Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաճառքներ. թոփ-5 ավտոմոբիլային ընկերությունները 2017 թ. առաջին կեսին
01 Օգոստոս 2017

Renault-Nissan ալյանսից և Volkswagen կոնցերնից հետո 2017 թ. առաջին կիսամյակի կոմերցիոն տվյալները հրապարակեց նաև Toyota ընկերությունը: Սա թույլ տվեց վստահորեն համեմատել աշխարհի առաջատար ավտոարտադրողների գրանցած ցուցանիշները:
Այս անգամ գերմանական հսկան իր առաջատարի դիրքը զիջեց ֆրանս-ճապոնական ալյանսին: Այսպիսով իրկանացավ Renault-Nissan ալյանսի ղեկավար Կարլոս Գոնի ցանկությունը՝ պաշտոնապաես դառնալ աշխարհում խոշորագույն ավտոարտադրողը:  Եթե հաշվի առնենք միայն մարդատար և թեթև բեռնատար ավտոմեքենաները Renault-Nissan-ը դիտարկվող ժամանակաշրջանում վաճառել է 5 268 079 ավտոմեքենա (+6,9% նախորդ տարվա նույն ժամանակշրջանի հետ համեմատ): 
Երկար տարիների բացարձակ առաջատար և նախորդ տարի երկրորդ ցուցանիշը գրանցած Toyota-ն  այս անգամ երրորդն է: Այնուհետ հաջորդում են General Motors-ն ու Hyundai-Kia կոնցերնը: 
2017 թ. առաջին կիսամյակի թոփ-5 ավտոարտադրողների ցանկն ու ցուցանիշները բերված են ստորև:

1. Renault-Nissan ալյանս՝ 5 268 079 ավտոմեքենա*  (Renault, Dacia, Samsung Motors, Nissan, Infiniti, Datsun, Mitsubishi, Venucia, Lada)
2. Volkswagen խումբ` 5 059 300 ավտոմեքենա* (Volkswagen, VW Utilitaires, Audi, Seat, Skoda, Bentley, Bugatti, Lamborghini, Porshe)
3. Toyota` 5 041 000 ավտոմեքենա* (Toyota, Lexus, Scion, Daihatsu)
4. General Motors` 4 686 000 ավտոմեքենա* (Buick, Cadillac, Chevrolet, GMC, Holden, Baojun, Wuling, FAW, Jiefang)
5. Hyundai-Kia ալյանս՝ 3 553 000 ավտոմեքենա* (Hyundai, Genesis, Kia)

*Հաշվարկի մեջ ընդգրկված չեն բեռնատար ավտոմեքենաները:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio