ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
RENAULT CAPTUR ՆՈՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՔՐՈՍՈՎԵՐ
29 Մայիս 2013
Captur-ը նոր քաղաքային քրոսովեր է: Մոդելի սահուն
գծերը ընդգծում են նրայուրօրինակ համամասնությունները։ Մեծ անվադողային սկավառակները,
դիմապակու կտրուկ թեքությունը, մեծ
ճանապարհային լուսածերպը և անվադողերի միջև հեռավորությունը ստեղծում են ունիվերսալ ամենագնացի
և հետչբեքի յուրօրինակ համադրություն։
Renault Captur-ի համար նաև առաջարկվում է անհատականեցման լայնածավալ ծրագիր։ Շնորհիվ գրաֆիկական ձևավորման բազմազանության, երկգույն թափքի համադրության, սկավառակների գույների, բաց և մուգ սրահի ձևավորման` Captur-ը կարող է գոհացնել ամենատարբեր ճաշակներ և ցանկություններ ունցեղ հաճախորդներին։
Չնայած կոմպակտ չափսերի (այս մոդելը աննշան երկար է նոր Clio-ի համեմատ), Reanult Captur-ի ներսում շատ հարմարավետ է։ Ետնամասի շարժական նստարանը հնարավորություն է տալիս հավասար կարգավորել ուղևորի և բեռնախցիկի տարածությունը, իսկ բեռնախցի առավելագույն տարողությունը կազմում է 455լ (մինչև բեռնախցի փականը):
Երկու յուրօրինակ լուծումները ուղևորների համար նախատեսված հատվածում ընդգծում են Captur-ի իրական հոգատարությունը օգտատերերի նկատմամբ: Այստեղ տեղակայված է վարորդներին հասանելի իրերի պահոցի 11լիտր տարողությամբ ընդարձակ շարժական խցիկը, ինչպես նաև նստատեղերի համար կայծակնաճարմանդով պատյան, որը հնարավոր է հանել և լվանալուց հետո կրկին տեղադրել։
Կառավարման վահանակում տեղադրված Renault R-Link մուլտիմեդիա համակարգը առաջարկում է հնարավորությունների նոր հարթակ շփման համար, շնորհիվ անդադար ընդլայնվող մասնագիտացված ծրագրերի ցուցակի։
Մեքենայի բարձրությունը մի կողմից հարմարավետ է վարորդների համար, մյուս կողմից՝պասիվ անվտանգության նշանային և արգելակման համակարգով վստահություն է ներշնչում ճանապարհին: Շնորհիվ B հարթակի Captur-ը ապահովված է հարմարավետ ընթացքով, որը նաև օգտագործվում է Clio-ի նոր մոդելում:
Captur-ի տուրբինային շարժիչների ամբողջ շարքի բաղադրիչներն են հիանալի շարժական դինամիկան և վառելիքի ցածր ծախսատարությունը: Ավտոմոբիլների համար հասանելի է նաև բենզինով Energy TCe 90-ը (եռամխոցային 898ք/սմ ծավալով) և TCe 120 EDC-ը (քառամխոց 1198 ք/սմ):
Վերջինս տրամադրվում է միայն EDC համակարգի փոխանցման տուփի կոմպլեկտացիայի համար, որն ապահովում է հարմարավետ վազք: Energy dCi 90 դիզելային շարժիչը ծախսում է միայն 3,6լ վառելիք 100 կմ-ի համար և արտանետում է CO2 95 գ/կմ* : Սա ռեկորդային ցածր ցուցանիշ է Captur-ի դասի մեքենայի համար: Այս մոդելի համար հետագայում հասանելի կլինի նաև EDC համակարգը:
Renault Captur-ը արտադրվում է իսպանական Վալյադոլիդ գործարանում, որտեղ մեծ ուշադրություն են դարձնում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցմանը: Captur-ի արտադրության մեջ օգտագործվող պլաստմասսի մինչև 16%-ը ստանում են վերամշակված նյութերից: Սա թեկուզ արտաքինից ոչ այդքան նկատելի, սակայն մեծ ձեռքբերում է:
«Captur-ում կարելի է տեսնել Renault-ի ստեղծագործական մոտեցումը կոմպակտ ավտոմոբիլների նկատմամբ: Captur-ը նոր ոգևորություն բերեց բոլոր ծրագրային բաժիններում: Ի դեմս այդ մոդելի՝ Renault-ն ցանկանցումէ իր հաճախորդների հետ կիսել այդոգևորությունը»:
Renault-ի A/B սեգմենտների փոխնախագահ, Ալի Կասսայի
Renault Captur ավտոմոբիլի վաճառքը սկսել է 2013թ-ի ապրիլ ամսից։