Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐ RENAULT LOGAN-Ը ԵՎ SANDERO-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
04 Հունիս 2013

                           
                           
RENAULT-Ն  ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԻՐ ՆՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՎԱՃԱՌՔԸ  ԱՐԴԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ                             

2013 թվականի մարտին Renault-ն ԱՊՀ շուկա ներմուծեց երկար սպասված նորույթները` նոր  Renault Logan-ը, Sandero-ն և Sandero Stepway-ը, որոնցում  ամբողջականացված են նախորդ նորամուծությունների ձեռքբերումները:

 Logan և Sandero մոդելները արդեն վաղուց ծանոթ են հայաստանյան սպառողին: Այս մոդելների վաճառքի բարձր ցուցանիշները փաստում են, որ իրենց հիմնական առավելությունների հաշվին, ինչպիսին են գին-որակ հարաբերակցությունը և հուսալիությունը, Loganև Sandero-ն հայաստանյան շուկայում արժանացել են բարձր գնահատականի:

 ԴԻԶԱՅՆԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Նոր Renault Logan-ը` ժամանակակից և նորաոճ սեդան ընտանիքի համար:

 Նոր Logan-ի դիզայնը ենթարկվել է հիմնարար փոփոխության: Renault-ի խոշոր պատկերանշանով թափքի առաջամասը արտացոլում է ընկերության մեքենաների նոր դիզայնի հայեցակարգը: Թափքի առավել սահուն կորագծերը, նոր լուսարձակներն ու  ռադիատորի ցանցը մոդելը դարձնում են առավել գրավիչ, դինամիկ և նրբագեղ: Այսպիսով` ավտոմեքենայի արտաքին տեսքը դարձել է նորաձև և առավել հուսալի:

 Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նոր Renault Logan-ը գնի և պրակտիկ կիրառության ամենահարմար հարաբերակցությունն է: Նոր Logan-ը լիարժեք ընտանեկան ավտոմեքենա է` սրահում 5 նստատեղով: Բեռնախցիկի ծավալը 510լ է, որը կարող է ընդլայնվել 1/3-2/3 համամասնությամբ ծալվող նստատեղերի հաշվին:

 Այժմ ավտոմեքենայի ներքին ձևավորումը ևս արդիականացվել է: Առաջին հերթին  կառավարման վահանակը այժմ ավելի հեշտ կիրառելի է և գրավիչ: Երկրորդ, նախորդ տարբերակի համեմատ ավտոմեքենայի սրահի հարդարման համար օգտագործվել են ավելի բարձրորակ նյութեր:  

 

Նոր Renault Sandero` կոմպակտ և պրակտիկ հեչբեք

Նոր Sandero-ի արտաքին տեսքը ևս էապես փոխվել է: Թափքի առաջամասի լիովին արդիականացված դիզայնի շնորհիվ նոր Sanderoառավել նորաձև և գայթակղիչ կոմպակտ հեչբեք է դարձել: Ավտոմեքենան դարձել է նաև ավելի ֆունկցիոնալ: Ինչպես և նախկինում` մրցակիցների հետ համեմատ բեռնախցիկի ծավալը ամենամեծն է՝ 320լ: Բացի այդ, երկրորդ շարքի նստատեղերը ծալվում են 1/3-2/3 համամասնությամբ:

 ՆՈՐ RENAULT LOGAN-ի և SANDERO-ի Հայաստանում ներկայացված մոդելները

 1.2  և 1.6 լիտրանոց ծավալի շարժիչներով նոր Logan-ն արդեն ներկայացված է Հայաստանում Renault-ի դիլերային կենտրոն՝ «Մեգնա» ընկերությության Կոմիտաս 47 հասցեում գտնվող ավտոսրահում:  Մեքենաները ադապտացված են Հայաստանի պայմաններին (վառելիք 91-98, երկշերտ   ցինկապատ,  մեքենայի ստորին հատվածը    ծածկված է մետաղյա պաշտպանիչ    շերտով և  բարձրացված է 3-5 սմ-ով):  Ընկերությունն իրականացնում է վաճառված մեքենաների երաշխիքային սպասարկում (3 տարի կամ 100 000 կմ  վազք) և ապահովում անհրաժեշտ գործարանային պահեստամասերով:

 Renault Sandero-ն Հայաստան կներմուծվի գալիք շաբաթների ընթացքում՝ 1.2 և 1.6 լիտրանոց ծավալի շարժիչներով և Logan-ին համարժեք կոմլեկտավորմամբ: Renault Sandero-ի գինն սկսվում է 5 800 000 ՀՀ դրամից:

Հայաստանյան շուկայի համար նախատեսված Renaul Logan-ի կոմպլեկտավորումները և գները հետևյալն են.

RENAULT LOGAN  1.2      

 Արտադրության տարեթիվը  2013
 Շարժիչի ծավալը (լ)  1.2, բենզինային
 Շարժիչի մխոցներ/փականները  4 մխոց /8փական
 Շարժիչի հզորությունը(ձ/ու)  73
 Փոխանցման տուփը  Մեխ. 5 աստ.
 Արտաքին չափսերը, երկ./լայն./բարձր., մմ  4290/1740/1534
 Ճանապարհային լուսածերպը(մմ)  170
 Վառելիքի բաքի տարողությունը (լ)  50
 Բեռնախցիկի ծավալը (լ)                                                                                           520
 Անիվները  185/65 R 15
 Անիվային բազա, մմ  2630
 Անվային բանաձև  (4x2 ) առջևի քարշակ
 Նստատեղերի քանակը  5
 Վառելիքի ծախսը (լ) /խառը ցիկլ/  6.8

ՀԱՄԱԼՐՈՒՄ

 

  • Ղեկային ուժեղացված համակարգ
  • Ղեկը բարձրությամբ կարգավորվող
  • 2 անվտանգության բարձիկներ
  • Կոնդիցիոներ
  • Ղեկանիվից կարգավորվող աուդիոհամակարգ CD, MP3, AUX
  • Կենտրոնական փական հեռակառավարմամբ
  • Շարժման ժամանակ դռների ավտոմատ փակում
  • Դիմացի ապակիները էլեկտրակառավարմամբ
  • Հետևի ապակին տաքացվող
  • Իմմոբիլայզեր
  • Isofix համակարգ
  • Սրահը կտորից
  • Փաթեթ նախատեսված ծխողների համար
  • Առջևի կարգավորվող գլխահենակներ
  • Եռաստիճան կարգավորվող անվտանգության ամրագոտիներ
  • Թափքի գույնի պաշտպանիչ վահանակներ
  • Պահեստային անվադող

ԳԻՆԸ` 5 700 000   ԴՐԱՄ


RENAULT LOGAN 1.6        

 Արտադրության տարեթիվը  2013
 Շարժիչի ծավալը (լ)  1.6, բենզինային
 Շարժիչի մխոցներ/փականները  4 մխոց /8փական
 Շարժիչի հզորությունը(ձ/ու)  80
 Փոխանցման տուփը  Մեխ. 5 աստ.
 Արտաքին չափսերը, երկ./լայն./բարձր., մմ  4290/1740/1534
 Ճանապարհային լուսածերպը(մմ)  170
 Վառելիքի բաքի տարողությունը (լ)  50
 Բեռնախցիկի ծավալը (լ)                                                                                           520
 Անիվները  185/65 R 15
 Անիվային բազա, մմ  2630
 Անվային բանաձև  (4x2) առջևի քարշակ
 Նստատեղերի քանակը  5
 Վառելիքի ծախսը (լ) /խառը ցիկլ/  /7.2/

ՀԱՄԱԼՐՈՒՄ

  • Ղեկային ուժեղացված համակարգ
  • Ղեկը բարձրությամբ կարգավորվող
  • 2 անվտանգության բարձիկներ
  • Կոնդիցիոներ
  • Ղեկանիվից կարգավորվող աուդիոհամակարգ CD, MP3, AUX
  • Կենտրոնական փական հեռակառավարմամբ
  • Շարժման ժամանակ դռների ավտոմատ փակում
  • Դիմացի ապակիները էլեկտրակառավարմամբ
  • Հետևի ապակին տաքացվող
  • Իմմոբիլայզեր
  • Isofix համակարգ
  • Սրահը կտորից
  • Փաթեթ նախատեսված ծխողների համար
  • Առջևի կարգավորվող գլխահենակներ
  • Եռաստիճան կարգավորվող անվտանգության ամրագոտիներ
  • Թափքի գույնի պաշտպանիչ վահանակներ
  • Պահեստային անվադող

ԳԻՆԸ` 6 100 000   ԴՐԱՄ



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio