Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sono Motors-ը ներկայացրեց արևային էլեկտրական ավտոմեքենայի նախատիպը
28 Հուլիս 2017

Գերմանական Sono Motors ընկերությունը ներկայացրեց էլեկտրական արևային ավտոմեքենայի իր ստեղծած նախատիպը: Այն կոչված է դառնալ աշխարհում առաջին սերիական արևային ավտոմեքենան՝ ենթադրաբար շուկայում հայտնվելով արդեն 2019 թ.:
Շորջ 330 հատ ներկառուցված արևային մարտկոցներն ունակ են Sion անվանումն ստացած ավտոմեքենայի ամենօրյա վազքն ավելացնել մոտ 30 կմ-ով: Մոդելի էլեկտրական 30 կՎտ/ժ հզորությամբ շարժիչն իր հերթին թույլ է տալիս անցնել շուրջ 160 կմ: Ճիշտ է՝ սա ամբողջովին արևային ավտոմեքենա չէ, սակայն լուրջ քայլ է դեպի այդ տեխնոլոգիաների կիրառումը ավտոարդյունաբերության մեջ:
Sono Motors-ը հիմնել են Մյունխենում բնակվող երեք երիտասարդ ձեռներեց, որոնք փորձել են իրականություն դարձնել էներգիայի չվերականգնվող աղբյուրներից եղած կախվածությունը հաղթահարելու սեփական տեսլականը: Լորենը, Նավինն ու Յոնան շուրջ երեք տարի ծախսեցին՝ ստեղծելու համար ավտոմեքենայի նախատիպը:
Նպատակ ունենալով շուկա հանել մատչելի ԷԱ՝ նրանք հիմնեցին Sono Motors-ն ու Indiegogo հարթակի վրա անցկացրեցին դրամահավաքի արշավ, որի ընթացքում կարողացան հավաքել շուրջ 600 000 եվրո և ստացան հազարից ավել նախնական պատվերներ: 
Երիտասրադները նախապես ծրագավորել էին ներկայացնել երկու մոդել՝ Urban (14,4 կՎտ/ժ հզորությամբ) և Extender (30 կՎտ/ժ հզորությամբ), սակայն ի վերջո կանգ առան միայն երկրորդ տարբերակի վրա, քանի որ առաջինի հզորությունը բավարար չէր հաճախորդներին գրավելու համար:
Ենթադրվում է, որ ավտոմեքենայի արժեքը կկազմի 23 000 դոլար, իսկ ճանապարհային փորձարկումները կսկսվեն արդեն հաջորդ տարվա ամռանը:
Նոր մեքենայի հիմնական առանձնահատկություններից մեկը երկուղղված լիցքավորումն է, ինչը նշանակում է, որ ավտոմեքենան կարելի է օգտագործել նաև որպես լիցքավորման կայան՝ 2,7 կՎտ հզորությամբ:
Sono Motors ընկերության կայքում հնարավոր է պատվիրել ավտոմեքենան 2-8% զեղչով՝ կախված կանխավճարի գումարից: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio