ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մոտենում է լիովին նոր Nissan Leaf մոդելի ներկայացման պահը
08 Օգոստոս 2017
Leaf մոդելի լիովին նոր տարբերակի ցուցադրումին ընդառաջ, որը նախատեսված է 2017 թ. սեպտեմբերի 5-ին, Nissan ընկերությունը շարունակում է հրապարակել նյութեր, որոնք լույս են սփռում ավտոմեքենայի այս կամ այն առանձնահատկության վրա:
Այսպես համացանցում է հայտնվել ճապոներենով ձայնավորված մի գովազդային տեսահոլովակ, որի մեխն է հանդիսանում Nissan-ի ստեղծած Intelligent Mobility (Խելացի շարժունակություն) տեխնոլոգիայի կիրառումը:
Պաշտոնապես նոր մեքենան կներկայացվի Տոկիոյում կայանալիք հատուկ միջոցառման ժամանակ, իսկ ԱՄՆ-ում դրա րատադրությունը կսկսվի մի քանի ամիս ուշ՝ դեկտեմբերին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: