ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
RED BULL-Ը ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ Է ԿԱՆԱԴԱՅԻ "ԱՆԵԾՔԸ"
09 Հունիս 2013Կիրակի՝ հունիսի 9-ին տեղի ունեցավ 2013թ. Ֆորմուլա 1 առաջնության առաջին հյուսիսամերիկյան փուլը՝ Կանադայի Գրան-Պրին: Երրորդ փորձից Red Bull-ի մրցարշավորդ Սեբասթիան Ֆեթելը կարողացավ նվաճել Մոնրեալի մրցուղին: Մեկնարկելով փոուլից՝ աշխարհի եռակի չեմպիոնը երկար ժամանակ հավակնում էր այսպես կոչված "Մեծ սաղավրտին", սակայն եզրագծից երկու շրջան առաջ նար թիմակից՝ մարկ Ուեբերը ցուց տվեց լավագույն շրջանը:
Կանադական ուիկ-էնդն անցավ անձրևոտ պայմաններում, և այդ պատճառով թիմերին չհաջողվեց բավականին ժամանակ անցկացնել մրցուղում ազատ մարզումների ժամանակ՝ գնահատելու այս մրցափուլի համար նախապատրաստված նորույթներն ու Pirelli-ի տրամադրած անվադողերը: Այս անգամ նրանց առաջարկվել էին Supersoft և Medium կազմերը: Բացի այդ եղանակն իրապես ազդեց որակավարոման ժամանակ ուժերի դասավորվածության վրա:
Հունիսի 20-ին նախատեսված FIA-ի տրիբունալի նախաշեմին, որտեղ քննարկվելու է չթույլատրված փորձարկումների հարցը, Mercedes թիմը փորձում է պհպանել ձեռք բերած լավ մարզավիճակը: Եվ չնայած այս անգամ փոուլը բաժին ճհասավ գերմանացիներին՝ Հեմիլթոնը չորրորդ անգամ անընդմեջ մեկնարկեց առաջին շարքից: Բոլորին զարմացրեց Williams թիմի նորեկ՝ ֆինլանդացի Վալթերի Բոթասը, ով կարողացավ շրջանցել ոչ միայն աշխարհի երեք չեմպիոնների, այլև ավելի հզոր այլ մրցակիցների: Երրորդ տեղը մեկնարկում լավագույնն է երիտասարդ մրցարշավորդի ողջ կարյերայի ընթացքում և թիմի այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է: Տիտղոսի ահավակնորդներ Ֆերնանդո Ալոսնոն՝ Ferrari-ով և Քիմի Ռայկկոնենը՝ Lotus-ով մեկնարկեցին համապատասխանաբար 6-րդ և 10-րդ տեղից: Պետք է նշել նաև, որա ռաջին անգամ այս մրցաշրջանում որակավորոման երրորդ փուլին չմանսակցեց McLaren-ի մրցարշավորդներից որևէ մեկը: Թիմի ճգնաժամը շարունակվում է, և դեռևս այն հաղթահարելու ոչ մի նախանշան չի երևում: Այլ դիրքերից հիշատակման է արժանի Ֆելիպե Մասսայի 16-րդ տեղը, ով հերթական վթարը գրանցեց, և Ռոման Գրոժանի վերջին հորզոնականը, ով տուգանվել էր դեռ Մոնակոյում:.
Մեկանրկից կես ժամ առաջ խոստացված անձրևն այդպես էլ չտեղաց, ինչը և վճռորոշ դեր խաղաց հետագա զարգացումների համար՝ ազդելով թիմերի մարտավարության վրա: Մեկնարկն անցավ առանց վթարների և անակնկալների: Բոթասը հետևողականորեն կորցնում էր դիրքերը՝ առաջ թողնելով ավելի արագ մեքենաները, Մասսան սկսեց իր ճեղքումը՝ անցնելով Բաթոնին, Մալդոնանդոյին և Սերխիո Պերեսին: Ֆեթելը պոկվեց Հեմիլթոնից, իսկ Ռոսբերգն էլ ստիպված քր հետ մղել Ուեբերի գրոհները, սակայն դիմացավ միայն մինչև մրցավազքի միջնամաս: Ընթացքում վտանգավոր կերպով պտտվեց Սութիլի մեքենան, սակայն մնացած պիլոտներին հաջողվեց խուսափել գերմանացու վարած Force India–ի հետ բախումից:
Եզրագծից քսան շրջան առաջ առաջատարներն էին Ֆեթելը, Հեմիլթոնը և Ալոնսոն: Մրցանակային միավորների համար պայքարող առաջին տասնյակն էլ եզրափակում էին Lotus-ի երկու մրացարշավորդները՝ Ռայկկոնենն ու Գրոժանը: Հետագայում Գորժանը ստիպված էր ևս մեկ անգամ այցելել բոքսեր՝ վնասված անվադողերը փոխորինելու համար, ինչի արդյունքում 10-րդ տեղը բաժին հասավ Ադրիան Սութիլին, ով իր հերթին մրացավզքի ավարտին մոտ տուգանվեց կապույտ դրոշներն անտեսելու համար: Գերմանացու թիմակից Փոլ դի Ռեստան, ով ընտրել էր ռիսկային մարտավարություն և փիթ-ստոպն իրականացրեց միայն 56-րդ շրջանին, եզրագիծը հատեց յոթերորդը: Շոտլանդացի երիտասարդ մրցարշավորդը տապալեց որակավորումը, սակայն բավականին մրցունակ էր մրցուղում և նվաճեց իրեն հասանելիք վեց միավորները:
Իսկ հաղթանակը գերվստահ ոճով նվաճեց Սեբասթիան Ֆեթելը՝ հաղթահարելով Ժիլ Վիլնյովի անվան մրցուղում թիմն ու իրեն հետապնդող "անեծքը”: Եզրագծից մի քանի շրջան առաջ շրջանցելով Հեմիլթոնին՝ պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին բարձրացավ Ֆերնանդո Ալոնսոն, մինչ դեռ բրիտանացին միայն երրորդն էր:
Կանադայի Գրան-Պրին նշանավորվեց ևս մեկ իրադարձությամբ: Քիմի Ռայկկոնենը կրկնեց ՄԻխայել Շումախերի արդյունավետության ցուցանիշը՝ միավորներ վաստակելով անընդմեջ 27-րդ անգամ:
Արդեն երեք շաբաթ անց ֆինլանդացին կարող է խլել "Կարմիր բարոնի” բազում ռեկորդներից մեկը:
Արդյոք դա կհաջողվի Ռայկկոնենին՝ կպատմի մեր կայքը: