ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Renault-ն, ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ-ն և Յանդեքս.Տաքսի–ն կօգնեն համալրել Հայաստանյան տաքսոպարկերը
31 Հուլիս 2017
Յանդեքս.Տաքսին, Renault-ի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Մեգնա» ընկերությունը և ԱԳԲԱ-Լիզինգ ՓԲԸ-ն արտոնյալ պայմաններով կհամալրեն հայկական տաքսոպարկերը Renault Logan մակնիշի մեքենաներով, որոնք ապահովված են Confort օդափոխիչ համակարգով։ Ծրագրի նպատակը Երևանում և Գյումրիում գործող Յանդեքս.Տաքսի–ի պատվիրատուներին սպասարկող նոր հարմարավետ մեքենաների քանակի ընդլայնումն է:
«Երևանում տաքսիների 95%–ի տարիքը գերազանցում է 5 տարին: Մեր ծրագիրը կօժանդակի տաքսոպարկերի մեքենաների պատեհաժամ նորացմանը՝ այպիսով նպաստելով երթևեկության որակին և անվտանգության մակարդակին: Renault–ի և ԱԳԲԱ Լիզինգ-ի հետ համաձայնագրի շնորհիվ «նավատորմի» նորացման գործընթացը տաքսոպարկերի համար առավել քան շահեկան կլինի՝ լիզինգային գումարների վճարումը կիրականացվի այն միջոցներից, որոնք տաքսոպարկերը կվաստակեն նոր մեքենաների միջոցով»–ասում է Հայաստանում Յանդեքս.Տաքսի ծառայության տարածաշրջանային տնօրեն Գեորգի Հակոբյանը:
«Հայաստանյան տաքսի ծառայություններին Renault Logan մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման ֆինանսավորման արտոնյալ պայմաններ տրամադրելու նպատակն է վերազինել հայկական տաքսոպարկերը նոր ավտոմեքենաներով, որոնք ոչ միայն ժամանակակից են, այլև ավելի հարմարավետ ու ապահով: Մենք ուրախ ենք այս ծրագիրը իրականացնել Յանդեքս.Տաքսի–ի հետ համագործակցության շրջանակներում, որը հաջողված ներդրման օրինակ կծառայի և դրական ազդեցություն կունենա ամբողջ ոլորտի զարգացման վրա» - նշում է ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:
«Renault Logan–ը Confort օդափոխիչ համակարգով համալրված է բոլոր անհրաժեշտ անվտանգության համակարգերով և հարմարավետ երթևեկության սարքավորումներով: Այն հուսալի, ընդարձակ և անվտանգ ավտոմեքենա է, որն ապահովում է նաև մատչելի շահագործումն ու նույնքան մատչելի ծառայությունների մատուցումը: Հետագայում տաքսոպարկերին կընձեռվեն հատուկ պայմաններ պահեստամասերի գնման ժամանակ, իսկ ավտոմեքենաները Renault-ի հայաստանյան պաշտոնական դիլերի կողմից կստանան հատուկ պատրաստում,–հաղորդում է Renault Ռուսաստան մամլո ծառայությունը:
ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ-ն արդեն հաստատել է Երևանի երկու տաքսոպարկերի դիմումները և մոտ ապագայում նրանք կստանան 25 նոր Renault Logan ավտոմեքենա, որոնք «Կոմֆորտ» սակագնով կծառայեն Յանդեքս.Տաքսի պատվիրատուներին: Մինչև 2017թ. ավարտը գործընկերները մտադիր են տաքսոպարկերին փոխանցել ավելի քան 100 Renault Logan ավտոմեքենա:
ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է (2003թ.), որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված Ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ-ն Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով: Ընկերության կողմից ֆինանսավորման գերակա ուղղությունն է էներգախնայող և էներգաարդյունավետ սարքավորումների ֆինանսավորումը, որն այժմ իրականացվում է ընկերության կողմից 2014թ. ստեղծված «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակներում:
1998թ. ստեղծված Renault Ռոսսիան համարվում է մարդատար մեքենաների արտադրման խոշորագույն ընկերությունը Ռուսաստանում, այն նաև ռուսական ավտոմոբիլային ոլորտի խոշորագույն ներդնողներից մեկն է: Այսօր ընկերության ակտիվները ներառում են երկու արտադրական հատվածներ՝ գործարան Մոսկվայում և Տոլյատիում АВТОВАЗ–Renault–Nissan միության գործընկերների հետ համատեղ շղթան: Ամբողջ երկրում 169 կետով համարակալված զարգացած դիլերային ցանցը հաճախորդներին երաշխավորում է ծառայության անփոխարինելի բարձր մակարդակ: 1998թ. ռուսական շուկայում ընկերության տարածման պահից ի վեր վաճառվել է մոտ 1,5մլն Renault մակնիշի ավտոմեքենա: Renault Ռոսսիան մարդատար մեքենաների արտադրության տեղայնացման մակարդակով զբաղեցնում է ամենաառաջատար դիրքերը, ինչպես նաև համարվում է Ներմուծման փոխարինման անվիճելի առաջնորդը: Տվյալ պահին ընկերությունն ակտիվորեն զարգացնում է ավտոմեքենաների, ավտոմասերի և ռուսական արտադրության պահեստամասերի արտահանումը դեպի մի շարք արտասահմանյան երկրներ:
Renault-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Մեգնա» ընկերությունն է, որը տասը տարուց ավելի է, ինչ հաճախորդներին է առաջարկում ֆրանսիական այդ ապրանքանշանի ավտոմեքենաներն ու պահեստամասերն ու նաև իրականացնում է երաշխիքային ու հետերաշխիքային տեխնիկական սպասարկում:
2010 թ. հիմնադրված Յանդեքս.Տաքսի–ն բջջային հավելվածի և վեբ-տարբերակի օգնությամբ առցանց փոխադրամիջոց պատվիրման ծառայություն է: Յանդեքս.Տաքսի–ն գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում: Ընդհանուր առմամբ ծառայության մեջ գործում է շուրջ 200.000 մեքենա:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: