել գնորդի և մասնագետների դրական գնահատականին և համակրանքին:
Renault մոդելների թեստ-դրայվի մասնակցությունն անվճար է: Թեստ-դրայվին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն գործող վարորդական իրավունք: "Մեգնա” ընկերությունը հոգում է ուղևորության հետ կապված բոլոր ծախսերը՝ բացառությամբ Բուլղարիա մուտքի արտոնագրի:
Նվերների և գլխավոր մրցանակի խաղարկությունը տեղի կունենա Կոմիտաս 47 հասցեում գտնվող ավտոսրահում 2013թ.հունիսի 27-ին ժ. 18.00-ին:
Մանրամասների համար դիմել «Մեգնա» ընկերություն՝ (+374 10) 24 75 99 հեռախոսահամարով: