ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Tesla ընկերությունը բացահայտել է Model3 ավտոմեքենայի մասնագրերը
29 Հուլիս 2017
Այսօր կայանալիք հանդիսավոր միջոցառումից առաջ Tesla-ն բացահայտել է նոր Model3 ավտոմեքենայի մասնագրերը: Արտադրողը հաստատել է, որ հասանելի կլինի մոդելի երկու տարբերակ՝ "Standart Battery” և "Long Range Battery”: Հիմնական մասնագրերն են.
Ստանդարտ տարբերակ
• Գինը՝ սկսած 35 000 դոլարից
• Ավտոնոմ վազքը՝ մոտ 350 կմ
• Արագացումը 0-100 կմ՝ 5,6 վրկ
• Առավելագույն արագությունը՝ 210 կմ/ժ
Ընդլայնված տարբերակ
• Գինը՝ սկսած 44 000 դոլարից
• Ավտոնոմ վազքը՝ մոտ 500 կմ
• Արագացումը 0-100 կմ՝ 5,1 վրկ
• Առավելագույն արագությունը՝ 225 կմ/ժ
Ըստ հաղորդվող տվյալների և նախկինում արված հայտարարությունների ստանդարտ հզորությամբ մարտկոցի ունակությունը կազմում է 50-55 կՎտ/ժ, իսկ ընդլայնված տարբերակինը՝ 70-75 կՎտ/ժ:
Ինչպես հայտարարեց ընկերության հիմնադիր Իլոն Մասքը՝ ստանդարտ տարբերակով մոդելը շուկայում կհայտնվի աշնանը, քանի որ Tesla-ն կենտրոնացած է ավելի հզոր տարբերակի արտադրության վրա:
Tesla Model3-ի երաշխիքը կազմում է 4 տարի, կամ 80 000 կմ վազք, իսկ մարտկոցի համար սահմանվել է 8 տարի կամ 190 000 կմ ("Long Range Battery” տարբերակի համար):
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: