Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nissan LEAF-ի համար կառաջարկվի նորագույն արգելակման համակարգ՝ “e-pedal”:
24 Հուլիս 2017

Nissan LEAF-ի համար կառաջարկվի նորագույն արգելակման համակարգ՝ "e-pedal”:
ՆԻՍՍԱՆ ընկերությունը ներկայացրել է ռեկուպերատիվ արգելակման առավելագույն առաջադեմ համակարգի կիրառումը նոր LEAF մոդելում: 
Ռեկուպերատիվ արգելակումն էլեկտրական ավտոմեքենաների առավել հետաքրքիր և յուրահատուկ առանձնահատկություններից մեկն է: Չնայած բոլոր էլեկտրական մեքենաներն էլ ներկայումս համալրվում են նմանատիպ համակարգերով, դրանց աշխատանքի կարգավորումները յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար տարբեր են: 
Սեպտեմբերին սպասվող համաշխարհային պրեմիերային ընդառաջ Nissan-ը բացահայտում է իր առաջատար էլեկտրական ավտոմեքենաների առանձնահատկությունները: Այս անգամ հերթը հասավ "e-pedal” անվանումն ստացած արգելակման էլեկտրոնային ոտնակին: 
Հատուկ մշակված տեխնոլոգիան թույլ է տալիս ընդամենը մեկ ոտնակն օգտագործել արագացման, արգելակման և ամբողջովին կանգ առնելու համար: Այս ոտնակն առաջինն է սերիական ավտոմեքենաների մեջ, որը թույլ է տալիս կանգնել նույնիսկ զառիվայր մակերևույթների վրա և անհրաժեշտության դեպքում ակնթարթորեն սկսել ընթացքը: 
Թեև գաղափարն ինքնին հեղափոխկան չէ, սակայն Նիսսան-ն առաջինն է, որ կիրառում է հատուկ փոխարկման տեխնոլոգիա: Ստորև բերված տեսանյութը թույլ կտա ավելի պարզ հասկանալ համակարգի աշխատանքը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio