ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Renault Twizy-ն ճանապարհ է հարթում դեպի ապագա
02 Օգոստոս 2017
Օգոստոսի 1-ին Renault Twizy կոմպակտ էլեկտրական ավտոմեքենան ներկայացվեց Betconstruct ընկերության աշխատակիցներին: Միջոցառումը «Մեգնա» ընկերության կողմից իրաանացվող տեղեկատավակն արշավի մաս էր, որի շրջանակում մինչ այդ Twizy-ն ներկայացվել էր նաև TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Հայաստանում պաշտոնապես ներկայացված առաջին էլեկտրամոբիլի այցելության ժամանակ ընկերության աշխատակիցներին ներկայացվեցին ավտոմեքենայի տեխնիկական առանձնահատկությունները։ Բացի այդ, ամենահետաքրքրված և վարորդական իրավունք ունեցող աշխատակիցները նաև հնարավորություն ունեցան թեստ-դրայվ իրականացնել հենց ընկերության բակում:
Նշենք, որ Twizy-ն պատահական չէ պաշտոնապես ներկայացվում Հայաստանում: Դրա նպատակը նմանատիպ գաղափարների նկատմամբ հայկական շուկայի վերաբերմունքի բացահայտումն է։
Հիշեցնենք, որ չնայած իր փոքր չափերին և յուրահատուկ տեսքին, այն բավականին տպավորիչ տեխնիկական ցուցանիշներ ունի: Քաղաքային ռեժիմում Renault Twizy-ն մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 100 կմ տարածություն, իսկ լիցքավորումն իրականացվում է ստանդարտ ձևով՝ կենցաղում կիրառվող 220 վոլտ վարդակից։ Մեքենայի ամբողջական լիցքավորումը տևում է ընդամենը 3,5 ժամ: Երկտեղանի մեքենան բավականին թեթև է՝ ունի 487 կգ քաշ։
Renault Twizy-ն մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում։ Այն համարվում է իդեալական լուծում քաղաքային ծանրաբեռնված երթևեկության և կայանատեղիների փնտրտուքի ամենօրյա նյարդայնացնող պայմաններում:
«Մեգնա» ընկերությունը վստահ քայլեր է իրականացնում էկոլոգիապես մաքուր և տնտեսող ավտոմեքենաների ապագան Հայաստանում ապահովելու համար:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: