ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Renault Twizy-ն արդեն ԹՈՒՄՈ-ում է
29 Հունիս 2017
Renault Twizy-ն՝ Հայաստանում «Մեգնա» ընկերության կողմից պաշտոնապես ներկայացված առաջին էլեկտրամոբիլը, այս անգամ ուղևորվել էր «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»: Կազմակերպվեց փոքրիկ միջոցառում, որի ընթացքում ԹՈՒՄՈ-ի աշխատակազմին ներկայացվեցին էլեկտրամոբիլի տեխնիկական առանձնահատկությունները, ինչպես նաև ամենահետաքրքրվածներին հնարավորություն տրվեց իրականացնել թեստ-դրայվ հենց հաստատության բակում:
ԹՈՒՄՈ-ի տնօրինության բարյացակամ ընդունելության և ցուցաբերած օժանդակության շնորհիվ միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում: Իսկ հավաքվածների ոգևորությունը, անցակցված թեստ-դրայվերի քանակը և հավանություն արտահայտող մեկնաբանությունները ապացույցն էին, որ մեր երկրում ևս շատ շուտով կտարածվի էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների գնահատման մշակույթը: Չէ որ թեստային տարբերակ Twizy-ն հենց դրա համար է ժամանել Հայաստան՝ բացահայտել մեր շուկայի վերաբերմունքը նմանատիպ գաղափարներին:
Իսկ ԹՈՒՄՈ-ի երիտասարդ և անընդհատ նորարական գախափարների հետ առնչվող և աշխատող կազմը չէր կարող, իհարկե, չմտածել հնարավոր միջոցառումների շարք, որոնք հնարավորություն կտան էլ ավելի մատչելի ներկայացնել մեր հանրությանը էլեկտրամոբիլների օգտագործման առավելությունները: Դե ինչ, սպասենք, որ գաղափարները մի օր իրականություն կդառնան` սկիզբ դնելով համագործակցությունների շարքի:
Բոլոր նրանք, ովքեր չհասցրին թեստ-դրայվ իրականացնել տեղում, կարող են այցելել Կոմիտաս 47՝ Հայաստանում Renault ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ընկերության ավտոսրահ, որտեղ սիրով սպասում են բոլոր հետաքրքրվածներին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: